Տիտո Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտո Ջեքսոն
Բնօրինակ անունանգլ.՝ Toriano Adaryll Jackson
Ծնվել էհոկտեմբերի 15, 1953(1953-10-15)[1] (70 տարեկան)
Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ, բլյուզ և ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, երաժիշտ և երգերի հեղինակ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, programming? և վոկալ
ԼեյբլSteeltown Records?, Epic Records և Motown
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց և Theodore Roosevelt High School?
ԱնդամակցությունThe Jackson 5
Կայքtitojackson.com
 Tito Jackson Վիքիպահեստում

Տորիանո Էդարիլլ «Տիտո» Ջեքսոն (հոկտեմբերի 15, 1953(1953-10-15)[1], Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ-երգահան և կիթառահար։ 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին Motown ձայնագրման ստուդիայի հետ համագործակցող The Jackson 5 հայտնի խմբի անդամ էր, իսկ 1970-ական թվականների սկզբից մինչև 1980-ական թվականները որպես մենակատար հանդես է եկել Epic ձայնագրման սուդիայի հետ։ Տիտոն Ջեքսոնների ընտանիքի երրորդ երեխան է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորիանո Էդարիլլ Ջեքսոնը սևամորթ աշխատավոր ընտանիքի տասը երեխաներից երրորդն էր, որն ապրում էր Ինդիանա նահանգի Գերի քաղաքում՝ երեք սենյականոց բնակարանում։ Նրա հայրը՝ Ժոզեֆը, պողպատի գործարանի աշխատակից էր, իսկ մայրը՝ Քեթրինը, Եհովայի վկա։ Տասը տարեկան հասակում իր հոր կիթառը նվագելիս նա կտրել է դրա լարն ու բռնվել[2]։ Լարն ամրացնելուց հետո հայրը պահանջել է, որ որդին նվագի իր համար, որն ավարտելուց հետո նրա համար կիթառ է գնել։ Դրանից կարճ ժամանակ անց Ժոզեֆը համոզել է Տիտոյին, Ջեքիին և Ջերմայնին երգչախումբ ստեղծել, քանի որ տպավորվել էր Ջեքիի և Ջերմայնի ձայնային տվյալներով[փա՞ստ]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ դպրոցական միջոցառումների ժամանակ և սուպերմարկետներում երգելուց հետո եղբայրներն սկսել են մասնակցել տաղանդներ բացահայտող շոուների, երբ Ջեքսոնը տասներկու տարեկան էր։ Այդ ժամանակ նրա կրտսեր եղբայր Մայքլը յոթ տարեկան էր և դարձել էր խմբի առաջատար երգիչը։ 1965 թվականին նրանք իրենց խմբի անունը «Ջեքսոն եղբայրներից» փոխել են «Ջեքսոն 5-ի» և Գերիի տարածաշրջանում հաղթել մի քանի շոուներում։ 1967 թվականի օգոստոսին «Ապոլլո» թատրոնում «Սիրողական գիշեր» մրցույթում հաղթելուց հետո Ջոյ Ջեքսոնը սկսել է կես դրույքով աշխատել պողպատի գործարանում, որպեսզի օգնի իր որդիներին ձայնագրման պայմանագիր կնքելու հարցում։ Նույն տարվա նոյեմբերին Գերիում խումբը պայմանագիր է ստորագրել Steeltown Records հետ։ 1968 թվականի հունվարին «Ջեքսոն հինգի» առաջին երգը՝ «Big Boy»-ը թողարկվել է Steeltown ձայնագրման լեյբլի տակ[3]։

1969 թվականին «Ջեքսոն 5-ը» Դետրոյթում պայմանագիր է ստորագրել Motown Records-ի հետ և մի քանի հիթային երգեր թողարկել, այդ թվում՝ «I Want You Back», «ABC»,«The Love You Save» և «I'll Be There»։ Չնայած կիթառ նվագելու տաղանդին, Motown-ը թույլ չի տվել Տիտոյին նվագել «Ջեքսոն 5-ի» ձայնագրություններում, որի արդյունքում Տիտոն իր կիթառով առանձին հանդես չի եկել, մինչև 1976 թվականը, երբ Ջեքսոնները հեռացել են Motown-ից ու սկսել աշխատել CBS Records ընկերության հետ։ Այդ ժամանակ նա սկսել է գրել երգեր իր եղբայրների հետ։ 2300 Jackson Street -ը թողարկելուց հետո Ջեքսոնները դադարեցրել են ձայնագրման աշխատանքները։

Մենահամերգ և այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնի ելույթը Դետրոյթում Motown-ի 50-ամյակի առթիվ, 2009

