Լիամ Գալահեր
Լիամ Գալահեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Liam Gallagher |
Ի ծնե անուն | անգլ.՝ William John Paul Gallagher |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1972[1][2] (52 տարեկան) Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | ռոք, բրիթփոփ, ալտերնատիվ ռոք և փսիխոդելիկ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և կիթառահար |
Գործիքներ | կիթառ, վոկալ և Մարակա |
Լեյբլ | Ստեղծման գրառումներ, Epic Records, Big Brother Recordings? և Beady Eye Recordings |
Անդամակցություն | Oasis և Beady Eye |
Ամուսին | Փեթսի Քենսիթ և Նիկոլ Էփլթոն |
Կայք | liamgallagher.com |
Liam Gallagher Վիքիպահեստում |
Ուիլիամ Ջոն Փոլ «Լիամ» Գալահեր (սեպտեմբերի 21, 1972[1][2], Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ և երգերի հեղինակ։ Նա ճանաչում է ձեռք բերել որպես Oasis ռոք խմբի մենակատար։ Ավելի ուշ դարձել է Beady Eye խմբի երգիչ։ Այդ երգու խմբերի փլուզումից հետո սկսել է զբաղվել սոլո կարիերայով[3][4]։
Նրա դեբյուտային As You Were սոլո ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին, քննադատական և առևտրային հաջողություն էր հասել՝ գլխավորելով Բրիտանական ալբոմային հիթ-շքերթը և ստանալով պլատինե կարգավիճակ։ Ավելի քան 103,000 վաճառված սկավառակներով առաջին շաբաթվա ընթացքում նա դարձել է Բրիտանիայի տասնամյակի իններորդ ամենաարագ վաճառվող դեբյուտ ալբոմը[5]։ Նրա երկրորդ սոլո ալբոմը՝ Why Me? Why Not.-ը, գլխավորել Է բրիտանական հիթ-շքերթները 2019 թվականի սեպտեմբերի 27-ին[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլիամ Ջոն Փոլ Գալահերը ծնվել է Մանչեսթերում, և ապա տեղափոխվել Բյորնիջ։ Մանուկ հասակում, նա ֆիզիկական բռնության է ենթարկվել հոր կողմից, թեև ոչ այնքան, որքան իր ավագ եղբայրները Փոլ և Նոելը։ Նա ասել է, որ դաժան վերաբերմունքը խորապես ազդել է նրա վրա և ոգեշնչել նրան արտիստ դառնալ[7]։ Երբ Լիամը 10 տարեկան էր, մայրը վերցրել է տղաներին և հեռացել Թոմասից (նրա հայրը)[8]։
Նա հաճախել է Սուրբ Բերնարդ RC-ի տարրական դպրոցը 11 տարի, ապա The Barlow Roman Catholic ավագ դպրոցը[9][10]։
Նոելն ասել է, որ Լիամը քիչ էր հետաքրքրվում երաժշտությամբ, մինչև իր ուշ դեռահասությունը, նա ավելի գեղեցիկ էր, ավելի լավ էր երգում և ավելի լավ հագուստ ուներ։
Գալահերը վստահ էր, որ կարող է երգել և սկսել է լսել այնպիսի խմբեր, ինչպիսիք են The Beatles-ը, The Stone Roses-ը, The Who-ն, The Kinks-ը, The Jam-ը և T. Rex-ը։ Հետագայում Լիամը սարկաստիկորեն պնդել է, որ նա վերածվել է Լենոնին[11]։
Թողարկելով երկրորդ ալբոմը` The Stone Roses-ը Լիամի մեջ ցանկություն է առաջացրել ստեղծել սեփական կոլեկտիվ։ Երբ նրա դպրոցական ընկերը՝ Փոլ Մաքգիգանը՝ «Գիգսի» մականունով, Լիամին հրավիրել է իր The Rain խումբը՝ որպես վոկալիստ, նա համաձայնվել է, բայց պնդել, որ կոլեկտիվը վերանվանվի «Օasis», քանի որ այդ պահին արդեն գոյություն է ունեցել «Rain» լիվերպուլյան խումբը։
