Ռոբին Գիբ
Ռոբին Գիբ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Robin Gibb |
Ի ծնե անուն | անգլ.՝ Robin Hugh Gibb |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1949[1][2][2][…] Դուգլաս, Մեն |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 20, 2012[3][1][2][…] (62 տարեկան) Լոնդոն, Մեծ Լոնդոն |
Ժանրեր | փոփ և նոր ալիք |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Աշխատավայր | Liverpool Institute for Performing Arts? |
Լեյբլ | Atco Records, EMI և Leedon? |
Անդամակցություն | The Bee Gees |
Պարգևներ | |
Կայք | robingibb.com |
Ստորագրություն | |
![]() |
Ռոբին Հյու Գիբ (անգլ.՝ Robin Hugh Gibb, դեկտեմբերի 22, 1949[1][2][2][…], Դուգլաս, Մեն - մայիսի 20, 2012[3][1][2][…], Լոնդոն, Մեծ Լոնդոն, Դուգլաս, Մեն կղզի[4], Լոնդոն), բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ, առավել հայտնի է որպես Bee Gees խմբի անդամ, որը հիմնադրել է երկվորյակ եղբոր՝ Մորիսի և ավագ եղբայր Բարրի Գիբի հետ։ Խմբի սկավառակների համաշխարհային վաճառքը գերազանցում է միլիոնավոր օրինակները, ինչի շնորհիվ Bee Gees-ը երաժշտական ինդուստրիայի պատմության ամենահաջողակ խմբերից մեկն է համարվում[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մեծ Բրիտանիայում, Մորիս Գոբի երկվորյակ եղբայրն է (Մորիսը ծնվել է 35 րոպե ուշ)։ Նրանց ծննդից հետո ծնողներ՝ Հյու և Բարբարա Գիբերը (ծնունդով Պասից) տեղափոխվել են Մաչեսթեր։
1958 թվականի վերջին, ընտանիքը տեղափոխվում է Բրիսբեն, որից հետո Ավստրալիայում սկսվում է Ռոբինի (ինչպես նաև մյուս երկու եղբայրների) երաժշտական կարիերան։ Հենց այնտեղ էլ նրանք որոշակի ճանաչում են ստանում, որից հետո վերադառնում են Միացյալ Թագավորություն և շարունակում են իրենց երաժշտական գործունեությունն արդեն հայրենիքում։ 60-ական թվականների վերջին, երբ գտնվում էին հաջողության գագաթնակետին, Ռոբինը որոշեց դուրս գալ խմբից և զբաղվել մենակատարի կարիերայով։ Սակայն նրա առաջին ալբոմը ճանաչում չգտավ և հաջողության չհասավ, ուստի տասնութ ամիս անց նա վերադարձավ խումբ[6]։
Ռոբինն ու իր եղբայրները փոփոխակի հաջողությունների էին ունենում՝ մինչև 2003 թվականին մահացավ եղբայրներից Մորիսը։ Նրա մահից հետո Ռոբինն ու Բարրին հայտարարեցին, որ Bee Gees խումբը դադարեցնում է իր գործունեությունը։ Մորիսի մահից յոթը տարի անց, 2009 թվականի աշնանը, նրանք հայտարարում են խմբի վերաստեղծման մասին[7], սակայն նոր սինգլներ և կենդանի կատարումներ չունեցան։
Վերջին տարիներին, Ռոբին Գիբբը և նրա որդին Ռոբին-Ջոնը աշխատում էին «Ռեքվիմ Տիտանիկի մասին» ֆիլմի սիմֆոնիկ երաժշտության ստեղծման վրա, որն 2012 թվականի ապրիլին առաջին անգամ կատարում է Մեծ Բրիտանիայի ֆիլհարմոնիկ երգչախումբը[8]։ Ռոբին Գրիբն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ներկա գտնվել դրա պրեմիերային։
