Jump to content

Գուզել Յախինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուզել Շամիլևնա Յախինա
Гузель Шамилевна Яхина
Ծնվել էհունիսի 1, 1977(1977-06-01)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԿազան
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող, սցենարիստ և կինոռեժիսոր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԹաթարական պետական հումանիտար-մանկավարժական համալսարան և Lyceum No. 131?
Ուշագրավ աշխատանքներԶուլեյխան բացում է աչքերը
Պարգևներ
Կայքyakhina.info
 Guzel Yakhina Վիքիպահեստում

Գուզել Շամիլևնա Յախինա (ռուս.՝ Гузель Шамилевна Яхина, թաթ.՝ Гүзәл Шамил кызы Яхина, հունիսի 1, 1977(1977-06-01)[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, Կազան, Ռուսաստան), թաթարական ծագմամբ ռուս գրող, ով լայն ճանաչում է ձեռք բերել իր առաջին՝ Զուլեյխան բացում է աչքերը վեպով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուզել Յախինան ծնվել է 1977 թվականի հունիսի 1-ին Կազան քաղաքում։ Ավարտել է Թաթարական պետական հումանիտար-մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ 1999 թվականից բնակվում է Մոսկվայում[3]։ Աշխատել է գովազդի և մարքեթինգի ոլորտում։ 2015 թվականին ավարտել է Մոսկվայի կինոյի դպրոցի սցենարի ֆակուլտետը[3][4]։ Հրատարակվել է «Нева» և «Октябрь» պարբերականներում, իսկ «Сибирские огни» ամսագրում լույս են տեսել նրա առաջին՝ «Զուլեյխան բացում է աչքերը» վեպից, որոշ հատվածներ։ Անձնական միջոցներով իր վեպը հրատարակելու անհաջող փորձից հետո՝ հեղինակը դիմել է գրական գործակալների օժանդակությանը, որոնց օգնությամբ էլ վեպը լույս է տեսել և ջերմ ընդունելություն գտել գրաքննադատների և գրական հասարակության կողմից[5][6]։ Այժմ Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպը թարգմանվում է 16 լեզուներով[7]։

  • 2015 - «Տարվա գիրք» («Книга года»)
  • 2015 - «Յասնայա Պոլյանա» («Ясная Поляна»)
  • 2015 - «Մեծ գիրք» («Большая книга»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուզել Յախինա» հոդվածին։