Jump to content

Եղբայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղբայր
ազգակցություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաքույր-եղբայր, male relative Խմբագրել Wikidata
Բնութագրվում էարական Խմբագրել Wikidata
Կազմված էbiological brother, non-biological brother, twin brother, elder brother, younger brother Խմբագրել Wikidata
ՀակառակըՔույր Խմբագրել Wikidata
Kinship equi­va­lent in SPARQL at Wikidata?person wdt:P3373 ?relative . ?relative wdt:P21 wd:Q6581097 Խմբագրել Wikidata
Ամերիկյան խումբ The Jackson 5 բաղկացած է կենսաբանական եղբայրներից, որոնք կիսում են դեմքի գենետիկական բազմաթիվ հատկանիշներ
Եղբայրներ Բանգլադեշից

Եղբայր (կամ հարազատ եղբայր), մեկ կամ մի քանի տղամարդ կամ տղա, որոնք ունեն ընդհանուր ծնող[1]: Իգական սեռի անալոգը քույրն է: Չնայած եզրույթը սովորաբար վերաբերում է ընտանեկան հարաբերություններին, այն երբեմն առնչվում է ոչ ընտանեկան կապերին[2]: Հարազատ եղբայրը առաջին աստիճանի հարազատ է:

Մ. թ. 2-րդ դարի Միլեթի էվկարպոս և Ֆիլոքսեն եղբայրների գերեզմանը[3]

Եղբայր եզրույթը ծագել է բնիկ հնդեվրոպական *bʰréh₂tēr բառից, որը լատիներենում վերածվել է frater-ի, և պահպանել է նույն իմաստը[4]։ Եղբայրների միջև ջերմ հարաբերությունները փոխկապակցված են որոշ բացասական ազդեցություններով: Երկու եղբայրների դեպքում մեծ եղբոր կողմից ջերմություն ցուցաբերելն ավելի ռիսկային վարքագիծ է, ինչը բնորոշ չէ քույր-եղբայր կամ որևէ այլ տեսակի զույգին։ Ռիսկային վարքագծով պայմանավորված ջերմության պատճառը դեռևս անմեկնելի է: Չնայած եղբայրների և քույրերի ընդհարումը ռիսկային վարքի արդյունք է, եղբայրների և քույրերի միջև ջերմությունը չի ծառայում որպես պաշտպանական գործոն[5]:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ աղջիկների մոտ մեծ եղբայր ունենալը հետաձգում է դաշտանային առաջին ցիկլի սկիզբը մոտավորապես մեկ տարով[6]։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ մեծ եղբայր ունենալու դեպքում տղամարդու գեյ լինելու հավանականությունը մեծանում է[7]։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հետերոսեքսուալ կնոջ հանդեպ տղամարդու գրավչությունը կարող է մեծանալ, քանի որ նա ավելի շատ է նմանվում իր եղբորը[8], և նվազել նրանց տարբերությունների շատացմանը զուգընթաց[9]: Կանայք, որոնք ունեն երկվորյակ եղբայր կամ գրեթե նույն տարիքի են, երբեմն դա ընկալում են որպես իրենց տղամարդկային ալտեր-էգո կամ այնպիսին, ինչպիսին կլինեին, եթե ունենային Y քրոմոսոմ։

Եղբայրական հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելի «Նիկոմաքոսյան էթիկա» աշխատության յոթերորդ գլխում (մ. թ. ա. 350 թվական) մարդկանց առաջարկվում է ուշադրություն դարձնել կենսաբանական եղբայրների հարաբերությունների վրա: Եղբայրների հարաբերությունները նկարագրվում են հետևյալ մեջբերումով․ «եղբայրական ընկերությունն ունի նույն հատկանիշները, ինչ ընկերների, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, միմյանց նման մարդկանց հարաբերությունները։ Որքան շատ են նրանք կապվում իրար հետ, այնքան շատ են միմյանց սիրում, այդպես էլ եղբայրները, որոնք միասին են ծննդյան օրից, մեծացել են միասին և կրթվել նման կերպով։ Վերջիններիս դեպքում ժամանակի փորձությունը կիրառվել է առավելագույնս»[10]։ Այս նկատառումներից ելնելով՝ ավագ եղբայրը պետք է օրինակ ծառայի կրտսեր եղբորը։ Արիստոտելն ասում է. «եթե երեխան ընդօրինակում է լավ մարդկանց արարքները, նրա համար առօրեական է դառնում նման ապրելակերպը»: Ժամանակի ընթացքում փոքր եղբայրը կրկնում է ավագ եղբոր բարի գործերը և նմանվում է նրան։ «Երբ էթիկայի կամ անբարոյականության սովորություններն արմատավորվում են, դժվար է դրանցից ազատվել»[11]: Լավ սովորությունները, որոնք ձևավորվում են ավագ եղբոր ազդեցությամբ, սովորություն են դառնում կրտսեր եղբոր կյանքում, և թվում է՝ մշտական են: Ավագ եղբոր դերը փոքր եղբոր դաստիարակության վրա դրական ազդեցություն ունենալն է, երբ խոսքը վերաբերում է էթիկակական դաստիարակությանը:

Երեք եղբայրներ
Բրազիլացի արքայազներ Պեդրո Ավգուստոն (աջից) և Ավգուստո Լեոպոլդոն Կաննում աքսորված, 1890 թվական

Հայտնի եղբայրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրաչի եղբայրներ
Մաներհայմ եղբայրներ, Կարլ (ձախից) և Գուստաֆ
Ջոն, Ռոբերտ և Էդվարդ Քենեդի
  • Ջոն, Ռոբերտ և Էդվարդ Քենեդի՝ քաղաքական գործիչներ
  • Էդվարդ Քենեդի Կրտսեր և Պատրիկ Քենեդի՝ քաղաքական գործիչներ
  • Տերի Լաբոնտ և Բոբի Լաբոնտ՝ ավտոարշավորդներ
  • Ռոբերտ Լինքոլն, Էդվարդ Բեյքեր Լինքոլն, Ուիլյամ ՈՒալաս Լինքոլն և Թեդ Լինքոլն՝ Աբրահամ Լինքոլնի որդիները
  • Լաուդ եղբայրներ՝ դաշնամուրի դիզայներներ և արտադրողներ
  • Էլի և Փեյթոն Մաննինգ՝ NFL քվաթերբեքներ
  • Մարիո և Լուիջի՝ վիդեոխաղի կերպարներ
  • Ջոն Մաքքեյն, ԱՄՆ սենատոր և նախագահի կրկնակի թեկնածու և Ջո Մաքքեյն՝ ամերիկացի թատրոնի դերասան, թերթի լրագրող
  • Ջասթին, Թրևիս և Գրիիֆին ՄաքԷլրոյներ՝ փոդքասթերներ
  • Բիլի Լեոն ՄաքՔրերի և Բեննի Լոյդ ՄաքՔրերի (առավել հայտնի որպես ՄաքՔրերի եղբայրներ)՝ պրոֆեսիոնալ ռեստլերներ
  • Հարոլդ Նիքսոն, Ռիչարդ Նիքսոն, Դոնալդ Նիքսոն, Արթուր Նիքսոն և Էդվարդ Նիքսոն
  • Ալան Օսմոնդ, Ուեյն Օսմունդ, Մերիլ Օսմունդ, Ջեյ Օսմունդ և Դոնիի Օսմունդ, The Osmonds խմբի անդամներ
  • Լոգան Փոլ և Ջեյք Փոլ՝ վիդեոբլոգերներ և դերասաններ
  • Նեյլ Ռեյգան և Ռոնալդ Ռեյգան
  • Ռինգլինգ եղբայրներ՝ կրկեսի արտիստներ, կազմակերպիչներ և սեփականատերեր
  • Ջոն Ռոքֆելլեր և Ուիլյամ Ռոքֆելլեր՝ Standard Oil կազմակերպության համահիմնադիրներ և Ռոքֆելլերների ընտանիքի անդամներ
  • Կորնելիուս Ռուզվելտ և Ջեյմս Ռուզվելտ
  • Թեոդոր Ռուզվելտ Կրտսեր, Քերմիթ Ռուզվելտ, Արչիբալդ Ռուզբելտ և Քվենտին Ռուզվելտ
  • Ջեյմս Ռուզվելտ, Էլիոթ Ռուզվելտ, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ Կրտսեր և Ջոն Ասպինվալ Ռուզվելտ
  • Ռուսո եղբայրներ՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ
  • Դանիել Սեդին և Հենրիք Սեդին՝ պրոֆեսիոնալ հոկեյիստներ
  • Ուալաս Շոն և Ալեն Շոն՝ գրողներ, «Տենդ» ֆիլմի հեղինակներ
  • Բոբի Շրիվեր, Թիմոթի Շրիվեր, Մարկ Շրիվեր և Էնթոնի Շրիվեր
  • Թոմ Սմովեր և Ռիչարդ Սմովեր՝ Smothers Brothers դուետի անդամներ
  • Պրաբովո Սուբիանթո և Հաշիմ Ջոյոհադիկուսումո` քաղաքական գործիչներ
  • Ֆրեդ Թրամփ Կրտսեր, Դոնալդ Թրամփ և Ռոբերտ Թրամփ
  • Վինսենթ վան Գոգ՝ նկարիչ, և Թեոդորուս վան Գոգ՝ նկարների վաճառող
  • Ջ․ Ջ․ Ուաթ, Դերեք Ուաթ՝ NFL խաղացողներ
  • Դեյմոն Ուեյանս, Դուեյն Ուեյանս, Կինեն Այվորի, Մառլոն Ուեյանս, Շոն Ուեյանս՝ արտիստներ, ռեժիսորներ և պրոդյուսերներ
  • Բոբ Վայնշտեյն և Հարվի Վայնշտեյն՝ ֆիլմի պրոդյուսերներ
  • Բրայան Ուիլսոն, Դենիս Ուիլսոն և Կարլ Ուիլսոն՝ The Beach Boys խմբի անդամներ
  • Մարվին Ուինանս, Քարվին Ուինանս, Մայքլ Ուինանս և Ռոնալդ Ուինանս՝ The Winans խմբի անդամներ
  • Օրվիլ Ռայթ և Ուիլբար Ռայթ (Ռայթ եղբայրներ)` ռահվիրա օդաչուներ
  • Ագուս Հարիմուրտի Յուդոյոմո և Էդի Բասկորո Յուդոյոմո՝ քաղաքական գործիչներ