Առողջական խնդիրներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի օգոստոսին Ռոբին Գիբը շտապ հոսպիտալացվում է։ Նրան վիրահատում են հեռացնելով ուռուցքը, որը ստամոքսի խցանում էր առաջացրել (նրա երկվորյակ եղբայր Մորիս Գիբը 2003 թվականի հունվարին, նույնպես, մահացել է նման հանգամանքներում)։ 2011 թվականի հոկտեմբերին Գիբը կրկին հոսպիտալացվում է, իսկ 2011 թվականի նոյեմբերի 20-ին նրա մոտ ախտորշվում է լյարդի քաղցկեղ[9]։
2012 թվականի հունվարի 22-ին «The Mail on Sunday»-ին տված հարցազրույցում Գիբը խոստովանել է, որ դրանից 18 ամիս առաջ նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի բորբոքում, իսկ դրանից հետո՝ հաստ աղիքի քաղցկեղ։ Այնուամենայնիվ, այս ամենից հետո, նա նշում է, որ ողջ ժամանակ իրեն զգացել է «գերազանց», իսկ նրան բուժող բժիշկը քիմիոթերապիան անվանել է «տպավորիչ»[10]։
2012 թվականի մարտին Ռոբին Գիբը հայտարարում է, որ գնում է բուժվելու[11]։
2012 թվականի ապրիլի 13-ին Ռոբինը հանկարծական թոքաբորբից ընկնում է կոմայի մեջ[12]։ Ապրիլի 20-ին նա գիտակցության է գալիս[13]։ Հարազատների խոսքերով Գիբը հարցերին պատասխանում էր գլխի շարժումներով[14]։ Ապրիլի 22-ին նրան բուժող բժիշկը հայտարարում է, որ քաղցկեղն ազդել է նրա ինքնազգացողության վրա, որը հանգեցրել է նրան, որ նրա օրգանիզմը ինտենսիվ քիմիոթերապիաների արդյունքում թուլացել է ։ Սակայն Էնդրյու Թալլայնայագմը նշում է Գիբի «երկաթե կամքն» ու «ներքին մեծ ուժը», որոնց շնորհիվ էլ նա կարողանում է գիտակցության գալ[15]։
Ռոբին Գիբը մահացել է 2012 թվականի մայիսի 20-ին, Լոնդոնում։ Թաղված է ծննդավայր Թեյմում (Օքսֆորդ)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին Ռոբին Գիբն ամուսնացել է Մոլի Հյուլիսի հետ, ով խմիբի պրոդյուսեր Ռոբերտ Ստինգվուդի քարտուղարուհին էր։ Նրանք ունենում են երկու երեխա՝ Սպենսերը (1972 թ.) և Մելիսան (1974 թ.)[16], սակայն 1980 թվականին, մի քանի տարի առանձին ապրելուց հետո զույգը բաժանվում է։ Երաժշտի երկրորդ կինը դրամատուրգ և բանաստեղծուհի Դուայնա Մյորփի Գիբն է։ Նա եղել է «Բրահմայի դուստրեր» աղանդի անդամ։
2008 թվականի նոյեմբերի 4-ին ծնվում է Ռոբինի չորրորդ երեխան՝ դուստր Սնոու Էվելին Ռոբին Ջուլիետ Գիբը։ Նրա մայրը Քլեր Յանգ Գիբերի ընտանիքի ծառան էր։ Նարա կին Դուայնան, ով մինչև այդ աչք էր փակել ամուսնու և տնային տնտեսուհու սիրավեպի վրա, ասում է, որ երեխայի ծնվելուց հետո նա «վրդովված և ցնցված» էր[17]։
Ռոբին Գրիբը բուսակեր էր և ալկոհոլ չէր օգտագործում։
Նրա քաղաքական հայացքները պատկանում էին Լեյբորիստների կուսակցությանը, 2005 թվականին մասնակցել է կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Եղել է նախկին վարչապետ Թոնի Բլեերի մոտ ընկերը։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրիտանական կայսրության շքանշան, կոմանդորի աստիճան (2001 թվականի դեկտեմբերի 31) - «երաժշտության և զվարճանքի ասպարեզում մատուցած ծառայությունների դիմաց»[18]։ Հանձնվել է Արքայազն Չարլզի կողմից, Բուքինգհեմյան պալատի արարողության ժամանակ[19][20]։
Ռոբին Գրիբը Composers of Fame of Hall of Fame-ի անդամ է։ Համարվում է Ivor Novello Awards և «Գրեմի» մրցանակների դափնեկիր։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1970 - «Robin’s Reign»
- 1983 - «How Old Are You?»