Լիամը երգեր էր գրում Փոլ Արթուրսոնի հետ միասին, ով կիթառ էր նվագում խմբում։ Նոել Գալահերը բացահայտորեն ծաղրում էր նրանց «համագործակցությունը», ինքը Լիամն էլ էր ճանաչում, որ նրանք վատ հեղինակներ են։ Խումբը շաբաթը մի փորձ էր անում և քիչ էր հանդես գալիս։ 1992 թվականին, Նոելը, ով վերադարձել էր Ամերիկայով շրջագայությունից, որտեղ նա մասնակցում էր որպես կիթառային տեխնիկ, հաճախել է եղբոր համերգներից մեկը։ Լիամը հասկացել է, որ նրա եղբայրը ավելի հմուտ է քան ինքը հեղինակային արվեստում և հրավիրել նրանք խումբ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Oasis (1991-2009)
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Oasis-ը չորս երգերից կազմված սեթ լիստ է կատարել Գլազգոյի հայտնի King Tut's Wah Wah Hut ակումբում, որտեղ Ալան Մաքգին Creation Records-ից տեսել է նրանց և պայմանագիր կնքել 6 ձայնագրության վրա։ 1993-ի վերջում և 1994 թվականին խումբը ձայնագրել է «Definitely Maybe» ալբոմը, որը թողարկվել է 1994 թվականի օգոստոսի 28-ին և դարձել է ամենաարագ վաճառվող դեբյուտային ալբոմ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ Լիամին գովում էին ալբոմի մեջ իր վոկալային ներդրումի համար։ Քննադատները նշում էին The Beatles-ի և Sex Pistols-ի ազդեցությունը։ Լիամի վերաբերմունքը գրավել է բրիտանական մամուլի ուշադրությունը, որը հաճախ հոդվածներ էր գրում դրա մասին, որ Լիամը իբր թմրանյութեր է օգտագործում։
1997 թվականին, Definitely Maybe ալբոմը ճանաչվել է բոլոր ժամանակների 14-րդ մեծագույն ալբոմ «Հազարամյակի երաժշտություն» հարցման արդյունքում։ Channel 4-ի «100 լավագույն ալբոմ» հաշվարկի արդյունքում այն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[12]։ 2006 թվականին NME-ն տեղադրել է ալբոմը երրորդ հորիզոնականին բոլոր ժամանակնրի մեծագույն բրիտանական ալբոմների ցանկում[13]։ 2006 թվականին բրիտանական հարցման արդյունքում, որը կազմակերպվել է NME-ի և The book of British Hit Singles and Ալբոմs-ի կողմից, Definitely Maybe-ն ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ալբոմ[14]։
(What's the Story) Morning Glory? ալբոմը ավելի հաջող է ստացվել, դառնալով երրորդ բրիտանական ամենավաճառվող ալբոմ պատմության մեջ[15]։ Մոտ այդ ժամանակ էլ Oasis-ը դարձել է Blur խմբի հետ լավ կազմակերպված լրագրողական պատերազմի մասնակից։ 1995 թվականի օգոստոսին, Blur-ը և Oasis-ը միաժամանակ թողարկել են իրենց սինգլները։ Blur-ի «Country House» երգը ավելի հաջող է ստացվել, քան Oasis-ի «Roll with It»-ը[16]։
(What's the Story) Morning Glory? համարվում է բրիտփոփի դարաշրջանի լավագույն սկավառակներից և 90-ականների լավագույն ալբոմներից մեկը[17]։ Շատ հիթ-շքերթներում այն դարձել էր բոլոր ժամանակների լավագույն ալբոմ[18]։ 2010 թվականին Rolling Stone-ը նշել է, որ «ալբոմը հաղթանակ է»[19]։ Morning Glory-ն ավարտել է բրիտփոփի ոսկե շրջանը։ The magazine-ը տեղադրել է այն «բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմ» ցանկի 378-րդ հորիզոնականին[20]։ Ալբոմը նաև դարձել է BRIT Awards-ի լավագույն ալբոմների մեջ «մեծագույն հաղթող» 2010 թվականին[21]։ Ալբոմը ներառվել է «1001 ալբոմ, որոնք պետք է լսել մինչև մահանալը» գրքի մեջ[22]։
Ավստրալիայով շրջագայության ժամանակ Գալահերը մեղադրվել է հարձակման մեջ, 19-ամյա երկրպագուին իբր հարվածելու համար, ով պնդում էր, որ պարզապես խնդրել է նկարահանվել նրա հետ[23]։
