Ալեքսանդր Նաումով
| Ալեքսանդր Նաումով ռուս.՝ Александр Рудольфович Наумов | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 30, 1966 (59 տարեկան) |
| Ծննդավայր | Բույ, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան (1988) |
| Կոչում | դոցենտ |
| Գիտական աստիճան | քիմիական գիտությունների թեկնածու (1994) |
| Մասնագիտություն | քիմիկոս |
| Աշխատատու | Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովի անվան պետական համալսարան, Kostroma State University of Technologies?, Kostroma State University? և Alferov Saint Petersburg National Research Academic University of the Russian Academy of Sciences? |
| Զբաղեցրած պաշտոններ | ռեկտոր, ռեկտոր, ռեկտոր, ռեկտոր, ռեկտոր, associate teaching professor? և պրոռեկտոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդր Ռուդոլֆովիչ Նաումով (ռուս.՝ Александр Рудольфович Наумов, նոյեմբերի 30, 1966, Բույ, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու, 2014 թվականի հուլիսի 16-ից Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովի անվան պետական համալսարանի ռեկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Նաումովը ծնվել է Կոստրոմայի մարզի Բույ քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Լենինգրադի Ալեքսանդր Հերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտը քիմիկոսի մասնագիտությամբ։ Նույն թվականին սկսել է աշխատել Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1999-2003 թվականներին գլխավորել է համալսարանի գիտակազմակերպչական բաժինը։ 2003 թվականի օգոստոսից զբաղեցրել է գիտահետազոտական գործունեության ղեկավարի պաշտոնը։ 2014 թվականի հունիսին ընտրվել է Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության պատվավոր դիպլոմ» (2003)
- «Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր գործիչ» կրծքանշան (2008)
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Նաումովը հեղինակ է ավելի քան 150 գիտական և ուսումնամեթոդական հրապարակումների, որոնք վերաբերում են համալսարանական կրթությանը, տարածաշրջային զարգացմանը, կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաներին, մետաղների ու համաձուլվածքների էլեկտրոքիմիական֊ջերմային մշակմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տեղեկություն թեկնածու Ալեքսանդր Նաումովի մասին» (PDF). Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովրի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններ. Նիկոլայ Նեկրասովրի անվան պետական համալսարան. 2014 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-08-14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.