Jump to content

Յարոմիր Յագր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յագրը 2014 թվականի հունվարին «Նյու Ջերսի Դևիլսի» կազմում
Ծնվել է15 փետրվարի, 1972 (43 տարեկան)
Կլադնո, Չեխոսլովակիա
Բնագիր անունՅարոմիր Յագր
ՄականունՅարդո
ԱզգությունՉեխոսլովակիա Չեխոսլովակիա,
Չեխիա Չեխիա
Հասակ191
Քաշ110
ԴիրքԱջ հարձակվող
ԼիգաՉՀԼ,
ՀԱԼ,
ԵՀԼ,
Ալպենլիգա,
Սերիա Ա,
2-րդ Բունդեսլիգա,
ՌՀԱ,
ՄՀԼ
ԱկումբԱմերիկայի Միացյալ ՆահանգներՖլորիդա Պանտերզ
Նախկին ակումբներՉեխիաԿլադնո
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊիտսբուրգ Փինգուինս,
ԻտալիաԲոլցանո,
ԳերմանիաSchalker Haie 87,
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգտոն Կապիտոլս,
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Ռենջերս,
ՌուսաստանԱվանգարդ,
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Ֆլայերս,
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Սթարզ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Բրուինզ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Դևիլս
Ազգային հավաքականՉեխոսլովակիաՉեխոսլովակիա,
ՉեխիաՉեխիա
NHL դրաֆթ1990 / 5-րդ ընտր.
Դրաֆթի ակումբՊիտսբուրգ Փինգուինս
Ակտիվ շրջան1988-ներկա
Նշմարելի ակումբ(ներ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖլորիդա Պանտերզ

Յարոմիր Յագր (չեխ.՝ Jaromír Jágr, փետրվարի 15, 1972(1972-02-15)[1][2][3][…], Կլադնո, Central Bohemia, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4][1][5][…]), աչքի ընկնող[6][7] չեխ հոկեյիստ։ Խաղում է աջ հարձակվողի դիրքում։ ՀԱԼ-ի պատմության Կանոնավոր մրցաշրջաններում հավաքած միավորներով զբաղեցնում է չորրորդ տեղը[8], իսկ Ստենլիի գավաթի փլեյ-օֆֆերում հավաքած միավորներով՝ հինգերորդը[9]։ ՀԱԼ-ի Կանոնավոր առաջնություններում խփած գոլերով հինգերորդն է, և այդ առումով ՀԱԼ-ի ներկա հոկեյիստների շրջանում ամենարդյունավետն է, իսկ եվրոպացի հոկեյիստների՝ ՀԱԼ-ի պատմության մեջ, համարվում է ամենարդյունավետը գոլերով, միավորներով և փոխանցումներով, ինչպես Կանոնավոր մրցաշրջաններում[10], այնպես էլ փլեյ-օֆֆերում[11]։ Յագրը ՀԱԼ-ում համարվում է լավագույն եվրոպացի հոկեյիստներից մեկը և մեկը՝ ամբողջ ժամանակների մեծագույն հոկեյիստներից։

Ներկայումս հանդես է գալիս ՀԱԼ-ի «Ֆլորիդա Պանտերզ» ակումբում։ ՀԱԼ-ի ներկա խաղացողների մեջ տարիքով համարվում է ամենամեծը և լիգայում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է։

Յարոմիրն առաջին անգամ մականը ձեռքն է վերցրել 1976 թվականին, երբ 4 տարեկան էր։ 17-ամյա Յագրը իր առաջին մրցաշրջանը անցկացրել է 1988 թվականին՝ «Կլադնո» ակումբում, 39 խաղում խփելով 8 գնդակ և կատարելով 10 փոխանցում։

ՀԱԼ Դրաֆթ 1990 թվականի առաջին ռաունդում՝ «Պիտսբուրգ Փինգուինս» ակումբի կազմում, որի լիդերը համարվում է Մարիո Լեմիեն, ընտրվել է ընդհանուր 5-րդ համարը։ ՀԱԼ-ում խաղաց 1990-2008 թվականների ընթացքում։ Առաջին մրցաշրջանի արդյունքն էր՝ Կանոնավոր առաջնություն՝ 80 խաղ, 27 տափօղակ, 30 փոխանցում, փլեյ-օֆֆ՝ 24 խաղ, 30 տափօղակ, 10 փոխանցում։ Երկրորդի ցուցանիշը ավելի երևելի էր՝ Կանոնավոր առաջնություն՝ 70 խաղ, 32 տափօղակ, 37 փոխանցում, փլեյ-օֆֆ՝ 21 խաղ, 11 տափօղակ, 13 փոխանցում։