Շատ սպասված երրորդ ալբոմը՝ «Be Here Now»-ն, թողարկվել է 1997 թվականի օգոստոսի 21-ին և նոր ռեկորդ սահմանել որպես ամենավաճառվող ալբոմ բրիտանական հիթ-շքերթների պատմության մեջ։ Նոելը հետագայում ծաղրում էր ալբոմը[24], իսկ Լիամը պաշտպանում էր, այն անվանելով «թոփ ռեկորդ»[24]։
Be Here Now-ի թողարկման առաջին օրը վաճառվել է մոտ 424000 պատճեն, ինչը դարձրել է այս ալբոմը բրիտանական հիթ-շքերթի պատմության մեջ ամենավաճառվող, իսկ առաջին գնահատականները հիմնականում դրական էին[25]։ Ալբոմի պրոդյուսեր Օուեն Մորիսը ասել, որ ձայնագրումները լի էին վիճաբանություններով և թմրանյութերով, ու խմբի միակ մոտիվացիան փողն էր[26]։ 2008 թվականի դրությամբ ալբոմը վաճառվել է 8 միլիոն պատճեններով ամբողջ աշխարհով։ Ալբոմը գլխավորել է վինիլային ալբոմների հիթ-շքերթը 2016 թվականին, թողարկումից 19 տարի անց[27]։
Oasis-ի հաջորդ ալբոմը՝ «Heathen Chemistry»-ն (2002), ներառել է ևս երեք երգ, որոնց հեղինակը Լիամն էր։ Նրանցից առաջինը «Songbird»-ն էր, որն իրենից ներկայացնում էր Նիկոլ Էփլտոնի հանդեպ սիրո բալադ։ Երգը դարձել է ալբոմից չորրորդ սինգլ և 3-րդ տեղ է զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթներում։
2005 թվականին թողարկվել է Oasis-ի վեցերորդ ստուդիական ալբոմը՝ «Don't Believe the Truth», որի մեջ են ներառվել Լիամ Գալահերի երեք կոմպոզիցիաները․ «Love Like a Bomb», «The Meaning of Soul» և «Guess God Thinks I'm Abel»[28]։ 2009 թվականին խումբը փլզվել է դրա պատճառով, որ Նոելը ալևս չէր կարողանում աշխատել Լիամի հետ[29]։2009 թվականի օգոստոսի 28-ին Նոելը հայտարարել է իր հեռացման մասին խմբից Փարիզի Rock en Seine փառատոնի ժամանակ։
Beady Eye (2009–2014)
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի նոյեմբերի 9-ին The Sun թերթը հայտնել է, որ իր հավաքույթի ժամանակ Լիամ Գալահերը առաջարկել է Մայլզ Քեյնին դառնալ նրա Beady Eye նոր խմբի անդամ[30]։ Մի քանի որ անց Քեյնը հաստատել է այն տեղեկությունը, ավելացնելով, որ նրանց միավորում էր Ջոն Լենոնի հանդեպ սերը։
2011 թվականի սկբզին թողարկվել է նրանց դեբյուտային ալբոմը՝ «Different Gear, Still Speeding»։ Այն բարձրացել է մինչև 3-րդ հորիզոնական UK Ալբոմs Chart-ում։ Լիամ Գալահերը, համեմատելով նոր ալբոմը Oasis-ի առաջին ալբոմի հետ[31], հայտնել է, որ համարում է նոր սկավառակը իր լավագույն աշխատանք[32]։ Beady Eye-ը ուղևորվել են փոքր շրջագայության Եվրոպայով և Մեծ Բրիտանիայով։
2012 թվականի մարտին Լիամը պնդել, որ նրանք կատարելու են նաև Oasis-ի երգերը[33]։ Նրանք արել են դա առաջին անգամ 2012 թվականի հունիսին The Stone Roses խմբի համերգի ժամանակ[34][35]։
2012 թվականի օգոստոսի 13-ին խումբը հանդես է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը։
2013 թվականի ապրիլի 10-ին Լիամ Գալահերը հայտնել է, որ երկրորդ ալբոմի թողարկումը լինելու է 2013 թվականի հունիսի 10-ին[36]։ Պրոդյուսեր է դարձել Դեյվ Սիտեկը, ով արդեն աշխատում էր Yeah Yeah Yeahs, TV on the Radio և Jane’s Addiction խմբերի հետ[37]։ Նոր սկավառակից առաջին սինգլը՝ «Second Bite of the Apple»-ը, թողարկվել է 2013 թվականի մայիսին։ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին խումբը հայտնել է փլզման մասին իր Twitter-կայքէջում[38][39]․
Beady Eye-ը այլևս գոյություն չունի։ Շնորհակալություն բոլորին աջակցության համար։ LG x |
