Տրաուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Trawler Nida.jpg

Տրաուլեր (անգլ․ trawler, < trawl — տրալ, ուռկան), ձկնորսական նավ, որը նախատեսված է տրալով ձուկ որսալու համար։ Ըստ ձկնորսական սխեմայի տիպի տրաուլերները լինում են կողային և նավախելի, ըստ ջրատարողության՝ փոքր (մինչև 350 տ), միջին (350-2500 տ) և մեծ (2500 տ-ից ավելի) տարողության։ Տրաուլերի երկարությունը հասնում է 125 մ, գլխ․ շարժիչի հզորությունը 3,7 Մվտ է և ավելի, արագությունը՝ 28 կմ/ժ (~15 հանգույց)։ Ունի ձկնորսական, սառցարանային, ձկնամշակման, էլեկտրառադիոնավագնացային սարքավորումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png