Jump to content

Եղբայր 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղբայր 2
ռուս.՝ Брат 2
Երկիր Ռուսաստան
 ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1] և մարտաֆիլմ
Թեմակազմակերպված հանցագործություն
Թվականմայիսի 11, 2000[2]
Լեզուռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն
ՌեժիսորԱլեքսեյ Բալաբանով
ՊրոդյուսերՍերգեյ Սելյանով
Սցենարի հեղինակԱլեքսեյ Բալաբանով
ԴերակատարներՍերգեյ Բոդրով կրտսեր, Վիկտոր Սուխորկով[3], Ալեքսանդր Դյաչենկո, Սերգեյ Մակովեցկի, Իրինա Սալտիկովա և Գերի Գարլենդ
ՕպերատորՍերգեյ Աստախով
Պատմվածքի վայրԱՄՆ
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունCTB կինոընկերություն
Տևողություն126 րոպե
Բյուջե1 500 000 $
Շահույթ1 080 000 $
ՆախորդԵղբայր

«Եղբայր 2» (ռուս.՝ Брат 2), ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի՝ 2000 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերը կատարում է Սերգեյ Բոդրով Կրտսերը։

Միջազգային վարձույթում ներկայացվել է անգլերեն վերնագրերով՝ «The Brother 2» (միջազգային անգլերեն վերնագիր), «Brother II» (Ավստրալիայում) և «On the Way Home» («Տան ճանապարհին», Կանադայում

Դանիլային և իր ընկերներին հրավիրում են մասնակցելու Իվան Դեմիդովի հեռուստանախագծին, որը նվիրված է չեչենական պատերազմի հերոսներին և ցուցադրվում է «ТВ-6» ալիքով։ Օստանկինոյի հեռուստակենտրոնի միջանցքում Դանիլան հանդիպում է Իրինա Սալտիկովային, սակայն չի ճանաչում նրան։ Նախագծից հետո Դանիլան հանգստանում է շոգեբաղնիքում իր ընկերների հետ, որտեղ նրանցից մեկը՝ Կոնստանտին Գրոմովը (Ալեքսանդր Դյաչենկո), ով որպես հսկիչ աշխատում է Նիկոլաևյան բանկում, հայտնում է նրանց մի խնդրի մասին, որը առաջացել է իր երկվորյակ եղբոր՝ Դմիտրիի մոտ, ով հոկեյիստ է Հոկեյի ազգային լիգայում. ամերիկացի բիզնեսմեն Մենիսը (Հարի Հյուսթոն) անշահախնդիր պայմանագրի շնորհիվ վերցնում է նրա աշխատած ամբողջ գումարը։ Մենինգը ֆինանսական հետաքրքրություններ ունի Ռուսաստանում, որոնց պատճառով նա այդ ժամանակ եկել է Մոսկվա՝ հանդիպելու Նիկոլաևյան բանկի կառավարչի՝ Բելկինի (Սերգեյ Մակովեցկի) հետ։ Կոնստանտինն ասում է, որ Բելկինին կխնդրի խոսել ամերիկացու հետ։ Բելկինը փորձում է խոսել Մենինգի հետ, բայց վերջինս մերժում է։ Այդ ժամանակ Բելկինն իր օգնականներին հանձնարարում է, որ Կոնստանտինը չփչացնի իր ու ամերիկացու հարաբերությունները։ Բելկինի օգնականները պարզապես սպանում են Կոնստանտինին։

Այդ ընթացքում Դանիլայի մոտ գալիս է նրա եղբայրը՝ Վիկտորը (Վիկտոր Սուխորուկով), ով «Եղբայր» ֆիլմի առաջին մասում տեղի ունեցած իրադարձություններից հետո վերադարձել էր հայրենի գյուղ և դարձել ոստիկան։ Դանիլան, կատարելով իր ընկերոջ վերջին խնդրանքը, ով փրկել էր իր կյանքը, որոշում է օգնել նրա երկվորյակ եղբորը։ Դանիլան ապօրինի պեղումներ կատարող հնագետից, ում մականունը «Ֆաշիստ» է, գնում է МР-38 ու ռումբեր և առևանգում Volvo։ Գիմնազիայում Դանիլան Բելկինից տեղեկություններ է իմանում Մենեսի մասին և որոշում է վերականգնել արդարությունը՝ գնալ ԱՄՆ և վերադարձնել իր մահացած ընկերոջ եղբոր ամբողջ գումարը։ Ինչպես նաև հայտնի է դառնում, որ Մենինգը մարգինալ բիզնեսմեն է, ով Ռուսաստանում սնաֆֆ-տեսանյութեր է պատվիրում։

Այդ ընթացքում Դանիլան սիրախաղ է սկսում նաև Իրինա Սալտիկովայի հետ։ Երգչուհու կյանքը Դանիլային շատ շվայտ է թվում, վարքը՝ ինքնասիրահարված, Սալտիկովայի երաժշտությունը նրան ոչ իրական է թվում, սակայն չնայած դրան՝ Դանիլայի և Սալտիկովայի միջև սիրային հարաբերություններ են ձևավորվում։