Հայտնի հայ եղբայրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրների մասին այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայեն և Աբել

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Definition of brother in English by Oxford Dictionaries». Oxford Dictionaries. Արխիվացված է օրիգինալից May 24, 2019-ին. Վերցված է 2019-05-24-ին.
  2. Mufwene, Salikoko S. For example Beau is brother to Serge as they have the exact same mother and father."The pragmatics of kinship terms in Kituba." (1988): 441–454.
  3. Walters, Elizabeth J. (1988). Attic Grave Reliefs that Represent Women in the Dress of Isis (անգլերեն). ASCSA. էջ 47. ISBN 9780876615225. «From the stele of brothers Eukarpos and Philoxenos»
  4. «Հայերեն ստուգաբանական բառարան, Գեւորգ Ջահուկյան - եղբայր». www.nayiri.com. Վերցված է 2024-08-15-ին.
  5. Solmeyer, Anna; McHale, Susan; Crouter, Ann (February 2014). «Longitudinal Associations Between Sibling Relationship Qualities and Risky Behavior Across Adolescence». Developmental Psychology. 50: 600–610. doi:10.1037/a0033207. PMC 3797172. PMID 23772819.
  6. Wednesday, 18 August 2010 Anna SallehABC (August 18, 2010). «Brothers 'delay' onset of sister's periods». www.abc.net.au.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Carter, Claire (September 5, 2013). «Having more older brothers increases likelihood of being gay» – via www.telegraph.co.uk.
  8. Bereczkei, Tamas, Petra Gyuris, and Glenn E. Weisfeld. "Sexual imprinting in human mate choice." Proceedings of the Royal Society of London, Series B: Biological Sciences 271.1544 (2004): 1129–1134.
  9. McCallum, Robyn. "Other selves: subjectivity and the doppelganger in Australian adolescent fiction." Writing the Australian child: Texts and contexts in fictions for children (1996)
  10. Aristotle, and W.D Ross. "The Internet Classics Archive | Nicomachean Ethics by Aristotle." The Internet Classics Archive | Nicomachean Ethics by Aristotle. Classics Archive, 2009.
  11. Rogers Victor, Kelly. "Raising Ethical Kids with Insights from Plato and Aristotle." Smartparenting.com. SMRT, 26 Mar. 2014. Web. 2 Dec. 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղբայր» հոդվածին։