Կլադնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ֆր.՝ Kladen
չեխ․՝ Statutární město Kladno[1]
չեխ․՝ Kladno[2]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումDubí?[3], Kročehlavy?[3], Rozdělov?[3], Švermov?[3], Vrapice?[3] և Q56416005?
Առաջին հիշատակում1318
Մակերես36,965946 կմ²
ԲԾՄ384 մետր
Բնակչություն68 436 մարդ (հունվարի 1, 2023)[4]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ272 01[5], 272 03[5], 272 04[5] և 273 09[5]
Ավտոմոբիլային կոդS
Պաշտոնական կայքmestokladno.cz
Կլադնո (Չեխիա)##
Կլադնո (Չեխիա)

Կլադնո (չեխ․՝ Kladno), քաղաք և ընդլայնված լիազորություններով համայնք Չեխիայի Միջինչեխական երկրամասում (պատմական Բոհեմիա մարզի կենտրոնական հատվածում), որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[6]։ Ընկած է Կլադնո լճի ափին, երկրի մայրաքաղաք Պրահայից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Զբաղեցնում է 36,97 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2023 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 68 436[7]։ Չեխիայի արդյունաբերական կենտրոններից է։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
186916 421—    
188023 863+45.3%
189032 079+34.4%
190042 521+32.6%
191049 668+16.8%
ՏարեթիվԲնակ․±%
192148 941−1.5%
193051 249+4.7%
195050 470−1.5%
196155 919+10.8%
197063 076+12.8%
ՏարեթիվԲնակ․±%
198071 141+12.8%
199171 753+0.9%
200171 132−0.9%
201168 103−4.3%
202167 756−0.5%
Աղբյուր՝ Censuses[8][9]

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումն առաջացել է չեխերեն kláda՝ գերան բառից։ Հին չեխերենում kladno նշանակել է հասունացած անտառ, որտեղից գերաններ են ձեռք բերվել[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1318 — Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է պատմական փաստաթղթերում[11]։
  • 1561 — Ստացել է քաղաքի կարգավիճակ, շուկայական առևտուր և տարեկան երկու տոնավաճառ կազմակերպելու իրավունք[12]։
  • 1830 — Շարք է մտել երկաթուղին, որով փայտանյութ ու փայտածուխ է հասցվել Պրահա։
  • 1850 — Շահագործման է հանձնվել քարածխի առաջին հանքը, հինգ տարի անց՝ առաջին դոմնային վառարանը։
  • 1889 — Սկսել է գործել «Պոլդի» մետալուրգիական կոմբինատը, որը սոցիալիստական վարչակարգի օրոք վերանվանվել է (չեխ․՝ SONP՝ «Ազգային պողպատաձուլական ձեռնարկությունների միավորում»)։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարավերջին «Պոլդի»-ն սնանկացման եզրին էր հասել, քաղաքի բնակչության շրջանում գործազրկությունն էլ հասել էր 11 տոկոսի։ Ձեռնարկված միջոցների շնորհիվ դրությունը շտկվել է։

Կլադնոյում գործող խոշոր ձեռնարկություններից են.

  • LEGO — այդ ընկերության միակ գործարանն է, որ գտնվում է Դանիայի սահմաններից դուրս։
  • Sagem — արտադրում է բջջային հեռախոսներ։
  • Showa Aluminium — արտադրում է ավտոմեքենաների կոնդիցիոներներ։
  • Մետալուրգիական ձեռնարկությունները կողմնորոշվել են անհատական պատվերների կատարման, փոքր խմբաքանակներով բարձրորակ արտադրանքի թողարկման ուղղությամբ (օրինակ՝ վիրաբուժական պողպատե գործիքներ, նավերի շարժիչների ու տուրբինների լիսեռներ և այլն)։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլադնոյի քույր քաղաքներն են[23]՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cdcp.cz/wp-content/uploads/LEI/last_published_LEI_full.xmlCentrální depozitář cenných papírů.
  2. Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  4. Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն)Praha: ČSÚ, 2023.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  6. citar web|URL=http://www.czso.cz/csu/2010edicniplan.nsf/engt/F50030D09B/$File/201011102613.xls%7Ctítulo=Dados do instituto de estatísticas da República Checa|autor=|data=|publicado=|acessodata=|língua=cz
  7. «Population of Municipalities – 1 January 2023»։ Czech Statistical Office։ 2023-05-23 
  8. «Historický lexikon obcí České republiky 1869–2011 – Okres Kladno» (չեխերեն)։ Czech Statistical Office։ 2015-12-21։ էջեր 3–4 
  9. «Population Census 2021: Population by sex»։ Public Database։ Czech Statistical Office։ 2021-03-27 
  10. «Z lednových zápisů v kladenské kronice» (չեխերեն)։ City of Kladno։ 2003-01-03։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-13-ին։ Վերցված է 2023-03-13 
  11. «Historie města Kladno» (չեխերեն)։ Kladno Živě։ Վերցված է 2023-03-13 
  12. «Historie Kladna» (չեխերեն)։ City of Kladno։ Վերցված է 2023-03-13 
  13. Біографія та творчість Гуго Антона Фішера. (անգլ.) [1] Archived 27 March 2013[Date mismatch] at the Wayback Machine.
  14. Сук В'ячеслав Іванович. (ռուս.) [2](չաշխատող հղում)Կաղապար:Недоступне посилання
  15. Антон Джозеф Чермак. (անգլ.) [3] Archived 8 November 2012[Date mismatch] at the Wayback Machine.
  16. Фільмографія Зденека Мілера. (չեխ.) [4] Archived 28 November 2011[Date mismatch] at the Wayback Machine.
  17. Ота Павел. (չեխ.) [5] Archived 7 March 2016[Date mismatch] at the Wayback Machine.
  18. Офіційний сайт Їржі Дінстбіра. (չեխ.) [6] Archived 3 October 2012[Date mismatch] at the Wayback Machine.
  19. Петр Пітхарт. (չեխ.) [7] Archived 18 January 2012[Date mismatch] at the Wayback Machine.
  20. Шахові партії Властіміла Горта. (անգլ.) [8] Archived 28 October 2012[Date mismatch] at the Wayback Machine.
  21. Франтішек Каберле. (գերմ.) [9] Archived 7 November 2012[Date mismatch] at the Wayback Machine.
  22. Футбольна кар'єра Яна Сухопарека. (անգլ.) [10]
  23. 23,0 23,1 «Partnerská města Kladna» (չեխերեն)։ City of Kladno։ Վերցված է 2021-05-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]