Սոլո կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսին Գալահերը մասնակցել է «One Love Manchester» համերգին, որը նվիրված էր Մանչեսթեր Արենայում մայիսյան ահաբեկչության զոհերին[40]։ Ամառվա ընթացքում համերգներ են անցկացվել Rock am Ring[41], Գլաստոնբերի[42], EXIT, Benicàssim և Lollapalooza[43] փառատոններում։
2017 թվականի հոկտեմբերի 6-ին թողարկվել է Գալահերի «As You Were» ալբոմը։ Ալբոմի նշանավոր սինգլներից էին «Wall of Glass»[44], «Chinatown»[45] և «For What It’s Worth»[46]։ «Wall of Glass»-ը թողարկվել է 2017 թվականի հունիսի 1-ին։ Դրա հետ միասին թողարկվել էր նաև տեսահոլովակ[47][48]։
Ալբոմը դրական գնահատականներ է ստացել, և միայն առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է մոտ 103000 պատճեն[49]։
2019 թվականին Լիամը ելույթ է ունեցել Գլաստոնբերի փառատոնին[50]։
Լիամ Գալահերի ստեղծագործությունն ազդել է ավստրալիացի երգիչ Դին Լյուիսի երաժշտական ոճի ընտրության վրա։
Բանավեճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Oasis-ի հայտնվելուց հետո երաժշտական աշխարհում, Լիամ Գալահերը հռչակ է ձեռք բերել իր «գյադայի» վարքագծի համար[51]։
1998 թվականին Գալահերը ընդմիշտ արգելափակվել է Cathay Pacific Airlines ավիաընկերության կողմից[51], ինչին նա պատասխանել է «ավելի շուտ ես ոտքով քայլեմ»[52]։
2006 թվականին շշուկներ էին, որ Գալահերը հարբած ծեծկռտուք է կազմակերպել Փոլ Գասկոյնի հետ «Գրաուչո» ակումբում։ Գալահերը հայտնել է իր ատելությունը շատ ոչ բրիտանական երևույթների հանդեպ, օրինակ․ ամերիկացիների և ավստրալիացիների ճաշակի և այլն։
ԱՄՆ-ով իր վաղ շրջագայության ժամանակ Գալահերը հաճախ ծաղրում էր ամերիացիներից[53] և իր եղբորը՝ Նոելին, ինչը բերել է դրան, որ Նոելը ժամանակավոր լքել է խումբը 1994 թվականին։
2010 թվականին ստանալով Brit Awards, Գալահերը շնորհակալություն է հայտնել Oasis խմբի բոլոր նախկին անդամներին, բացի իր եղբորը։ Հետո նա շպրտել է միկրոֆոնը և մրցանակը նվիրել ամբոխից մեկին[54]։
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 7-ին հաստատվել է, որ Լիամի պրոդյուսերական ընկերությունը՝ In 1 Productions-ը, թողարկում է գեղարվեստական ֆիլմ Ռիչարդ Դիլելլոյի «Մմենաերկար կոկտեյլային հավաքույթ» գրքի հիման վրա[55]։
Լիամ նույնպես Pretty Green մոդելային ընկերության սեփականատերն է, որն անվանվել է The Jam խմբի երգի պատվին[56]։
2015 թվականին Գալահերը նկարահանվել է «Ազգային գանձեր» կարճամետրաժ ֆիլմում[57]։
2017 թվականի հոտկեմբերին Գալահերը հայտնվել է որպես դրվագից դուրս խոսող «Ջորջ Մայքլ․ Ազատություն» ֆիլմում[58]։
2017 թվականի նոյեմբերի 3-ին իր մոր՝ Պեգիի և որդու՝ Ջինի հետ միասին հայտնվել է Channel 4-ի Gogglebox սերիայում[59]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1997-ում ամուսնացել է դերասանուհի Փեթսի Քենսիթի հետ։ 1999 թվականի սեպտեմբերի 13-ին ամուսինները որդի են ունեցել, որի անունն ընտրել է Լիամը՝ Լենոն Ֆրենսիս։ Մեկ տարի անց, Քենսիթը և Գալահերը ամուսնալուծվել են։ Փեթսի Քենսիթը ստիպված է եղել դիմել հանցավոր աշխարհի օգնությանը, որպեսզի Լիամն այլևս իրեն չսպի իր խուլիգանական պահվածքով։ Քենսիթը հայտնի ավազակ Ֆրեդի Ֆորմանին խնդրել է «վախեցնել» ռոք աստղին և ստիպել նրան հանգստանալ[60]։
