Գնդապետին ոչ ոք չի գրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդապետին ոչ ոք չի գրում
իսպ.՝ El coronel no tiene quien le escriba
ՀեղինակԳաբրիել Գարսիա Մարկես
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուLatin American Spanish?
ՆախորդLeaf Storm?
Երկիր Կոլումբիա
ՀրատարակիչHarper և Norma Editorial?
Հրատարակման տարեթիվ1961
ԳՄՍՀ84-9759-235-2
OCLC234241843

Գնդապետին ոչ ոք չի գրում (իսպ.՝ El coronel no tiene quien le escriba), կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վիպակ։ Այս ստեղծագործության համար հեղինակն արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Վիպակն առաջին անգամ լույս է ընծայվել 1961 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի գործողությունները տեղի են ունենում կոլումբիական փոքր քաղաքում՝ 1956 թվականին։ Գլխավոր հերոսը յոթանասունհինգամյա գնդապետն է, ով Հազարօրյա պատերազմի վետերան էր։ Նա ապրում էր քաղաքի արվարձաններից մեկում՝ իր կնոջ հետ, իսկ որդու՝ Ագուստինի մահից հետո (ում սպանել են քաղաքական բրոշյուրների տարածման համար) նրանք քարշ էին տալիս իրենց կիսաաղքատ վիճակը։ Գնդապետը մայրաքաղաքից արդեն մի քանի տարի սպասում է նամակի, որը վերաբերում է թոշակին։ Նրան պետք է որպես պատերազմի վետերան թոշակավորեին, սակայն այդպես էլ նրան ոչ ոք չէր գրում։ Միևնույն ժամանակ նա կապ էր պահպանում Ագուստինի ընկերների հետ, ովքեր զբաղվում էին նաև ընդհատակյա գործունեությամբ։

Ծերունին իր հույսը դրել էր մարտական աքլորի վրա, որը կարող էր հաղթել մենամարտը և իրենց համար որոշ գումար աշխատել։ Նա նույնիսկ այն ժամանակ է կերակրում աքաղաղին, երբ կնոջ հետ սոված էին և ուտելիք չունեին։ Նրան առջարկում են վաճառել աքլորին, սական գնդապետը հրաժարվում է։

Նրանք արդեն վաճառել էին իրենց կարի մեքենան, որը քիչ թե շատ շահույթ էր բերում նրանց։ Սակայն գնդապետը կերակրում էր աքլորին, մարզում էր նրան և շարունակում էր սպասել նամակի։ Շուտով նրանց տանը չէր մնացել հացի ոչ մի կտոր, իսկ գնդապետի կինը ծանր հիվանդ էր։ Դեկտեմբերյան անձրևոտ գիշերներին գնդապետին տաքացնում էին իր տաք հիշողությունները բանակային կյանքի մասին։ Նա դեռ հույս ուներ, որ կարող է նավով նամակ ստանալ։ Նրան հույս էր տալիս և այն, որ արդեն սկսել էին աքլորների մարզական մենամարտերը, իսկ իր աքլորին հավասարը չկա։ Գնդապեը իր հուսահատվող կնոջը հորդորում էր դիմանալ ևս քառասունհինգ օր։ Սակայն կնոջ հարցին, թե ինչ պետք է ուտել այդքան ժամանակ, ամուսինը հստակ պատասխանում էր՝ «կեղտ»։

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակը Գարսիա Մարկեսի առաջին ստեղծագործություններից է։ Այդ ժամանակ Գարսիա Մարկեսը դեռ այդքան հայտնի չէր, և նրա ստեղծագործությունը դեռ չէր ճանաչվում որպես մոգական ռեալիզմ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գնդապետին ոչ ոք չի գրում» (ռեժիսոր՝ Արտուրո Ռիպշտեյն) (1999)

Թատերական բեմականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին,Մարինա Գլուխովսկու կողմից, Օմսկի ակադեմիական դրամայի թատրոն։

Մշակութային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եղբայր 2» ֆիլմի սաունդռեկում մտել է «Բի 2» խմբի «Գնդապետին ոչ ոք չի գրում» երգը։ Ռուսաստանում երգը դարձավ շատ հայտնի, և հենց դրանից էլ սկսեցին խմբի հաջողությունները։ Այս երգը դարձավ «Եղբայր 2» ֆիլմի գլխավոր սաունդթրեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]