Դրանից հետո Յագրը «Փինգվինզի» կազմում չնվաճեց ոչ մի տիտղոս, բայց դրա փոխարեն 5 անգամ դարձավ ՀԱԼ-ի առաջնության լավագույն ռմբարկու՝ «Արտ Ռոս Տրոֆի»-ն նրան հանձնել են 1995, 1998-2001 թվականներին։ Նա դարձավ առաջին եվրոպացին, ով ստացավ այդ մրցանակը։

2001 թվականի ամռանը նրան փոխարինում են Վաշինգտոնի հոկեյիստներ Քրիս Բիչով, Միխալ Սիվիկով, Ռոս Լուպաչոկով, և նա հայտնվում է պահեստայինների նստարանին։ Թերթերից մեկը նրա փոխարինումը լուսաբանել էր այս կերպ՝ «Յագրին փոխել են 3 պարկ տափօղակի հետ»։ Հետագայում պարզվեց, որ թերթը հեռու չէր ճշմարտությունից։

2001 թվականի հուլիսի 11-ին տեղափոխվեց «Վաշինգտոն Կապիտոլս»։ 2004 թվականի հունվարի 23-ին տեղափոխվեց «Նյու Յորք Ռենջերս»։ Նյու Յորք Ռենջերսի կազմում արժանացավ բազում մրցանակների՝ 5 անգամ Արտ Ռոս Տրոֆիի, 3 անգամ Լեստեր Պիրսոն Էվորդի և մեկ անգամ Հարտ Տրոֆիի։

Սուպերլիգա և ՄՀԼ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յարոմիր Յագրը Ավանգարդի կազմում անցկացրել է 4 մրցաշրջան

ՀԱԼ 2014/05 լոկաուտի ժամանակ խաղացել է ռուսական Սուպերլիգայում՝ Օմսկի Ավանգարդի կազմում։ Հունվարին ակումբի հետ նվաճեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը, Կարպատի դեմ խաղի ավելացված ժամանակում խփելով «ոսկե» գոլը[12]։

2008 թվականի հուլիսի 14-ին «ճուռակներ»ի հետ «2+1» համակարգով կնքեց լիարժեք պայմանագիր։ 2009 և 2010 թվականներին դարձավ ակումբի լավագույն սնայպերն ու լավագույն ռմբարկուն, 2011 թվականին զիջելով այդ տիտղոսը Ռոման Չերվենկային[13][14]։ 2011 թվականի հունվարի 28-ին «Բարիս»ի հետ խաղում Յագրը «Ավանգարդ»-ի կազմում հավաքեց 200 և 201 միավոր։ Այդ ժամանակ Յարոմիրը անցկացրել էր 205 խաղ, նետել 88 տափօղակ (երկու հեթ-թրիկ) և կատարել 113 փոխանցում[15]։

«Ավանգարդի» կազմում անցկացրած բոլոր չորս մրցաշրջանների ընթացքում Յագրը նետեց 93 տափօղակ և «Բարձր դիվիզիոնում Ավանգարդի լավագույն սնայպերներ»-ի ցուցակում զբաղեցրեց հինգերորդ տեղը[16]։

Վերադարձ ՀԱԼ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յարոմիր Յագրը Ֆիլադելֆիա Ֆլայերսի կազմում 2011 թվականին