2003 թվականին Ջեքսոնը սկսել է մենակատարի կարիերան՝ իր նվագախմբի հետ հանդես գալով տարբեր ակումբներում որպես բլյուզ երաժիշտ։ 2007 թվականին Մեծ Բրիտանիայում Ջեքսոնը որպես ժյուրիի անդամ երկու եթերաշրջան մասնակցել է BBC-ի հանրահայտ երգեցողության մրցույթին։

2016 թվականին Տիտո Ջեքսոնը միացել է իր եղբայրներին ու քույրերին և իր առաջին սոլո «Get It Baby» երգով իններորդ տեղն է զբաղեցրել Billboard-ի աղյուսակում[4], որով դարձել է Ջեքսոնների ընտանիքի վերջին անդամը, որ տեղ է գրավել այդտեղ[5]։ Ալբոմը թողարկվել է Ճապոնաիայում 2016 թվականի վերջին, իսկ ԱՄՆ-ում՝ 2017 թվականի ապրիլին։ Թողարկումից հետո երեք սինգլեր են հեռարձակվել ԱՄՆ ռադիոներով, որոնցից առաջինը՝ When the Magic Happens, թողարկվել է 2017 թվականի ապրիլի 1-ին։ Ջեքսոնը Մեծ Բրիտանիայի շուկայում ալբոմը թողարկել է 2017 թվականի սեպտեմբերին։

Թարիլ, ԹՋ և Թաջ Ջեքսոն

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի հունիսին 18 տարեկանում ամուսնացել է Դելորես «Դի Դի» Մարթեսի հետ, իսկ 1988 թվականին զույգն ամուսնալուծվել է[6][7][8]։ 1994 թվականին Մարթեսին գտել են մահացած լողավազանում։

Զույգն ունեցել է երեք որդի, որոնք 3T խմբի անդամ են։

  • Տորիանո Էդարիլլ Ջեքսոն կրտսեր («Թաջ») (ծնված օգոստոսի 4-ին, 1973թ․)
  • Թարիլ Էդրեն Ջեքսոն (ծնված օգոստոսի 8-ին, 1975թ․)
  • Տիտո Ջոյ Ջեքսոն(«TJ») (ծնված հուլիսի 16-ին, 1978թ․)։

Տիտոն հիմա ապրում է Մեծ Բրիտանիայի Վոլվերհափթոն քաղաքում։

Ջեքսոնն ունի յոթ թոռնիկ[9][10][11]։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիայի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչում Ալբոմի մանրամասները Գագաթային դիագրամի դիրքը
US
[12]
US R&B
[12]
Tito Time
  • Թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 21-ին
  • Ռեկորդ՝ Epic
  • Ձևաչափեր՝ CD, թվային ներբեռնում

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչում Տարի Գագաթային դիագրամի դիրքը Ալբոմ
US R&B
[12]
"Get It Baby" (ցուցադրող՝ Բիգ Դեդդի Քեյն) 2016 Tito Time
"When The Magic Happens" 2017
"One Way Street"
"We Made It" 2018
"—" ցույց է տալիս այն երգերը, որոնք չեն թողարկվել այդ երկրում կամ կարևոր տեղ չեն զբաղեցրել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. Jackson, La Toya; Patricia Romanowski (1991). La Toya: Growing up in the Jackson Family. New American Library. ISBN 0-451-17415-1.
  3. Big Boy; 45 RPM Records online; accessed June 2018
  4. Tito Time Արխիվացված 2020-02-15 Wayback Machine
  5. Billboard: All 9 Jackson Family siblings have now had Solo Hits on the Billboard Charts
  6. Tamaki, Julie (1995 թ․ օգոստոսի 26). «Michael Jackson's Nephews File Lawsuit Over Mother's Death; Court: Delores Jackson's family accuses her boyfriend of drowning her in his pool last year and complains that Dist. Atty. Gil Garcetti won't prosecute him». Los Angeles Times.
  7. Dillon, Nancy; McShane, Larry; Schapiro, Rich (2008 թ․ հունիսի 28). «Nanny says Michael Jackson's stomach had to be pumped regularly». nydailynews.com. New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  8. Fernandez, Alexia (2017 թ․ սեպտեմբերի 15). «Tito Jackson's Sons Describe Day Their Mother Died as 'a Nightmare': 'It's Like a Kid's Worst Memory'». PEOPLE.com (անգլերեն). Time Inc. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «TJ». Jackson-source.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  10. «Taryll». Jackson-source.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  11. «Who Is TJ Jackson's Wife Frances on The Jacksons: The Next Generation?». 2paragraphs.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Tito Jackson». Allmusic. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտո Ջեքսոն» հոդվածին։