1998-ին, Փեթսիի հետ Լիամի հարսանիքից մեկ տարի անց, մոդել և երգչուհի Լիզա Մուրիշը աղջիկ է ունեցել։ Թեև Մուրիշը սկզբում պնդում էր, որ երեխայի հայրը Elastica խմբի թմբկահար Ջասթին Ուելչն էր, ավելի ուշ նա խոստովանել է, որ աղջիկը Լիամ Գալահերից է։ Նա ընդունել է աղջկան և ալիմենտներ է վճարում[61]։ Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման համաձայն՝ Լիամ Գալահերը ճանաչվել է 2001 թվականի վատագույն պապա[62]։
2001 թվականի հուլիսին All Saints փոփ խմբի նախկին անդամ Նիկոլ Էփլթոնը և Լիամ Գալահերը որդի են ունեցել՝ Ջին Էփլթոն Գալահեր։ Զույգը օրինականացրել է հարաբերությունները միայն յոթ տարի անց՝ 2008 թվականի փետրվարի 14-ին, Լոնդոնում, նույն վայրում, որտեղ ժամանակին Լիամն ամուսնացել է Փեթսի Քենսիթի հետ։ 2014 թվականի ապրիլի 9-ին Նիկոլը և Լիամը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Պատճառը եղել է Գալահերի դավաճանությունը[63]։
2010 թվականին Լիամ Գալահերի և ամերիկացի լրագրող Լիզա Գորբանիի մոտ, որը երաժշտից հարցազրույց էր վերցնում The New York Times-ի համար, սիրավեպ է սկսվել։ 2013-ի հունվարին Գորբանին դուստր է ունեցել։ Լրագրողուհին դատի է տվել Լիամին ալիմենտներ չվճարելու պատճառով։ Լիամը համաձայնել է ալիմենտ վճարել մինչև հերթական դատական նիստի սկսվելը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասնություններ | Ամենաբարձր դիրք հիթ-շքերթներում | Վաճառքներ | Հավաստագրումներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK[64] | AUS[65] | BEL(FL)[66] | CAN[67] | FRA[68] | IRE[69] | ITA[70] | NL[71] | NZ[72] | US[73] | ||||
As You Were |
|
1 | 9 | 13 | 28 | 24 | 1 | 4 | 15 | 13 | 30 |
|
|
Why Me? Why Not. |
|
1 | 7 | 8 | 50 | 17 | 2 | 5 | 20 | 34 | 184 |
|
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գլխավոր արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ամենաբարձր դիրք հիթ-շքերթներում | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK[64] | BEL[66] | FRA[80] | IRE[69] | MEX[81] | SCO[82] | ||||||||
Wall of Glass | 2017 | 21 | 77 | 148 | 82 | 38 | 5 |
|
As You Were | ||||
Chinatown | 56 | — | — | — | — | 32 | |||||||
For What It's Worth[84] | 33 | 82 | 182 | 91 | 46 | 19 |
| ||||||
Greedy Soul[86] | 56 | — | — | — | — | 63 | |||||||
Come Back to Me[87] | — | 85 | 54 | 86 | — | 78 | |||||||
I've All I Need[88] | 2018 | — | — | 77 | 61 | — | 35 | ||||||
Shockwave[89] | 2019 | 22 | — | — | 57 | — | 1 | Why Me? Why Not. | |||||
The River[90] | — | — | — | — | — | 56 | |||||||
Once | 49 | 88 | — | 76 | — | 13 | |||||||
One of Us | 50 | — | — | 90 | — | 9 | |||||||
Now That I've Found You[92] | 61 | — | — | 83 | — | 42 | |||||||
— նշանակում է, որ ձայնագրումը չի թողարկվել այդ տարածաշրջանում |
Որպես օգնական արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ամենաբարձր դիրք հիթ-շքերթներում | Ալբոմ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK[64] | IRE[69] | ITA[70] | |||||||||||
Carnation | 1999 | 6 | — | — | Fire and Skill: The Songs of the Jam | ||||||||
