Բարրի Գիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարրի Գիբ
Barry Gibb in 2017-Glasto17-197 (34744934874).jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Barry Gibb
Ի ծնե անունանգլ.՝ Barry Alan Crompton Gibb
Նաև հայտնի է որպեսJohnny Hayes
Ծնվել էսեպտեմբերի 1, 1946(1946-09-01)[1][2][2] (73 տարեկան)
Դուգլաս, Մեն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն, դիսկո, փսիխոդելիկ ռոք, բարոկո փոփ և Քանթրի
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր, կիթառահար, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կատարող
Երգչաձայնտենոր[3], կոնտրատենոր և բարիտոն
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլPolydor Records, Atco Records և MCA Records
ՊարգևներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, Մանչեսթերի համալսարանի պատվավոր դոկտոր, Ասպետ-բակալավր և Բրիտանական կայսրության շքանշան
Կայքbarrygibb.com
Ստորագրություն
Ստորագրություն
Barry Gibb Վիքիպահեստում

Սըր Բարի Ալան Քրոմփթոն Գիբ (անգլ.՝ Barry Alan Crompton Gibb, սեպտեմբերի 1, 1946(1946-09-01)[1][2][2], Դուգլաս, Մեն), բրիտանացի երգիչ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, «Bee Gees» երաժշտական խմբի հիմնադիրներից մեկը: Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, ասպետ-բակալավր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարրի Գիբը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերին Մեն կղզում, որը եղել է բրիտանական կայսրության տիրապետության ներքո: Նա եղել է իր ընտանիքի հինգ երեխաներից երկրորդը քրոջ՝ Լեսլիից հետո, որը ծնվել է 1945 թվականին: Նա ունի երեք կրտսեր եղբայր՝ երկվորյակներ Մորիսն (1949—2003 թթ.) ու Ռոբինը (1949—2012 թթ.) և Էնդին (1958—1988 թթ.): 1950 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Անգլիա, իսկ 1958 թվականին արտագաղթում Ավստրալիայի է Բրիսբեն քաղաք, որտեղ անցել են Բարի մանկությունը, պատանեկությունը[4]:

Երաժշտությամբ նա սկսել է զբաղվել դեռ Անգլիայում, որտեղ իր եղբայրներ Ռոբինի և Մորիսի հետ կազմակերպել են սիրողական ելույթներ: Նա շարունակել է իր երաժշտական կարիերան նաև Ավստրալիա մեկնելուց հետո, որտեղ հիմնադրել է «The Rattlesnakes» խումբը, որը հետագայում կոչվել է «Bee Gees» (Բիլ Գեյթսի անվան ու ազգանվան սկզբնատառերից): Մեծ հաջողության հասնելով Ավստրալիայում՝ 1967 թվականին Բարրին եղբայրների հետ վերադարձել են Անգլիա, որտեղ նրանք շարունակել են իրենց ելույթները: Հենց այնտեղ էլ նրանք հասել են ամենամեծ հաջողության ու ճանաչման՝ դառնալով բոլոր ժամանակների ամենահաջողակ փոփ խմբերից մեկը:

Բարրի Գիբը դարձավ ռեկորդակիր, իր երգերի «Hot 100 Number Ones» հիթ շքերթում ընդգրկված երգերի քանակով: Բացի այդ, այս հիթ-շքերթում առաջատար հորիզոնականներ են զբաղեցրել ևս 5 երգեր, որոնք նա գրել է այլ կատարողների համար, ինչպիսիք են` Դայանա Ռոսը, Դոլի Պարտոնը և Բարբարա Սթրեյզանդը: Բարրին նաև զբաղեցնում է հինգերորդ տեղը փոփ հիթ շքերթներում ամենամեծ հաջողություն ունեցած բրիտանացի կոմպոզիտորների շարքում[5]:

1970 թվականին Բարրին ամուսնացել է նախկին Միսս Էդինբուրգ Լինդա Գրեյի հետ. նրանք ունեցել են հինգ երեխա: Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Մայամի (ԱՄՆ) քաղաք, որտեղ նրանք ապրում են մինչ օրս[6]:

Բարրի Գիբը ու նրա եղբայրները շարունակեցին տարբեր հաջողությունների հասնել մինչև 2003 թվականը, երբ Մորիսը մահացավ: Նրա մահվանից հետո Բերին ու Ռոբինը փորձեցին վերականգնել խումբը (2009 թվականի աշնանը)[7], սակայն այն իրական նախագծեր և համատեղ ելույթներ չեն կայացրել: 2012 թվականի մայիսին Ռոբինի մահանալուց հետո Bee Gees-ի միակ անդամը մնացել է Բեյը (չհաշված նախկինում համագործակցության համար հրավիրված երաժիշտները՝ Վինս Մելոնին և Քոլին Փիթերսենը: 2013 թվականին Գիբն առանձին մեկնել է իր առաջին համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում, որը նվիրված էր եղբայրների հիշատակին: Ներկայումս նա հանդես է գալիս առանձին[6]:

2007 թվականին «Q» ամսագիրը Բարրիին ընդգրկել է «XX դարի 100 լավագույն երգիչների» ցանկի 38-րդ հորիզոնականում[8]: Գինեսի ռեկորդների գրքում նա ամենահաջողակ երգահանների ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը Փոլ ՄաքՔարթնիից հետո[9]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիտանական կայսրության կոմանդորի աստիճանի շքանշան (2001 թվականի դեկտեմբերի 31) - «երաժշտության և ժամանցի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար»[10]: Պարգևատրվել է արքայազն Չարլզի կողմից Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած հանդիսության ժամանակ[11][12]:
  • «Ասպետ բակալավրի» կոչում անվանը «սըր» մասնիկի ավելացմամբ (30 դեկտեմբերի, 2017 թ.) «երաժշտության և բարեգործության բնագավառում ունեցած ձեռք բերումների համար»[13]:
  • Պատվո շքանշաններ (2018 թվականի հունիսի 26), «երաժշտության և բարեգործության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար»[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128676272 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. https://allbeegees.blogspot.com/2015/07/barrygibb.html?m=1
  4. «Barry Gibb Biography»։ Bio։ Վերցված է հունիսի 5, 2013 
  5. BRITISHHITSONGWRITERS.COM — Top 100 songwriters Արխիվացված է Դեկտեմբեր 28, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  6. 6,0 6,1 Барри Гибб: «Инфаркт на сцене посреди „Stayin’ Alive“ — идеальный вариант». Rolling Stone от 2 августа 2014
  7. BBC News (հոկտեմբերի 15, 2009)։ «Bee Gees to perform on Strictly»։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009 
  8. «Q Lists»։ Rocklist.net։ Վերցված է փետրվարի 20, 2015 
  9. Smith Steve։ «First Abba song in 18 years and Hollywood honors McCartney»։ SGVTribune.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին։ Վերցված է ապրիլի 16, 2012 
  10. «Supplement 56430, page 23»։ The London Gazette։ 31 декабря 2001։ Վերցված է 30 декабря 2017 
  11. «Royal Honors For Bee Gees»։ CBS News[en]։ 28 мая 2004։ Վերցված է 30 декабря 2017 
  12. «Bee Gees collect CBEs»։ BeeGees-World.com։ 27 мая 2004։ Վերցված է 30 декабря 2017 
  13. «Supplement 62150, page N2»։ The London Gazette։ 30 декабря 2017։ Վերցված է 30 декабря 2017 
  14. «Принц Чарльз посвятил вокалиста группы Bee Gees в рыцари»։ ТАСС (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]