Բելկինը Մենիսին զգուշացնում է վտանգի մասին՝ պատմելով նրան Դանիլայի հետ պատահած դեպքի մասին։ Վերջինս ուկրաինացի մաֆիոզներ է վարձում։ Միաժամանակ Բելկինը փորձում է գտնել Դանիլային՝ դիմելով անվտանգության ծառայության և իր հանցավոր կապերի օգնությանը։ Իրինայի թիկնապահից իմանալով դարանի մասին՝ Դանիլան կռվի է բռնվում և եղբոր հետ միասին փորձում փախչել հետապնդողներից։ Բակերից մեկում Վիկտորը «Մաքսիմ» գնդացիրով կրակում է երկու մեքենաների վրա։ Հետո նրանք հեռանում են՝ իրենց մեքենայի մեջ ռումբ գցելով։

Դանիլայի ռազմական ընկերոջ՝ Իլյա Սետևոյի (Կիրիլ Պիրոգով) շնորհիվ նա և իր եղբայրը անձնագրեր ու վիզաներ են ստանում և տարբեր ինքնաթիռներով մեկնում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ (մեկը՝ Չիկագո, մյուսը՝ Նյու Յորք)։ Դրա պատճառով նրանց չեն կարողանում գտնել ո՛չ Բելկինի ուղարկած մարդիկ, ո՛չ ԱՄՆ-ում գտնվող ուկրաինական մաֆիան, որը նույնպես հրաման էր ստացել բռնել Բագրովին։ Դանիլան սկզբում Սալտիկովային ասում է, որ գնում է Տուլայի մարզ, հետո նա հայտնում է, թե իբր գտնվում է Բիրյուլյովոյում, և Սալտիկովայի հեռախոսը գաղտնալսող հանցագործները սխալ ուղղությամբ են գնում։

Գտնելով Գրոմովին՝ Դանիլան նրանից իմանում է ամերիկացի բիզնեսմենի հասցեն։ Սակայն Դանիլան չի կարողանում գտնել իր եղբորը և որոշում է գտնել Դաշային, ինչի համար նա ստիպված է լինում գնալ «սև գետո»։ Նա Դաշային խնդրում է հանդիպում կազմակերպել զենք վաճառողի հետ։ Ինքնաշեն զենքով նա ծանր վիրավորում է վաճառողին և վերցնում է Cobray M11/9 զենքը։ Հետո նա սպանում է սուտենյորին և նրան ուղեկցող սևամորթներին, ովքեր որոշել էին վրեժ լուծել սպանված վաճառողին կողոպտելու համար։ Դրանից հետո Դանիլան Դաշայի հետ միասին հանդիպում է իր եղբորը։ Խարույկի մոտ խոսակցության ժամանակ Դանիլան Դաշային առաջարկում է մեկնել տուն՝ Ռուսաստան։

Հաջորդ օրը Դանիլան գալիս է «Մետրո» ակումբ, որը պատկանում է Մենիսին, և զենքը թաքցնում զուգարանի ջրթող բաքի մեջ։ Երեկոյան Դանիլան սպանում է ակումբի ամբողջ աշխատակազմին «Բի-2» երաժշտական խմբի համերգի ժամանակ՝ կենդանի թողնելով միայն տնօրենին։ Վերջինս նրան է տալիս ամբողջ գումարը, որ պահում էր իր սեյֆում։ Հետո Դանիլան Դաշայի հետ միասին հասնում է Մենիսի գրասենյակի մոտ։ Մտնելով շենքը՝ նա պահանջում է Դմիտրի Գրոմովի փողերը։ Վերցրած գումարը Դանիլան վերադարձնում է մահացած ընկերոջ եղբորը։

Վիկտորը ոստիկանության ձեռքն է ընկնում ուկրաինական մաֆիայի անդամների վրա կրակելու համար։ Չնայած այն բանին, որ նրան կդատեն սպանության և ոստիկանի վրա հարձակվելու համար, նրան արտաքսելու են հայրենիք, իսկ նա ուրախ է երևում և ասում է, թե ուրախ է, որ մնում է Ամերիկայում և պլանավորում է այստեղ ապրել։ Դանիլան որոշում է մեկնել տուն Դաշայի հետ միասին։ Բեռնատարի վարորդ Բենը նրանց տանում է օդանավակայան իբրև առաջին կարգի ուղևորներ։ Դանիլան և Դաշան, դիտմամբ ուշանալով, կարողանում են արագ անցնել փաստաթղթերի ստուգումը և նստել ինքնաթիռ։ «Последнее письмо» երգի ներքո, որը կատարում են մանկական երգչախումբը և Nautilus Pompilius խումբը, ինքնաթիռը մեկնում է Մոսկվա։