- 1984 - «Secret Agent»
- 1985 - «Walls Have Eyes»
- 2003 - «Magnet»
- 2006 - «My Favourite Christmas Carols»
- 2012 - «Titanic Requiem»
- 2014 - «50 St. Catherine’s Drive»
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 - «Saved By the Bell»
- 1969 - «One Million Years»
- 1970 - «August, October»
- 1978 - «Oh! Darling»
- 1980 - «Help Me!» (Робин Гибб & Marcy Levy)
- 1983 - «Juliet»
- 1983 - «How Old Are You?»
- 1983 - «Another Lonely Night in New York»
- 1984 - «Boys Do Fall in Love»
- 1984 - «Secret Agent»
- 1985 - «In Your Diary»
- 1985 - «Like a Fool»
- 1986 - «Toys»
- 2002 - «Please»
- 2003 - «Wait Forever»
- 2004 - «My Lover’s Prayer» (Ալիստեր Գրիֆինի հետ)
- 2005 - «First of May» (G4 feat. Ռոբին Գիբ)
- 2006 - «Mother of Love»
- 2007 - «Too Much Heaven» (Ռոբին Գիբ & US5)
- 2009 - «Islands in the Stream» (Ռոբին Գիբ & Comic Relief)
- 2011 - «I’ve Gotta Get a Message to You» (Ռոբին Գիբ & The Soldiers)
- 2012 - «Don’t Cry Alone»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Robin Gibb dies
- ↑ Lenta.ru: Скончался вокалист Bee Gees Робин Гибб
- ↑ Andy Kellerman.։ «Robin Gibb» (անգլերեն)։ Allmusic։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-06
- ↑ Joseph Murrells. The Book of Golden Discs. — 2. — Лондон: Barrie and Jenkins Ltd, 1978. — ISBN 0-214-20512-6
- ↑ BBC News. (15 октября 2009)։ «Bee Gees to perform on Strictly» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2009
- ↑ «Робин Гибб возвратится на сцену со своим новым произведением «Реквием по „Титанику“»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-28-ին։ Վերցված է 2018-08-21
- ↑ У Робина Гибба обнаружили рак // Lenta.ru
- ↑ 'How my obsession with the Titanic has helped save my life,' says cancer-stricken Robin Gibb
- ↑ «New York Post»: Bee Gees star Robin Gibb in remission from cancer
- ↑ Участник легендарных Bee Gees впал в кому // НТВ
- ↑ Вокалист группы Bee Gees Робин Гибб вышел из комы(չաշխատող հղում) // Би-би-си
- ↑ Robin Gibb making good progress — family
- ↑ «The Sydney Morning Herald»: Bee Gees star Robin Gibb has advanced colorectal cancer, doctor says
- ↑ When are their families' birthdays and anniversaries? (Bee Gees)
- ↑ «Экспресс-газета»: Робин Гибб предал жену
- ↑ «Supplement 56430, page 23»։ The London Gazette։ 31 декабря 2001։ Վերցված է 30 декабря 2017
- ↑ «Royal Honors For Bee Gees»։ CBS News[en]։ 28 мая 2004։ Վերցված է 30 декабря 2017
- ↑ «Bee Gees collect CBEs»։ BeeGees-World.com։ 27 мая 2004։ Վերցված է 30 декабря 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոբին գիբի պաշտոնական էջ (անգլ.)
- MySpace էջ (անգլ.)
|