Վիկտոր Պելևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Պելևին
Ծնվել էնոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ (1985) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1991)
Ժանրերարձակ
ԱշխատավայրՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Կայքpelevin.nov.ru
Վիկտոր Պելևին Վիքիքաղվածքում
 Victor Pelevin Վիքիպահեստում

Վիկտոր Օլեգովիչ Պելևին (ռուս.՝ Виктор Олегович Пелевин, նոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ժամանակակից ռուս գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում՝ մտավորականների ընտանիքում։ 1979 թ. ավարտել է № 31 անգլիական հատուկ միջնակարգ դպրոցը (այսօր՝ Կապոցովների անվան գիմնազիա № 1520), որտեղ դասավանդում էր Վիկտորի մայրը՝ Զինաիդա Սեմյոնովնա Եֆրեմովան։ Հայրը՝ Օլեգ Անատոլևիչ Պելևինը, դասախոս էր Բաումանի անվան ՄՊՏՀ-ում։ 1985 թ. ավարտում է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը՝ էլեկտրամեխանիկի մասնագիտությամբ։ Այնուհետև սովորում է Գրականության ինստիտուտում, սակայն հեռացվում է։ Մի քանի տարի աշխատակցել է «Գիտություն և կրոն» ամսագրին, պատրաստում էր նյութեր արևելյան միստիցիզմի մասին։ Առաջին հրատարակված ստեղծագործությունն է «Իգնատ կախարդը և մարդիկ» հեքիաթն է (1989)։ Պելևինի գրքերը թարգմանված են աշխարհի բոլոր հիմնական լեզուներով, այդ թվում՝ ճապոներեն և չինարեն։ French Magazine-ը Պելևինին ներառել է ժամանակակից միջազգային մշակութային 1000 ամենանշանակալից գործիչների ցանկի մեջ։ 2009 թ. հանրային հարցման արդյունքում նա ճանաչվել է Ռուսաստանի ամենաազդեցիկ ինտելեկտուալ։

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակներ և պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]