Դերասան Դեր
Սերգեյ Բոդրով Կրտսեր Դանիլա Բագրով Դանիլա Բագրով
Վիկտոր Սուխորուկով Վիկտոր Բագրով Վիկտոր Բագրով
Ալեքսանդր Դյաչենկո Կոնստանտին Գրոմով, Դմիտրի Գրոմով Կոնստանտին Գրոմով, Դմիտրի Գրոմով
Սերգեյ Մակովեցկի Վալենտին Բելկին Վալենտին Բելկին
Կիրիլլ Պիրոգով Իլյա Սետևոյ Իլյա Սետևոյ
Դարյա Յուրգենս Դաշա / Մերիլին Դաշա / Մերիլին
Հարի Հյուսթոն Ռիչարդ Մենիս Ռիչարդ Մենիս
Իրինա Սալտիկովա կամեո կամեո
Ռեյ Տոլեր Բեն Ջոնսոն Բեն Ջոնսոն
Ալեքսանդր Կառամնով Բորիս, Սալտիկովայի թիկնապահը Բորիս, Սալտիկովայի թիկնապահը
Կոնստանտին Մուռզենկո «Ֆաշիստ», հնագետ-զինագործ «Ֆաշիստ», հնագետ-զինագործ
Իվան Դեմիդով «Մարդկանց աշխարհում» հեռուստածրագրի վարող «Մարդկանց աշխարհում» հեռուստածրագրի վարող
Արկադիյ Եզերսկիյ Կույբիշև, հրեա-առևտրական Կույբիշև, հրեա-առևտրական
Իրինա Ռախմանովա աղջիկ շոգեբաղնիքում աղջիկ շոգեբաղնիքում
Իննա Կապնուլինա աղջիկ շոգեբաղնիքում աղջիկ շոգեբաղնիքում
Եգոր Պազենկո քննիչ ոստիկանական բաժանմունքում, ով հարցաքննում է Դանիլային քննիչ ոստիկանական բաժանմունքում, ով հարցաքննում է Դանիլային
Ալեքսանդր Ռոբակ բանստեղծություններ կարդացող տղամարդ բանստեղծություններ կարդացող տղամարդ
Դերասան Դեր
Միլտոն Վիլլր սուտենյոր սուտենյոր
Տոնի Սմիթ զինավաճառ զինավաճառ
Պավել Շոլյանսկիյ ուկրաինացի մաֆիոզ, «բանդերովեց» ուկրաինացի մաֆիոզ, «բանդերովեց»
Օլեգ Կոմառով պահակ դպրոցում պահակ դպրոցում
Ռոման Տոկար նյույորքցի տաքսիստ նյույորքցի տաքսիստ
Կոնստանտին Ժելդին մոսկվացի տաքսիստ մոսկվացի տաքսիստ
Վլադիմիր Կուզմիցկի հսկիչ հսկիչ
Դմիտրիյ Օռլով ավազակ ավազակ
Ալեքսանդր Նաումով Հակին, բանկի անվտանգության ծառայության ղեկավար Հակին, բանկի անվտանգության ծառայության ղեկավար
Դարյուս Կասպարայտիս կամեո կամեո
Ալեքսեյ Մորոզով կամեո կամեո
Անդրեյ Նիկոլիշին կամեո կամեո
Յարոմիր Յագր կամեո կամեո
Դմիտրի Յումեցկիյ կամեո կամեո
Վալդիս Պելշ կամեո կամեո
Լեոնիդ Յակուբովիչ կամեո կամեո
Լիզա Ջեֆրի կամեո կամեո

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում էպիզոդ կա, երբ Դանիլային վրաերթի են ենթարկում մի մեքենա, որի ղեկին ամերիկուհի էր։ Այս մասի նկարահանումների ծամանակ պահանջվում էր մեքենան կանգնեցնել հատուկ նշանակված տեղում։ Սակայն փորձերի ժամանակ վարորդը ոչ մի կերպ չէր կարողանում կատարել դա։ Այդ ժամանակ օպերատոր Սերգեյ Աստախովը տվյալ էպիզոդը մոդելավորեց հետևյալ կերպ․ ավտոմեքենան մնում է իր տեղում կանգնած, իսկ դեպի ձախ շարժումը նկարահանվում է տեսախցիկի դեպի աջ շարժումով։ Բոդրովը «հարվածի» պահին, իբրև թե հենվում է մեքենայի վրա և ընկնում է շարժիչի ծալովի ծածկոցի (կապոտ) վրա։ Վրաերթի պահին մադիկ հետևից բարձրանում էին տեղում կանգնած ավտոմեքենան, իբր թե կտրուկ արգելակման հետևանքով նրա առջևի մասն իջնում է։ Պահի իրական երևալուն նպաստել են նաև Բոդրովի շարժվելն ու օպերատորի՝ տեսախցիկի հետ շարժվելը[4]։