«Ավանգարդի» հետ կնքած պայմանագրի ավարտից հետո՝ 2011 թվականին Յագրը երկար դադար վերցրեց կարիերայի շարունակման որոնումների համար։ Թեև Յագրին առաջարկում էին շարունակել կարիերան Օմսկում, լուրեր էին պտտվում խաղացողի՝ ՀԱԼ վերադառնալու ցանկության մասին։ Խաղացողով հետաքրքրվում էր «հարազատ» ակումբը՝ «Պիտսբուրգ Փինգուինսը», մրցաշրջանում առաջարկելով 2 մլն դոլար։ Շատերի համար անսպասելի, 2011 թվականի հուլիսի 1-ին Յագրը պայմանագիր կնքեց Փենսիլվանիայի մեկ այլ ակումբի հետ, «պինգվինների» ընդհանուր հակառակորդ՝ «Ֆիլադելֆիա Ֆլայերսի»։ Այդ ակումբում հինգ մրցաշրջան էր անցկացրել Յագրի գործակալը՝ պաշտպան Պետր Սվաբոդան[17]։ Պայմանագրի գինը կազմեց 3,3 միլիոն դոլար, ժամկետը՝ մեկ մրցաշրջան[18]։ ՄՀԼ-ն Յարոմիրին նոր ակումբում հաջողություններ մաղթեց և շնորհակալություն հայտնեց «հրաշալի խաղի ու երեք տարում՝ որը նա ացնկացրել էր «Ավանգարդում», ՄՀԼ-ում հոկեյի քարոզչության համար»[19]. Սեզոնամեջին Յագրը «Դալաս Սթարզ» ակումբի հետ մեկտարյա պայմանագիր կնքեց։ 2013 թվականի մարտի 30-ին Յագրը տվեց 1000-րդ գոլային փոխանցումը ՀԱԼ-ում։ «Դալասը» հաղթեց «Մինեսոտույին» 5։3 հաշվով՝ մեծամասնությամբ Ջեյմի Բենի նետած տափօղակների օգնությամբ[20]։ Սակայն Յագրը «Դալասում» երկար չմնաց։ Ապրիլի 2-ին, «Սուրբ Ջորջի տոն[փա՞ստ]»ի նախօրյակին նա տեղափոխվեց «Բոստոն Բրուինս»՝ հոկեյիստներ Լեյնա Մակդերմիդի և Քոդի Պեյնի փոխարեն, ինչպես նաև իրավունք ձեռք բերեց 2013 դրաֆթի երկրորդ ռաունդում ընտրել այլ թիմ (կամ էլ առաջին, եթե «Բոստոնը» կհասնի 2013 թվականի Ստենլիի գավաթի կիսաեզրափակիչ)[21]։ Հետաքրքիր է, որ և՛ Մակդերմիդը, և՛ Յագրը (Պեյնը դեռ դեբյուտային խաղը չի անցկացրել ՀԱԼ-ում) իրենց նոր ակումբներում հենց դեբյուտային խաղում գոլ խփեցին։ Ճիշտ է, Յագրի գոլը «Նյու Ջերսիի» դեմ խաղում համարվեց հաղթական[22], իսկ Մակդերմիդի գոլը միայն թեթևակի քաղցրացրեց «Դալասի» պարտությունը «Անահայմ Դաքսից»[23].

2013 թվականի հուլիսին Յարոմիր Յագրը կնքեց մեկտարյա պայմանագիր «Նյու Ջերսի Դևիլս»ի հետ[24].

«Նյու Ջերսիի» կազմում խաղալով, Յագրը շարունակեց իր բարձրացումը ՀԱԼ-ի պատմության ամենաարդյունավետ հոկեյիստների ցուցակում։ 2013 թվականի դեկտեմբերի 19-ին նա անցավ Հորդի Խոուի հաղթական գոլերի ռեկորդը՝ «Օտտավա Սենատորզի» դարպասը նետած տափօղակը Յարոմիրի կարիերայում դարձավ 122-րդ հաղթականը[25]։ Բացի այդ, Յագրը շրջանցեց Ստիվ Այզերմանին և ՀԱԼ-ի լավագույն սնայպերների ցուցակում դուրս եկավ 8-րդ տեղ[26]։ 2014 թվականի հունվարի 8-ին, «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում տալով արդյունավետ փոխանցում, Յագրը հավաքած միավորների քանակով հավասարվեց Մարիո Լեմիեյն[27]։ Հունվարի 14-ին «Մոնրեալ Կանադիենս»ի դեմ խաղում Յագրը նետեց իր 695-րդ տափօղակը և սնայպերների շրջանում դուրս եկավ 7-րդ տեղ, շրջանցելով Մեսիե Մարկին[28]։ Հունվարի 26-ին «Նյու Յորք Ռենջերս»ի դեմ խաղում Յագրը տվեց երկու գոլային փոխանցում և ՀԱԼ-ի պատմության լավագույն ասիստենտների ցուցակում դուրս եկավ տասներորդ տեղ, շրջանցելով Մարիո Լեմիեին[29].