Scorpio Rising | 2002 | 14 | 31 | 30 | Scorpio Rising | ||||||||
— նշանակում է, որ ձայնագրումը չի թողարկվել այդ տարածաշրջանում |
Հիթ-շքերթներում տեղ զբաղեցրած ուրիշ երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ամենաբարձր դիրք հիթ-շքերթներում | Ալբոմ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK[64] | IRE[69] | MEX[81] | SCO[82] | ||||||
Bold | 2017 | 60 | — | — | — | As You Were | |||
You Better Run | — | — | 40 | — | |||||
— նշանակում է, որ ձայնագրումը չի թողարկվել այդ տարածաշրջանում |
Այլ տեղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ալբոմ(s) | Artist | Notes |
---|---|---|---|---|
History | 1995 | A Northern Soul | The Verve | Ծափահարումներ |
Love Me and Leave Me | 1997 | Do It Yourself | The Seahorses | Ջոն Սքուայրի հետ համահեղինակություն |
Come On | Urban Hymns | The Verve | բեք վոկալ | |
Space & Time | Ծափահարումներ | |||
Nothing Lasts Forever | Evergreen | Echo & the Bunnymen | բեք վոկալ | |
Shoot Down | 2004 | Always Outnumbered, Never Outgunned | The Prodigy | վոկալ |
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ռեժիսոր(ներ) |
---|---|---|
Wall of Glass | 2017 | Ֆրանսուա Ռուզել |
Chinatown | Չարլի Լայթնինգ | |
Come Back to Me | Շեյն Միդոուս | |
Paper Crown | 2018 | անհայտ |
I've All I Need | Դեյվ Ֆյուջ | |
Shockwave | 2019 | Ֆրանսուա Ռուզել |
One of Us | Փիքի Բլայնդերս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ «Andy Bell to return to guitar for Liam Gallagher's new band». NME. 2009 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ «Liam Gallagher reveals his post-Oasis band name». NME. 2010 թ․ մայիսի 25.
- ↑ «The fastest-selling debut albums of the decade so far». Official Charts Company. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Liam Gallagher scores second solo Number 1 album, fastest-selling vinyl album of 2019: "Now that's what I call biblical!"». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Gallagher: 'Abuse Made Me a Better Artist'». Contact Music. 2007 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Liam & Noel's Secret Oa-sis». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ Gallagher, Paul & Terry Christian. Brothers: From Childhood to Oasis. Virgin Books, 1996. pp. 17, 33. 1-85227-671-1
- ↑ VH1 Behind the Music, VH1, 2000
- ↑ Kessler, Ted (2002 թ․ հունիսի 16). «Mad for it». The Observer. London. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «The 100 Greatest Albums». Channel 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «NME's best British album of all time revealed». NME. UK. 2006 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Oasis' album 'best of all time'». BBC News. 2006 թ․ հունիսի 1.
- ↑ «Queen head all-time sales chart». BBC News. 2006 թ․ նոյեմբերի 16.
- ↑ «Blur and Oasis singles sales». Seven Ages of Rock. BBC. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «5. Oasis – '(What's The Story) Morning Glory?'». Rolling Stone. 2011 թ․ փետրվարի 16.