«Սև» գետոյում կատարվող կռվի նկարահանման ժամանակ ռեժիսորը երեք աֆրոամերիկացիներին խնդրեց ավելի ուժեղ խփել, որպեսզի ամեն ինչ իրական թվա։ Արդյունքում կոտրվում են Սերգեյ Բոդրով երկու կողերը[5]։

Ֆիլմի նկարահանումների ժամանակ ամերիկացի հրարվեստագետները հրաժարվեցին պատրաստել պատրույգավոր հրացանը։ Այդ ժամանակ այդ գործը կատարեց օպերատոր Սերգեյ Աստախովը, որը մեկ ժամում պատրաստեց այն արույրե խողովակից, մետաղե ամրակներից և մանգանակալիական բյուրեղներից։

Տեսավարձույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, ունենալով մեծ հաջողություն, չկարողացավ ծածկել ֆիլմի ստեղծման վրա կատարված ծախսերը։ Ֆիլմի ստեղծման վրա միլիոն դոլար էր ծախսվել, իսկ վարձույթում այն հավաքեց 600 հազար դոլար։ Արժե հաշվի առնել, որ այդ ժամանակ հիմնական շահույթն ստանում էին տեսաերիզների վաճառքից[6]։ Առաջատար մեծածախ ընկերությունների տվյալներով՝ ֆիլմն զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը հիսուն ամենաշատ վաճառված տեսաֆիլմերի շարքում՝ առաջ անցնելով մեծաբյուջե բլոքբաստերներից[7]։

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է քննադատների դրական արձանգանքներին[8]։ Նրա մասին գրել են․ «Բալաբանովը նկարահանում է այնպես, ինչպես պետք է․ իբր թե մենք իսպապես ապրում ենք այսպիսի լավ երկրում, որը թողարկում է 15 ֆիլմ յուրաքանչյուր տարի» (Միխայիլ Բրաշինսկի), «Афиша»[9]): «Իսկապես իրական և տեսարանային մարտաֆիլմ։ Ընդ որում իրական և օրիգինալ ռուսական մարտաֆիլմ է (Ալեքս Էքսկլեր[10])։ Ոչ հիացական արտահայտվեց «Եղբայր 2» ֆիլմի մասին Սերգեյ Կուդրյավցևը «3500 кинорецензий» գրքում․ նա կարծում է, որ Բալաբանովը հատուկ է պարզեցրել Դանիլա Բագրովի դերը՝ հետևելով հերոսի ժողովրդականությունը[11]։

Փառատոններ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2000- «Կինոտավր» փառատոն - ներկայացվել է «Ոսկե վարդ» գլխավոր մրցանակի
  • 2000 - «Եղբայր 2» պաշտոնական կայքն ստացել է դիպլոմ Կինոռեսուրսների և ինտերնետի ռուսական առաջին մրցույթում
  • 2001 - «Եղբայր 2» պաշտոնական կայքն ստացել է Ազգային համացանցային մրցանակ «Մշակութային իրադարձություն ներկայացնելու համար» անվանակարգում
  • 2001 - Մասնակցել է Սանտա Մոնիկայում անցկացվող Ազատության Փառատոնին (Freedom Film Festival)[12][13]։
  • 2013 - «Եղբայր» և «Եղբայր 2» ֆիլմերի ցուցադրվել են «Արշավանք» փառատոնում[14]։
  • 2014 - «Եղբայր 2» ֆիլմի թվայնացված տարբերակի պրեմիերան տեղի է ունեցել «Короче» կարճամետրաժ ֆիլմերի երկրորդ փառատոնում[15]։

Ֆիլմի լրացումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2000 - «Намедни» հեռուստահաղորդում - «Եղբայր 2»
  • Վավերագրական լիամետրաժ ֆիլմ «Ինչպես է նկարահանվել „Եղբայր 2-ը“», ռեժիսորները և սցենարիստներ՝ Վլադիմիր Նեպևնի և Տոբին Օբեր
  • Վավերագրական ֆիլմ երկու կինոնկարների ստեղծման մասին՝ «Եղբայր։ Ֆիլմ ֆիլմի մասին․ 10 տարի անց» (2007)
  • Սաունդթրեք «Եղբայր 2»
  • Սաունդթրեք «Եղբայր 2 - կադրից դուրս» (երգեր, որոնք կարող էին ընդգրկվել ֆիմում)
  • Համերգ «Եղբայր-2. Ապրում ենք Օլիմպիականում». հեռուստատարբերակը ցուցադրվել է 2000 թվականի դեկտեմբերի 10-ին РТР ալիքով
  • Համերգ «Եղբայր 2. 15 տարի անց»
  • Համակարգչային խաղ «Եղբայր 2։ Հետ դեպի Ամերիկա»[16]
  • Java-խաղ հեռախոսների համար «Եղբայր 2։ Դանիլան վերադառնում է» (Russian Mafia), 2009 թվական
  • «Բի-2» խմբի տեսահոլովակ՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում», որում ընդգրկված են կադրեր ֆիլմից, ռեժիսորներ՝ Ա.Բալաբանով / Վ.Մակուշենկո, օպերատոր՝ Սերգեյ Աստախով
  • «Смысловые галлюцинации» խմբի «Հավերժ երիտասարդ» տեսահոլովակը, որում Վիկտոր Սուխորուկովը կատարում է մարդասպանի դեր, իսկ Սերգեյ Բոբունեցը տեսահոլովակի երկրորդ հերոսն է։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Բալաբանովը ծնվել և մեծացել է Սվերդլովսկում։ Հենց դրանով է բացատրվում այն, որ Բալաբանովի գրեթե բոլոր ֆիլմերում սաունդթրեքի փոխարեն հնչում է ռուսական ռոքը, այդ թվում նաև «Սվերդլովյան ռոք ակումբի» իր ընկերներինը, որոնցից են այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ «Նաստյա», Nautilus Pompilius, «Ագատա Քրիստի», «Смысловые галлюцинации» և այլն։ Եվ հենց այդ պատճառով «Եղբայր 2» ֆիլմի չարագործներից մեկը կրում է Մենիս ազգանունը (այդպես է նրա ընկերոջ անունը, ով ներկայում Ֆիլադելֆիայում է ապրում), իսկ Վալենտին Էդգարովիչ Բելկինը կրում է Եգոր Բելկինի ազգանունը, ով մի ժամանակ նվագում էր «Урфин Джюс», Nautilus Pompilius և «Նաստյա» երաժշտական խմբերում[17]։

