Մառլոն Ուեյանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մառլոն Ուեյանս
Marlonwayans.JPG
Ուեյանսը 2007 թվականին
Ծնվել է հուլիսի 27, 1972 (45 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, ԱՄՆ
Կրթություն Հովարդի համալսարան
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն աֆրոամերիկացի
Մասնագիտություն Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ
Ակտիվ շրջան 1988 — այժմ
IMDb ID 0005541


Մառլոն Լամոնտ Ուեյանս (անգլ.՝ Marlon Lamont Wayans; ծնվ. հուլիսի 23, 1972, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և սցենարիստ։ Հայտնի է «Ռեքվիեմ երազանքի համար», «Շատ սարսափելի ֆիլմ», «Առանց զգացմունք», «Շատ սարսափելի ֆիլմ 2», «Սպիտակ ճուտիկներ», «Կոբրայի նետում», «Փոքր մարդ», «Տուն պարանորմալ երևույթներով» և «Տուն պարանորմալ երևույթներով 2» ֆիլմերով[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառլոն Ուեյանսը ծնվել է 1972 թվականի հուլիսի 23-ին, Նյու Յորքում։ Այնտեղ նա ավարտել է արվեստների դպրոցը, հետո շարունակել է ուսումնասիրել կինո՝ Հովարդի համալսարանում։ Ավագ եղբոր՝ Կինեն Այվորի Ուեյանսի ազդեցության տակ, որոշել է կարիերան շարունակել շոու բիզնեսում։ Սկզբում նա ստացավ փոքր դեր «Ես կգտնեմ քեզ, տականք» ֆիլմում (1988), իսկ հետո սկսեց ելույթ ունենալ եղբոր «Վառ գույներով» շոում։

Կատակերգությունում աստվածատուր տաղանդի շնորհիվ՝ Մառլոնը երկրպագուներ ձեռք բերեց և սկսեց ստանալ դերեր ոչ միայն հեռուստատեսությունում, այլև կինոյում։ Իր մյուս եղբոր՝ Դեյմոն Ուեյանսի «Փող, փող ու էլի փող» ֆիլմում խաղալուց հետո, սկսեց ստանալ հրավերներ ավելի սոլիդ դերերի համար։ Ուեյանսը աստիճանաբար ընդլայնել է իր պարտականությունների շրջանակը՝ կատարելով սցենարիստի, ռեժիսորի աշխատանք։

«Շատ մարդիկ մտածում են, որ ես միշտ ծիծաղելի եմ ու խելագար, բայց ես անցել եմ բարձրագույն դպրոց, արվեստը սովորելու համար։ Պարզապես ստացվել է այնպես, որ ես ծիծաղելի եմ», - ասում է իր մասին Մառլոն Ուեյանսը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Անժելիկա Զակարիի հետ։ Նրանք ունեն երկու երեխա․ որդին՝ Շոն Հոուել Ուեյանսը և դուստրը՝ Էմեյ Զակարին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 - Ես կգտնեմ քեզ, տականք
  • 1990-1995 - Կենդանի գույնում (սերիալ)
  • 1992 - Փող, փող ու էլի փող
  • 1994 - Օղակի վրա
  • 1995-1999 - Ուեյանս եղբայներ (սերիալ)
  • 1995-2000 - Հեքիաթային պատմություններ բոլոր երեխաների համար (սերիալ)
  • 1996 - Don't Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood
  • 1997 - Վեցերորդ խաղացող
  • 1998 - Առանց զգացմունք
  • 1998-2004 - Ճիչ․ Ախր շատ սարսափելի կինո (սերիալ)
  • 2000 - Ռեքվիեմ երազանքի համար
  • 2000 - Շատ սարսափելի ֆիլմ
  • 2000 - Նարնջագույն արջուկ
  • 2000 - Վիշապների անդրաշխարհ
  • 2001 - Շատ սարսափելի ֆիլմ 2
  • 2004 - Ջենտլմենների խաղ
  • 2004 - Սպիտակ ճուտիկներ
  • 2004 - Ժպիտի համար
  • 2006 - Փոքր մարդ
  • 2006 - Thugaboo: A Miracle on D-Roc’s Street
  • 2006-2008 - Վեցնյակ (սերիալ)
  • 2006 - Thugaboo: Sneaker Madness - հնչյունավորում
  • 2007 - Նորբիտի խորամանկությունները
  • 2009 - Առանց անսամբլի
  • 2009 - Կոբրայի նետում
  • 2010 - Մարմադյուկ - Կայծակ (հնչյունավորում)
  • 2013 - Տուն պարանորմալ երևույթներով
  • 2013 - Կիսաշրջազգեստներով ոստիկաններ
  • 2014 - Տուն պարանորմալ երևույթներով
  • 2016 - Սևի հիսուն երանգներ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենդանի գույնում (սերիալ) (1990-1994)
  • Ուեյանս եղբայրներ (սերիալ) (1995-1999)
  • Շատ սարսափելի ֆիլմ (2000)
  • Don't Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood (1996)
  • Շատ սարսաթելի ֆիլմ 2 (2001)
  • Շատ սարսափելի ֆիլմ 3 (2003)
  • Սպիտակ ճուտիկներ (2004)
  • Շատ սարսափելի ֆիլմ 4 (2006)
  • Փոքր մարդ (2006)
  • Thugaboo: A Miracle on D-Roc’s Street (2006)
  • Thugaboo: Sneaker Madness (2006)
  • The Life and Times of Marcus Felony Brown(2008)
  • Ուեյանս եղբայների կատակերգություն (2009)
  • Տուն պարանորմալ երևույթներով (2013)
  • Տուն պարանորմալ երևույթներով 2 (2014)
  • Սևի հիսուն երանգներ (2016)

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուեյանս եղբայներ (սերիալ) (1995-1999)
  • Don't Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood (1996)
  • Շատ սարսափելի ֆիլմ (2000)
  • Շատ սարսափելի ֆիլմ 2 (2001)
  • Սպիտակ ճուտիկներ (2004)
  • Փոքր մարդ (2006)
  • Thugaboo: A Miracle on D-Roc’s Street (2006)
  • Thugaboo: Sneaker Madness (2006)
  • The Life and Times of Marcus Felony Brown (2008)
  • Ուեյանս եղբայրների կատակերգություն (2009)

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուեյանս եղբայրներ (սերիալ) (1995-1999)

Մասնակցություն հեռուստաշոուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուղիղ եթերում Ռիդջեսի և Քեթի Լիի հետ (1989-2008)
  • Ուշ գիշեր Քոնան Օ’Բրայենի հետ (1993-2008)
  • Խելագար հեռուստատեսություն (սերիալ) (1995-2008)
  • Summer Music Mania 2001 (2001)
  • Թուփակ․ Վերակենդանացում (2003)
  • Ջիմմի Քիմմելը ուղիղ եթերում (2003-2008)
  • Էլեն Դեջեներեսի շոու (2003-2008)
  • Հյուբերտ Սելբի կրտսեր․ Վաղը ավելի լավ է լինելու (2005)
  • Թայրա Բենքսի շոու (2005-2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]