- ↑ «(What's the Story) Morning Glory? (album) by Oasis : Best Ever Albums». Besteveralbums.com. 2012. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Rolling Stone Album Guide: Morning Glory». Rollingstone.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «500 Greatest Albums: (What's the Story) Morning Glory?». Rollingstone.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Slacker, Inc. «AOL Radio Stations». AOL Radio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Robert Dimery; Michael Lydon (2010 թ․ մարտի 23). 1001 Albums You Must Hear Before You Die: Revised and Updated Edition. Universe. ISBN 978-0-7893-2074-2.
- ↑ «Oasis singer 'settles out of court'». BBC News. 1998 թ․ հուլիսի 15.
- ↑ 24,0 24,1 «Liam Gallagher: my Oasis best of». NME. 2006 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2007 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Adele's 25 just went platinum in 24 hours - Music Business Worldwide». Musicbusinessworldwide.com. 2015 թ․ նոյեմբերի 21.
- ↑ «Be Here Now — was it really so bad?». "Q" magazine website (q4music.com). EMAP Performance Online. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 23-ին. «The only reason anyone was there was the money. Noel had decided Liam was a shit singer. Liam had decided he hated Noel's songs. So on we went. Massive amounts of drugs. Big fights. Bad vibes. Shit recordings.»
- ↑ «Oasis' Be Here Now is Number 1 on the Official Vinyl Albums Chart». Officialcharts.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ Brooks, Xan (2005 թ․ հոկտեմբերի 11). «Old guard of British music recognised at Q awards». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ McCormick, Neil (2011 թ․ հուլիսի 7). «Noel Gallagher regrets the end of Oasis». Blogs.telegraph.co.uk. London: Telegraph Media Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Beady Eye UK Charts». chartstats.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Liam Gallagher: 'I'll play my first post-Oasis gigs in a couple of months'». NME. 2009 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Liam Gallagher: 'New band will be better than Oasis'». Yahoo! Music. Yahoo!. 2009 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Liam Gallagher: 'Beady Eye will play Oasis songs this summer'». NME. 2012 թ․ մարտի 14. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Liam Gallagher starts singing Oasis songs again». Guardian.co.uk. London: Guardian Media Group. 2012 թ․ հունիսի 29. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Liam Gallagher performs Oasis songs with Beady Eye for first time». Metro. 2012 թ․ հունիսի 29. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Metacritic – Beady Eye». Metacritic. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Be – Beady Eye | Songs, Reviews, Credits | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Liam Gallagher announces Beady Eye split: "Beady Eye are no longer"».
- ↑ «Ariana Grande One Love Manchester concert live: Liam Gallagher makes surprise appearance». Telegraph.co.uk
- ↑ «Liam Gallagher vs. Noel Gallagher: Oasis Brothers' Beef History». Rolling Stone. 2017 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Watch Liam Gallagher dedicate 'Don’t Look Back In Anger' to victims of Manchester and London terror attacks and Grenfell Tower fire». NME
- ↑ «Liam Gallagher apologises for ending his Lollapalooza set after only 20 minutes». NME
- ↑ «Rolling Stone. «Liam Gallagher Debuts New Song 'Wall of Glass' With Dizzying Video»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Listen to Liam Gallagher’s new track 'Chinatown'». NME
- ↑ ««Liam Gallagher, Eternal Fuckin' Rock 'n' Roll Star». Noisey.vice.com». Արխիվացված է օրիգինալից 2017-12-22-ին. Վերցված է 2019-12-28-ին.
- ↑ «Liam Gallagher Details First Solo Song, Manchester Benefit Concert». Rolling Stone. 2017 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Liam Gallagher Debuts New Song 'Wall of Glass' With Dizzying Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Liam Gallagher’s As You Were charges in at Number 1 on the Official Albums Chart and sets new vinyl record»
- ↑ Liam Gallagher at Glastonbury 2019 review – rehashed former glories
- ↑ 51,0 51,1 «Oasis singer banned by airline». BBC News. 1998 թ․ մարտի 12.
- ↑ «Liam Gallagher – I'd Rather Walk». YouTube. 2007 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Oasis». Rock on the Net. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Gallagher, Liam (2012 թ․ նոյեմբերի 26). «Oasis win BRITs Album of 30 Years presented by Noddy Holder | BRIT Awards 2010». YouTube. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «It's Official: Liam Gallagher to make Beatles Film». Pretty Green. 2010 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Clack, David (2011 թ․ օգոստոսի 31). «Beady Eye: the interview». Time Out. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Stephen Fry crowns Liam Gallagher 'National Treasure' in Comic Relief – watch». Nme.com. 2015 թ․ մարտի 14.