Շարունակելով առաջին մասի երաժշտական թեման (որի մեջ առաջնային էին «Nautilus Pompilius» խմբի երգերը)՝ ֆիլմում ներառված են հայտնի երիտասարդական ռոք խմբերի և Ռուսաստանի հայտնի կատարողների երգեր, ինչպիսիք են՝ «Սպլին», «Բի-2», «Крематорий», «Զեմֆիրա», «Չիչերինա», «Смысловые галлюцинации», «Օկեան Էլզի», «АукцЫон», «Танцы минус», «Մաշան և Արջերը», «Ագատա Քրիստի»։ Եզրափակիչ տեսարանում հնչում է Nautilus Pompilius խմբի «Последнее письмо» երգը։ Ինչպես նաև էպիզոդներից մեկում հնչում է Վյաչեսլավ Բուտուսովի «Лабрадор-Гибралтар» երգը։

Ֆիլմի պրեմիերայի հետ միաժամանակ «Real Records» ընկերության կողմից թողարկվել է «Брат 2» սանունդթրեքը։ Սաունդթրեքի հաջողությունը այնքան մեծ էր, որ թողարկվել է «Брат 2. Կադրից դուրս» հավաքածուն, որի մեջ ներառվել են այնպիսի երգեր, որոնք չեն եղել առաջին հավաքածուում։

Բացի դրանից, «Եղբայր» առաջին ֆիլմի թողարկումից երեք տարի անց թողարկվել է նրա սաունդթրեքը։

Նաև թողարկվել են ոչ պաշտոնական հավաքածուներ «Եղբայր 3-ից» մինչև «Եղբայր 10», որոնք ընդգրկել են հայտնի ռոք կատարողների երգերը։ Այդ երգերի հավաքածուների շապիկների պատկերները եղել են Սերգեյ Բոդրովի և Վիկտոր Սուխորուկովի համատեղ լուսանկարները։

Ըստ նախնական մտահղացման՝ «Метро» ակումբում հանցագործների սպանության ժամանակ պետք է «Բի-2» խմբի «Полковнику никто не пишет» երգի փոխարեն հնչեր «ДДТ» խմբի «Не стреляй» երգը։ Սակայն Յուրի Շևչուկը հրաժարվեց մասնակցել ֆիլմի ստեղծմանը՝ այն անվանելով «հրեշավոր, սարսափելի, զզվելի նացիոնալիստական պաշտամունքային ֆիլմ», սակայն «ДДТ» խմբի համերգային պաստառները մի քանի անգամ հանդիպում են «Метро» ռոք ակումբի պատերին։ Շևչուկի փոխարեն սաունդթրեքի ստեղծմամբ զբաղվեց «Наше радио» ռադիոկայանի պրոդյուսեր Միխայիլ Կոզիրևը։

2015 թվականին «Եղբայր 2» ֆիլմը դարձավ 15 տարեկան։ Այդ առիթով հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում համերգ տեղի ունեցավ բազմաթիվ երաժիշտների մասնակցությամբ, որոնց երգերն ընդգրկվել էին ֆիլմի սաունդթրեքներում։ Բացի նրանցից, համերգին մասնակցել են որոշ դերասաններ, ովքեր նկարահանվել են ֆիլմում[18]։