2014 թվականի մարտի 1-ին «Նյու Յորք Այլենդերս»ի դեմ խաղում Յագրը նետեց իր 700-րդ տափօղակը։ Լիգայի պատմության մեջ նա դարձավ 7-րդ խաղացողը, ով հասավ այդ նշագծին։ Մինչ այդ դա հաջողվել էր Ուեյն Գրետցկուն, Հորդի Խոուին, Ֆիլ Էսպոզիտոյին, Բրետ Հալին, Մարսել Դիոնին և Մայկ Հարտներին[30].

2015 թվականի փետրվարի 26-ին 43-ամյա հոկեյիստը տեղափոխվեց «Ֆլորիդա Պանտերզ»[31]։ Մարտի 1-ին՝ «Ֆլորիդայում» երկրորդ խաղի ժամանակ Յագրը խփեց գոլ, որը դարձավ 717-րդ կարիերայում։ Արդյունքում հավասարվեց Էսպոզիտոյին և ՀԱԼ-ի լավագույն սնայպերների ցուցակում զբաղեցրեց 5-րդ տեղը[32]։ Մարտի 19-ին «Դետրոյթ Ռեդ Ուինգսի» դեմ խաղում Յագրը խփեց 718-րդ գոլը և դուրս եկավ մաքուր 5-րդ տեղ[33]։ Ապրիլի 2-ին՝ «Կարոլինայի» դեմ խաղում Յարոմիրը հավաքեց 2 (1+1) միավոր, կարիերայում հասնելով 1798 (721+1077) միավորի, և լավագույն ռմբարկուների ցուցակում սկսեց իր թիմակից Ռոն Ֆրենսիսի հետ բաժանել չորրորդ տեղը[34]։ Ապրիլի 9-ին, «Բոստոն Բրուինզի» դեմ խաղում Յագրը կատարեց 2 արդյունավետ փոխանցում և ռմբարկուների ցուցակում 1800 միավորով դուրս եկավ մաքուր չորրորդ տեղ։ Բացի այդ, գոլային փոխանցումների քանակով նա հասավ Ադամ Օուտսին և լիգայի պատմության լավագույն ասիսենտների ցուցակում սկսեց բաժանել 6-րդ տեղը[35]։ 2014-2015 մրցաշրջանի արդյունքներով պարզ դարձավ, որ Յագրը հաջողությամբ է տեղավորվել «Ֆլորիդայում»։ Առաջին օղակում խաղալով երիտասարդներ Ջոնաթան Յուբերտոյի և Ալեքսանդր Բարկովի հետ, նա մրցաշրջանի 20 խաղում հավաքեց 18 միավոր («Նյու Ջերսի»ի կազմում մեկ մրցաշրջանի 57 խաղում հավաքել էր 29 միավորով)։ 2015 թվականի ապրիլի 12-ին Յարոմիրը ակումբի հետ կնքեց նոր՝ մեկտարյա պայմանագիր[36]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յարոմիր Յագրը երկրպագուների հետ՝ 2005 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Յարոմիր Յագրը երկրպագուների հետ՝ 2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Այցելություն Ռուսաստան-Չեխիա հանդիպմանը Սպարտակի գավաթի շրջանակներում