- ↑ Levine, Nick (2017 թ․ հոկտեմբերի 2). «Liam Gallagher calls George Michael a "modern-day Elvis" in new film trailer». NME.
- ↑ «Viewers loved the fun fact that Liam Gallagher revealed about himself on Gogglebox». Joe.co.uk. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Как усмиряли Лиама Галлахера» — Музыкальная правда
- ↑ «Лиза Муриш (фото) - Бабье побеждает зло: 7 любовниц Лиэма Галлахера». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Лиам Галлахер — худший отец» — Музыкальная правда № 12 от 12 марта 2001
- ↑ «Лиам Галлахер согласился выплачивать алименты». Rock Cult. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 64,0 64,1 64,2 64,3 «Liam Gallagher – UK Charts». Official Charts Company. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 66,0 66,1 «Discografie Liam Gallagher». Ultratop.be (Dutch). Hung Medien. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Liam Gallagher – Chart History: Canadian Albums». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Le Top de la semaine : Top Albums – SNEP (Week 41, 2017)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ 69,0 69,1 69,2 69,3 «Discography Liam Gallagher». Irish-charts.com. Hung Medien. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 70,0 70,1 «Discography Liam Gallagher». Italiancharts.com. Hung Medien. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Discografie Liam Gallagher». Dutchcharts.nl. Hung Medien. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Discography Liam Gallagher». Charts.nz. Hung Medien. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Liam Gallagher Chart History». Billboard.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «'We're feeling very good': Warner's Derek Allen talks sales ambitions for Liam Gallagher». www.musicweek.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 75,0 75,1 «BRIT Certified». BPI.
- ↑ «Irish Album Certifications - Liam Gallagher - As You Were». Irishcharts.ie.(չաշխատող հղում)
- ↑ «On The Charts: September 30, 2019». FYIMusicNews. 2019 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Le Top de la semaine : Top Albums Fusionnes – SNEP (Week 39, 2019)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ https://www.bpi.co.uk/award/15910-4505-2
- ↑ «Discographie Liam Gallagher». Lescharts.com. Hung Medien. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 81,0 81,1 «Billboard.biz search: Mexico Ingles Airplay». Billboard.biz.(չաշխատող հղում)
- ↑ 82,0 82,1 Scottish Singles Chart positions for Liam Gallagher:
- "Wall of Glass": «Scottish Singles Chart Top 100: 09 June 2017 – 15 June 2017». Official Charts Company. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- "Chinatown": «Scottish Singles Chart Top 100: 07 July 2017 – 13 July 2017». Official Charts Company. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- "For What It's Worth": «Scottish Singles Chart Top 100: 18 August 2017 – 24 August 2017». Official Charts Company. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- "Greedy Soul": «Scottish Singles Chart Top 100: 29 September 2017 – 05 October 2017». Official Charts Company. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- "I've All I Need": «Scottish Singles Chart Top 100: 1 June 2018 – 7 June 2018». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
- "Shockwave": «Scottish Singles Chart Top 100: 14 June 2019 – 20 June 2019». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- "Once": «Scottish Singles Chart Top 100: 2 August 2019 – 8 August 2019». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- "One of Us": «Scottish Singles Chart Top 100: 23 August 2019 – 29 August 2019». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «bpi music on Twitter». British Phonographic Industry. Twitter. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «WATCH: Liam Gallagher unveils For What It's Worth single». Radio X. 2017 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «BRIT Certified». Bpi.co.uk.
- ↑ Morgan Britton, Luke (2017 թ․ սեպտեմբերի 27). «Liam Gallagher shares new single 'Greedy Soul'». NME. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Watch: Liam Gallagher shares new video directed by Shane Meadows». Entertainment.ie. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Liam Gallagher shares video for latest single I've All I Need». Xsmanchester.co.uk. 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Shockwave - Single by Liam Gallagher». iTunes. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Liam Gallagher: The River - Music on Google Play». play.google.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 91,0 91,1 91,2 «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Liam Gallagher - Now That I've Found You». Discogs. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիամ Գալահեր» հոդվածին։ |
|