Պաշտոնական սաունդթրեք

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Եղբայր 2. Ֆիլմի երաժշտությունը։»
Թողարկված2000
ԺանրՌուսական ռոք
Տևողություն126 րոպե
Լեզու Ռուսաստան
ԼեյբլREAL Records
ՊրոդյուսերՄիխաիլ Կոզիրև
Երգացանկ
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Полковнику никто не пишет»  Բի-2 4:57
2. «Земля»  Маша и медведи 5:24
3. «Дорога»  АукцЫон 3:23
4. «Секрет»  Агата Кристи 3:00
5. «Искала»  Զեմֆիրա 3:42
6. «Линия жизни»  Սպլին 2:59
7. «Погляд»  Լա Մանշ 5:57
8. «Катманду»  Կրեմատորի 3:49
9. «Иду»  Танцы Минус 3:42
10. «Ту-лу-ла»  Չիչերինա 2:27
11. «Гибралтар»  Վյաչեսլավ Բուտուսով 4:13
12. «Коли тебе нема»  Օկեան Էլզի 3:19
13. «Вечно молодой»  Смысловые галлюцинации 3:40
14. «Никогда»  Վադիմ Սամոյլով 4:47
15. «Последнее письмо»  Մանկական երգչախումբ, ղեկ.՝ Մ. Ի. Սլավկին 3:10

Երգեր, որոնք հնչում են ֆիլմում, սակայն չեն ընդգրկվել սաունդթրեքում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգացանկ
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Огоньки»  Իրինա Սալտիկովա 4:02
2. «Бай-бай»  Իրինա Սալտիկովա 3:13
3. «Солнечный друг»  Իրինա Սալտիկովա 4:00
4. «Розовые очки»  Смысловые галлюцинации 3:37
5. «Счастье»  Բի-2 4:06
6. «Варвара»  Բի-2 4:59
7. «Кавачай»  Օկեան Էլզի 4:39
8. «Город»  Танцы Минус 4:08
9. «Lafayette»  Sleeping For Sunrise 4:20
10. «Последнее письмо»  Nautilus Pompilius 3:38
11. «Стюардесса по имени Жанна»  Վլադիմիր Պրեսնյակով 4:04

Սաունդթրեք «Եղբայր 2. Կադրից դուրս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եղբայր 2» սաունդթրեքի հաջողությունից հետո պաշտոնապես թողարկվել է «Եղբայր 2. Կադրից դուրս» սաունդթրեքը, որում ընդգրկվել են առաջին սաունդթրեքում չներառված երգերըև այն երգերը, որոնք կարող էին հնչել ֆիլմում, սակայն ինչ-որ պատճառներով չեն ներառվել։

Եղբայր 2. Կադրից դուրս
Թողարկված2000
ԺանրՌուսական ռոք
Տևողություն126 րոպե
ԼեզուՌուսերեն
ԼեյբլREAL Records
ՊրոդյուսերՄիխաիլ Կոզիրև
Երգացանկ
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Розовые очки»  Смысловые галлюцинации 3:35
2. «Кавачай»  Օկեան Էլզի 4:37
3. «Молоко и мед»  Սպլին 4:39
4. «День народження»  Вопли Видоплясова 4:23
5. «Верю я»  Պավել Կուզին & Ժաննա 3:48
6. «Ветер»  Настя 3:51
7. «Свадебная»  Բի-2 3:10
8. «Ты на пути в Чикаго»  Телевизор 4:57
9. «Возьми меня силой»  Танкi 3:30
10. «С тобой»  Սերգեյ Սավին 3:11
11. «Уходя уходи»  Չիչերինա 4:18
12. «Последнее танго»  Ногу свело 3:11
13. «Братишка»  Пилот 2:22
14. «Герда, икай»  Сегодня ночью & Никита Козлов 3:31
15. «Последняя песня»  Найк Борзов 3:14
16. «Я остаюсь»  А. Крупнов & Чёрный обелиск 4:26
17. «Сварог»  Аквариум 5:07
18. «Are you gangsters?»  S.P.O.R.T. 1:57

Բանաստեղծությունները ֆիլմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբում ջիպի մոտ կանգնած տղամարդը տեսախցիկի առջև արտասանում է Միխայիլ Լերմոնտովի «Нет, я не Байрон, я другой» (1832) բանաստեղծությունը։

«Հայրենիք» բանսատեղծությունը, որի հեղինակը նշված Վ. Օռլովը[19], հրատարակվել է 1999 թվականին ռուսաց լեզվի՝ առաջին դասարանի համար նախատեսված ինտեգրված կուրսի դասագրքում[20], սակայն դեռ 1987 թվականին այն հրատարակվել էր «Колобок» ամսագրում որոշակիորեն այլ բովանդակությամբ. որպես հեղինակ նշված էր Նիլոլայ Կուրիլովը, իսկ յուկագիրերենից թարգմանել էր Միխայիլ Յասնովը[21]։

Ենթադրվում է, որ Վլադիմիր Օռլովը մանկական բանաստեղծությունների հեղինակ և դրամատուրգ է Սիմֆերոպոլից, ով իր ստեղծագործությունները պարբերաբար տպագրում էր «Детская литература»[22], «Миша» ու «Мурзилка» մանկական ամսագրերում և մահացել է 1999 թվականին։

Գրաքննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը 2015 թվականին արգելեց ֆիլմի ցուցադրությունը երկրի տարածքում՝ պատճառաբանելով, որ ըստ մասնագետների կարծիքի՝ ֆիլմը պարունակում է ուկրաինացիների համար նվաստացուցիչ տեսարաներ, ինչպես նաև պատշաճ չէ ցուցադրել այդ ֆիլմը երկրի արևելքում տեղի ունեցող ագրեսիաների ժամանակ[23]։

«Եղբայր» ֆիլմի հաջողությունից հետո Ալեքսեյ Բալաբանովն սկսեց գրել ֆիլմի երկու սիքվելների սցենարները։ Երկրորդ մասը պետք է պատմեր Դանիլա Բագրովի արկածների մասին Մոսկվայում, իսկ երրորդը՝ Ամերիկայում։ Սակայն հետագայում որոշվեց հրաժարվել այդ մտքից և ստեղծել մեկ ֆիլմ[24]։

Սկսեցի գրել, տեսնում եմ՝ ձանձրալի է, և որոշեցի միավորել։ Ճիշտ ստացվեց, որ միավորեցի:

— Ալեքսեյ Բալաբանով

Ալեքսեյ Բալաբանովը երկրորդ մասի թողարկումից հետո իր հարցազրույցներում նշել է, որ հրաժարվում է երրորդ մասի նկարահանումների, որովհետև կարծում է, որ Դանիլայի պատմությունն իրեն սպառել է, և պետք է նոր ուղղությամբ շարժվել։

«Եղբայր» ֆիլմի հիման վրա կարելի է անգամ սերիալ նկարահանել։ Սակայն Սերյոժան մեծացել է ոչ միայն այդ կերպարից, նա ընդհանրապես մեծացել է, ինքը դարձել է ռեժիսոր, ընդ որում լավ ռեժիսոր։ Այդ պատճառով նա չի ցանկանում խաղալ այդ դերը, և ինձ հետաքրքիր չէ մտածել Դանիլա Բագրովի կյանքի փոփոխությունների մասին։ Վերջ։ Պատմությունը վերջացավ[25]:

— Ալեքսեյ Բալաբանով

Սերգեյ Բոդրովը հետագայում ինքը ռեժիսոր դարձավ, և նրա մոտակա ծրագրերում չի եղել ֆիլմի շարունակությունում նկարահանվելը։ Սակայն նա ամբողջովին չի բացառել այդ հնարավորությունը։

Մենք համացանցում ունենք մեր չաթը, և այնտեղ մարդիկ անընդհատ հարցնում են. «Արդյո՞ք կնկարահանվի «Եղբայր 3»-ը։ Դուք կհամաձայնե՞եք նկարահանվել «Եղբայր 3» ֆիլմում»։ Մենք պրոդյուսեր Սելյանովի հետ երկար մտածում էինք, թե ինչ պատասխանել այդ հարցերին և գտանք այդ հարցի պատասխանը. «Կապրենք, կտեսնենք»։ Այդ պատճառով... Ո՞վ գիտի[26]:

— Սերգեյ Բոդրով

Վիկտոր Սուխորուկովը միշտ համաձայն էր նկարահանվել երրորդ մասում և շատ էր ասում այդ մասին իր հարցազրույցներում։ Նա նույնիսկ սցենար է գրել, որը ցույց է տվել Բալաբանովին, սակայն վերջինս հրաժարվել է։ Նույնիսկ ներկայում Սուխորուկովը չի կորցնում այն հույսը, որ կարող է նկարահանել «Եղբայր 3» ֆիլմը և այն նվիրել Բալաբանովի և Բոդրովի հիշատակին։

Ես Լյոշային բազմաթիվ մտքեր եմ բերել, մինչև նույնիսկ այն, որ մտածել եմ իմ հերոսը վերադառնալը, ինչպես են նրան փրկում մեքսիկացիները ամերիկական բանտից և նա նավթատար տրաուլերով վերադառնում է Պետերբուրգ։ Մազութով կեղտոտված դուրս է գալիս տակառից, և փայլեցնելով սպիտակ ատամները, ասում է. «Դե, բարև հայրենի՛ք»։ Ես սյուժե եմ հորինել, որտեղ եղբայրը ահա-ահա պիտի հայտնվի։ Ալեքսեյին ասում էի. «Պատկերացրու, որ մենք փնտրում ենք նրան, իսկ նա հանկարծ մի պահ երևում է պատուհանի մոտ, թեքվում է անկյունում, իսկ վերջում կհայտնվի կենդանի Բագրովը»։ Դրանք իմ երազանքներն էին։ Ալեքսեյը դրանք չընդունեց։ Բայց ես մտորում եմ այն բանի մսաին, որ պետք է շարունակել այդ պատմությունն արդեն ի հիշատակ Բալաբանովի և Սերյոժա Բոդրովի[27]:

— Վիկտոր Սուխորուկով

Ինչպես նաև երրորդ մասի նկարահանումներին համաձայն է մասնակցել նաև օպերատոր Սերգեյ Աստախովը։

Եթե նկարահանվեր երրորդ մասը, ապա ես կմասնակցեի նրան, թեկուզ ի հիշատակ տղաների, ովքեր զոհվել են։ Կարծում եմ, որ դա նրանց համար յուրահատուկ հուշարձան կլիներ:

— Սերգեյ Աստախով

2000 թվականին թողարկվեց «О.С.П.-студия»-ի «Քույր-3» ծաղրանմանակումը։ Ըստ հաղորդման սյուժեի՝ նկարահանման խումբն սկսել է նոր ֆիլմի նկարահանումները, սակայն ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով ամբողջական ֆիլմ նկարահանել չի ստացվում, և ստիպված են լինում ներառել հայտնի մարդկանց հարցազրույցները, որոնք պատմում են իրենց զգացողությունները ֆիլմի մասին, ինչպես նաև ֆիլմում կան հայտնի երաժիշտների համերգներից որոշ դրվագներ, ովքեր իրենց հերթիննմանակում եմ «Եղբայր 2» ֆիլմի «Եղբայր 2։ Ապրում են Օլիմպիականում» անվանումով համերգը։ Ֆիլմում ծաղրանմանակվել են «Եղբայր 2» ֆիլմի հայտնի տեսարանները և «թևավոր խոսքերը»։ Դանիլա Բագրովի փոխարեն գլխավոր դերը տրվել է կթվորուհի Տատյանային, ով կռվում է մարսեցիների դեմ։ Դերերը կատարել են Տատյանա Լազարևան, Սերգեյ Բելոգոլովցևը, Միխայիլ Շացը, Պավել Կաբանովը, Անդրեյ Բաչարովը, Բորիս Մոիսեևը, Օտար Կուշանաշվիլին, Ալեքսանդր Օլեյնիկովը, Վալդիս Պելշը, Վիկտոր Մերեժկոն, Իվան Օխլոբիստինը, Իվան Դեմիդովը, Լեոնիդ Յակուբովիչ, Յուրի Գուսմանը։ Ֆիլմը ցուցադրվել է «ТВ 6» հեռուստաալիքի եթերում[28][29]։

2001 թվականին ֆիլմը ծաղրանմանակվել է «ՆՏՎ» ալիքի «Куклы» հաղորդման ժամանակ[30]։

Ֆիլմը ծաղրանմանակվել է «Осторожно, модерн! 2» ծրագրի եթերներից մեկում[31]։

Ֆիլմը բազմիցս ծաղրվել է «КВН»-ի եթերներում[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0238883/
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. http://www.imdb.com/title/tt0238883/fullcredits
  4. «Брат 2 - Съёмки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  5. Как снимался «Брат-2»
  6. «Белла Езерская. П. М. Ж. как зеркало третьей волны"». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  7. «Пятьдесят самых продаваемых видеофильмов в 2000 году». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  8. http://www.kritikanstvo.ru/movies/brat2/
  9. http://www.afisha.ru/movie/165762/review/144484/
  10. https://www.exler.ru/films/07-06-2000.htm
  11. Сергей Кудрявцев 3500. Книга кинорецензий (2008). ISBN 978-5-9901318-1-1, 978-5-9901318-3-5
  12. ««Свобода» начинается с «Парамаунта»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  13. В Лос-Анджелесе открылся кинофестиваль Свободы
  14. Первым делом - самолеты и гитары
  15. «Второй российский фестиваль короткометражного кино «Короче»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  16. «БРАТ 2 - «Обратно в Америку»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  17. «Их фамилии носят два злодея из фильма "Брат-2"».
  18. «фестиваль «Брат-2»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  19. Стихи Владимира Орлова для детей, Fun4child.ru
  20. Тикунова Л. И. Родной мир: учебник по интегрированному курсу родного языка. 1 класс. II полугодие. - М., 1999. - 248 с.: ил.
  21. ««Колобок», 1987, № 10, с. 10». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  22. Стихи Владимира Орлова(ռուս.) Сайт для дошкольников «2x5=» | Ten2x5.narod.ru(ռուս.)
  23. В Украине запретили фильм «Брат 2» из-за «унизительных для украинцев сцен» // ТСН, 18.02.2015
  24. Народное кино: «Брат 2» и «Война»
  25. Алексей Балабанов: «Брата-3» не будет!"
  26. «Сергей Бодров: Данила Багров - мой родной брат». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  27. В чём сила «Брата-2»?
  28. О. С. П. - Сестра 3
  29. ««Сестра 3» отомстит за брата». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  30. Куклы - Брат 3
  31. Осторожно Модерн 2! - Брат 2
  32. «Ищу тебя (Брат-2)». «Сибирские сибиряки»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]