Եկատերինա Բելաշովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Բելաշովա
Ծնվել է նոյեմբերի 19 (դեկտեմբերի 2), 1906
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է մայիսի 9, 1971(1971-05-09) (64 տարեկանում)
Վախճանի վայրը Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Վխուտեին
Ուսուցիչ Ռոբերտ Բախ, Վսևոլոդ Լեշև և Ալեքսանդր Մատվեև
Մասնագիտություն քանդակագործ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
Անդամություն ԽՍՀՄ նկարիչների միություն

Եկատերինա Բելաշովա (ռուս.՝ Екатери́на Фёдоровна Белашо́ва, Ալեքսեևա-Բելաշովա, ռուս.՝ Алексеева-Белашова, նոյեմբերի 19 (դեկտեմբերի 2), 1906, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1971(1971-05-09), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քանդակագործ: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության առաջին քարտուղար (1968-1971 թթ.): ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1964 թ.), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963 թ.), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967 թ.): ԽՄԿԿ անդամ (1945 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Բելաշովան ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 19-ին (դեկտեմբերի 2-ին) Սանկտ Պետերբուրգում: Սովորել է ՎԽՈՒՏԵԻՆ-ում (Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտ) (1926-1932 թթ.) Ռոբերտ Բախի, Վսևոլոդ Լեշևի, Վասիլի Սիմոնովի և Ալեքսանդր Մատվեևի մոտ: 1941-1952 թթ. դասավանդել է Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտում: 1952-1965 թթ. եղել է Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի պրոֆեսոր, 1957-1968 թթ.՝ քարտուղար, 1968 թվականից` ԽՍՀՄ նկարիչների միության առաջին քարտուղար, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1964 թ.): Հիմնականում աշխատել է հաստոցային քանդակագործության ոլորտում: Բելաշովան մահացել 1971 թվականի մայիսի 9-ին: Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (հատված՝ № 7):

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ Միխայիլ Բելաշով, քանդակագործ, պատերազմի սկզբում մտել է Մոսկվայի աշխարհազոր և մահացել (1941 թ.)[1][2]
  • Որդի՝ Ալեքսանդր Բելաշով, քանդկագործ-անիմալիստ[2]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Խոլզունովի հուշարձանը Ստալինգրադում (1940 թ.)
  • Նիկոլայ Դոբրոլյուբովի դիմաքանդակ (գիպս, 1942 թ., բրոնզ, 1965 թ.)
  • «Ըմբոստը» (գիպս, 1943 թ., բրոնզ, 1957 թ.)
  • «Ծերունու դիմաքանդակ» (գիպս, 1944 թ., բրոնզ, 1960 թ.)
  • «Պառկած աղջիկը» (գիպս, 1947 թ., բրոնզ, 1958 թ.)
  • «Երազանք» (մարմար, 1957-1958 թթ.)
  • Ա. Ս. Պուշկինի հուշարձանը Պուշկինի լեռներում (Պսկովի մարզ, (բրոնզ, 1959 թ.)
  • Ն. Կ. Կրուպսկայայի դիմաքանդակ (բրոնզ, 1959 թ.)
  • «Ա. Ս. Պուշկին, 1937 թ.» (բրոնզ, 1964 թ.)
  • «Սիրելիս» (բրոնզ, 1964 թ.)
  • «Զարթոնք» (մարմար, 1967 թ.)
  • «Շոպեն» (բրոնզ, 1968, մարմար, 1969 թ.)
  • Ն. Կ. Կրուպսկայայի հուշարձանի նախագիծը Մոսկվայում (գիպս, 1970 թ.)
  • Կրուպսկայայի հուշարձան (Մոսկվա, բրոնզ՝ 1976 թ.[2])

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963 թ.)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1967 թ.) («Երազանք», «Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա», «Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին, 1937 թ.» քանդակագործական շարքի համար)
  • Լենինի շքանշան (1966 թ.)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шульгина Т. Памятник Надежде Константиновне Крупской // Юный художник. - 1988. - № 12. - С. 6-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]