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանոնավոր առաջնություն Պլեյ-օֆֆ
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խ. Գ. Փ. Մ. Տուգ. Խ. Գ. Փ. Մ. Տուգ.
1988-89ԿլադնոՉՀԼ2933641057120
1989-90ԿլադնոՉՀԼ4222285098210
1990-91Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ802730574224310136
1991-92Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ7032376934211113246
1992-93Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ81346094611254923
1993-94Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ8032679961624616
1994-95ԿլադնոԵՀԼ118142210
ԲոլցանոԱլպենլիգա588164
ԲոլցանոՍերիա Ա10000
Շալկեր Հայե2-րդ Բունդեսլիգա1110110
Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ483238703712105156
1995-96Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ826287149961811122318
1996-97Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ634748954054484
1997-98Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ7735671026464592
1998-99Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ814483127669571216
1999-00Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ63425496501188166
2000-01Պիտսբուրգ ՓինգուինսՀԱԼ81526912142162101218
2001-02Վաշինգտոն ՔեփիթալսՀԱԼ6931487930
2002-03Վաշինգտոն ՔեփիթալսՀԱԼ753641773862572
2003-04Վաշինգտոն ՔեփիթալսՀԱԼ4616294526
Նյու Յորք ՌենջերսՀԱԼ3115142912
2004-05ԿլադնոԵԼՀ1711172816
2004-05Ավանգարդ ՕմսկՌՀԱ3216223863114101422
2005-06Նյու Յորք ՌենջերսՀԱԼ8254691237230112
2006-07Նյու Յորք ՌենջերսՀԱԼ823066967810561112
2007-08Նյու Յորք ՌենջերսՀԱԼ8225467158105101512
2008-09Ավանգարդ ՕմսկՄՀԼ552528536294594
2009-10Ավանգարդ ՕմսկՄՀԼ512220425031120
2010-11Ավանգարդ ՕմսկՄՀԼ4919315048142798
2011-12Ֆիլադելֆիա ՖլայերսՄՀԼ7319355430111782
2012-13ԿլադնոԵՀԼ3424335728
2012-13Դալաս ՍթարզՀԱԼ3414122620
2012-13Բոստոն ԲրուինսՀԱԼ11279222010108
2013-14Նյու Ջերսի ԴևիլսՀԱԼ8224436746
2014-15 Նյու Ջերսի Դևիլս ՀԱԼ 57 11 18 29 42
2014-15 Ֆլորիդա Պանտերզ ՀԱԼ 20 6 12 18 6
Ամբողջը Չեխիայում (ՉՀԼ, ԵՀԼ) 131 68 95 163 58 19 13 9 22 0
Ամբողջը ՀԱԼ-ում 1550 722 1080 1802 1053 202 78 121 199 159
Ամբողջը ՌՀԱ/ՄՀԼ-ում 187 82 102 184 223 37 11 23 41 34

Միջազգային մրցույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Թիմ Առաջնություն Տեղ Խ. Գ. Փ. Մ. Տուգ.
1990ՉեխոսլովակիաԱԱ
103252
1991ՉեխոսլովակիաԿԳ651010
1994ՉեխիաԱԱ730222
1996ՉեխիաԱԳ831012
1998ՉեխիաՕԽ
61452
2002ՉեխիաՕԽ742354
2002ՉեխիաԱԱ574482
2004ՉեխիաԱԱ575496
2004ՉեխիաԱԳ
51122
2005ՉեխիաԱԱ
82792
2006ՉեխիաՕԽ
82576
2009ՉեխիաԱԱ673696
2010ՉեխիաՕԽ752136
2010ՉեխիաԱԱ
934712
2011ՉեխիաԱԱ
85384
2014ՉեխիաՕԽ652132
2014ՉեխիաԱԱ41044814
2015 Չեխիա ԱԱ 4 8 6 3 9 8
Ամբողջը 145 47 55 102 68

Յագրը բացասաբար է վերաբերվում կոմունիստներին, որոնց գործողությունները 1968 թվականին բերել են Պրահայի գարնան ճնշմանը։ ՎՊԿզորքերի ներխուժումից Չեխոսլովակիա տուժել են նրա հարազատները։ Հատկապես այդ իրադարձությունների համար նա կրում է 68 համարով մարզաշապիկը։

ՀԱԼ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Յագր ասել է. «68 համարի շապիկը ես չեմ կրում նրա համար, որ վատ եմ վերաբերվում ռուսներին։ Ո՛չ, ես վերցրել եմ 68-րդ համարը կոմունիստներին չսիրելու պատճառով։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Մոտավորապես նույնն է՝ ինձ խնդրել էին վերցնել 45-րդ համարը։ Բոլորը մտածում էին, որ դա գերմանացիներին չհարգելու նշան է, որվքեր սկսել էին Երկրորդ համաշխարհային պատերազմը, բայց դա ընդամենը իմ բողոքն է նացիստներին։ Ես վերցրել եմ 68-րդ համարը հանուն պապիս»։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://espn.go.com/nhl/player/_/id/405/jaromir-jagr
  2. Augustyn A. Encyclopædia Britannica
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. http://espn.go.com/nhl/player/gamelog/_/id/405/jaromir-jagr
  5. http://espn.go.com/nhl/player/photos/_/id/405/jaromir-jagr
  6. Алексей Ъ-Доспехов. (2009 թ․ մարտի 2). «"Авангард" пропустил хозяев вперед». Газета "Коммерсантъ". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  7. «Яромир Ягр». Официальный сайт Чешской Республики. 2009 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  8. Статистика всех игроков НХЛ в регулярных сезонах
  9. Статистика всех игроков НХЛ в плей-офф
  10. Статистика действующих игроков НХЛ в регулярных сезонах
  11. Статистика действующих игроков НХЛ в плей-офф
  12. «Хоккейный клуб АВАНГАРД — Омская область». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  13. Хоккейный клуб «Авангард». 60 хоккейных лет. Справочник. Омск, 2010. С.125-127
  14. «Хоккейный клуб АВАНГАРД — Омская область». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  15. «ХК Авангард — Новости». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «Хоккейный клуб АВАНГАРД — Омская область». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  17. «Jaromir Jagr returns to the NHL, signs one-year deal with new-look Flyers»(չաշխատող հղում) . The Washington Post. 2011-07-01
  18. Ъ-Новости — Ягр подписал контракт с «Филадельфией»
  19. Континентальная Хоккейная Лига — Ягр покинул КХЛ
  20. NHL.com — The National Hockey League
  21. «Яромир Ягр стал игроком «Бостона»». Евроспорт. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  22. «Шайба Ягра принесла "Бостону" победу над "Нью-Джерси" (ВИДЕО)». Спорт-Экспресс. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  23. «Итоги игрового дня НХЛ». Спорт-Экспресс. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  24. «НХЛ. Ягр подписал однолетний контракт с «Нью-Джерси» - Хоккей - Sports.ru». // sports.ru. 22 июля 2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  25. «Ягр установил рекорд НХЛ по количеству победных голов за карьеру». Чемпионат.com. 2013 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  26. «НХЛ. Ягр обошел Айзермана и вышел на 8-е место в списке лучших снайперов в истории лиги - Хоккей - Sports.ru». // sports.ru. 19 декабря 2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  27. «НХЛ. Ягр догнал Лемье по количеству очков в лиге - Хоккей - Sports.ru». // sports.ru. 8 января 2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  28. «НХЛ. Ягр обошел Мессье и вышел на 7-е место в списке лучших снайперов в истории лиги - Хоккей - Sports.ru». // sports.ru. 15 января 2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  29. «НХЛ. Ягр вышел на чистое десятое место в списке лучших ассистентов в истории лиги - Хоккей - Sports.ru». // sports.ru. 26 января 2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  30. НХЛ. Ягр стал 7-м игроком в истории лиги, забросившим 700 шайб — Хоккей — Sports.ru
  31. Нью-Джерси обменял Ягра во Флориду
  32. Ягр догнал Эспозито по заброшенным шайбам — NHL.com/ru — Новости
  33. Ягр стал 5-м в списке лучших снайперов НХЛ — NHL.com/ru — Новости
  34. НХЛ. Ягр набрал 1798-е очко в карьере и разделил с Фрэнсисом 4-е место в списке лучших бомбардиров в истории лиги — Хоккей — Sports.ru
  35. Яромир Ягр набрал 1800-е очко в регулярных чемпионатах НХЛ — Чемпионат.com
  36. Ягр остается во «Флориде» ещё на год — NHL.com/ru — Новости
  37. «Jsem pravoslavný křesťan, přiznal Jágr» (Czech). 2010 թ․ հունիսի 4. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. Яромира Ягра женят на украинке
  39. «Яромир Ягр получил медаль «За заслуги»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  40. Jágr dal ODS 5,6 milionu korun. Volby stranu stály přes půl miliardy, iDNES.cz, 31 марта 2011 (չեխ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]