Նոել Գալահեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոել Գալահեր
Noelsinging.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Noel Gallagher
Ի ծնե անունանգլ.՝ Noel Thomas David Gallagher
Ծնվել էմայիսի 29, 1967(1967-05-29)[1] (53 տարեկան)
Լոնգսայթ, Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, ալտերնատիվ ռոք և փոփ երաժշտություն[2]
Մասնագիտությունկիթառահար, երաժիշտ, հեղինակ-կատարող և երգիչ
Գործիքներկիթառ[2], վոկալ և երգեցողություն[2]
ԼեյբլCreation Records?
ԱնդամակցությունOasis և Noel Gallagher's High Flying Birds?
Կայքnoelgallagher.com
Noel Gallagher Վիքիպահեստում

Նոել Թոմաս Դեյվիդ Գալահեր (անգլ. Noel Thomas David Gallagher,մայիսի 29, 1967(1967-05-29)[1], Լոնգսայթ, Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն ), բրիտանացի երաժիշտ, երգիչ, կիթառահար, գաղափարախոս և բրիտանական Oasis ռոք խմբի երգերի գլխավոր հեղինակ։

Նոելը սկսել է կիթառ նվագել, երբ նա դարձել է 13 տարեկան։ Սկզբում, փորձելով իրեն շինարարության ոլորտում, 1988 թվականին նա միացել է տեղական Inspiral Carpets խմբին որպես տեխնիկ։ Inspiral Carpets-ի հետ շրջագայության ժամանակ նա իմացել է, որ իր եղբայր Լիամը հիմնել է իր սեփական խումբը, որը կոչվում է The Rain, որն այնուհետև վերանվանվել է Oasis։ Երբ Նոելը վերադարձել է Անգլիա, Լիամը հրավիրել է նրան միանալ Oasis-ին որպես՝ երգերի հեղինակ և կիթառահար։

Խմբի դեբյուտային ալբոմը՝ Definitely Maybe-ն, նշանավորել է խմբի շարժման սկիզբը դեպի բրիտփոփ ժանրի փառքի գագաթ։ Իսկ նրանց երկրորդ ալբոմը՝ (What's the Story) Morning Glory?-ն դարձել է առավել կոմերցիոն հաջողը ամբողջ Oasis-ի պատմության մեջ։ Սակայն շուտով բրիթփոփը հասել է իր փառքի բարձունքին, և խմբի հաջորդ չորս ալբոմները չկարողացան նույն հաջողության հասնել։ Oasis-ի վաճառված ալբոմների ընդհանուր քանակը գերազանցում է 60 միլլիոն օրինակի նշագիծը։ Խումբը 15 անգամ ստացել Է NME Awards, 5 անգամ՝ Brit Awards, 9 անգամ՝ Q Awards, 4 անգամ՝ MTV Europe Awards, 2՝ անգամ Ivor Novello մրցանակները և երեք անգամ առաջադրվել Գրեմմի մրցանակին։ Գինես հրատարակչությունը Oasis-ին ներառել է ռեկորդների գրքում բրիտանական հիթ-շքերթի առաջին տասնյակում ամենաերկար մնալու և մեկ օրացուցային տարվա ընթացքում բրիտանական հիթ-շքերթում ամենաերկար մնալու համար. խմբի 22 սինգլները հայտնվել են Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի առաջին տասնյակում, իսկ նրանցից 8-ը հասել են առաջին հորիզոնականին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոել Գալահերը ծնվել է Մանչեստրում, Իռլանդական Պեգի և Թոմաս Գալահերների ընտանիքում։ Նա եղել է երկրորդ երեխան ընտանիքում։ 1972 թվականին Լիամի կրտսեր որդու ծնվելուց կարճ ժամանակ անց, Գալահերների ընտանիքը տեղափոխվել է հարևան քաղաք։ Նոելի մանկությունը դժվար էր։ Նրան և նրա եղբայրներին հաճախ ծեծել է հարբեցող հայրը։ Գուցե այդ պատճառով Նոելը ու նրա ավագ եղբայր Փոլը զարգացել են։ Փոլին, որպես ավագ երեխայի ընտանիքում, տարավ իր սեփական սենյակ։ Նոելը ստիպված էր իր սենյակը կիսել Լիամի հետ։

Պեգի Գալահերը ամուսնալուծության թույլտվություն է ստացել 1976 թվականին։ Վեց տարի անց նա վերջնականապես լքել է ամուսնուն՝ իր հետ տանելով երեք երեխաների։ Լինելով դեռահաս, Գալահեր եղբայրները, հատկապես Նոելը, հաճախ ունեցել են խնդիրներ ոստիկանության հետ։ Երբ նրանց մայրը աշխատանքի է տեղավորվել դպրոցում որպես խնամակալ, Նոելը այցելել է նրան լանչի ժամանակ՝ մինչ օրվա մնացած մասը անցկացնելու։ 15 տարեկանում նրան հեռացրել են դպրոցից այն բանի համար, որ նա ալյուրով պարկ է նետել ուսուցչի վրա։ 1980 թվականներին, դպրոցից հեռանալուց հետո, Նոելը սկսել է ժամանակ անցկացնել ֆուտբոլային խուլիգանների խմբերի հետ, ինչպիսիք են Maine Line Crew-ը, Under-5s-ը և Young Guvnors-ը։ Երբ Նոելը տասներեք տարեկան էր, նա վեցամսյա փորձաշրջան է ստացել խանութի կողոպտի համար։ Այդ փորձաշրջանի ժամանակ Գալահերը առաջին անգամ իր ձեռքը վերցրեց կիթառը, որը նրան բաժին հասավ հորից՝ փորձելով նվագել ռադիոյով լսած երգերը։ Դրա համար նրան մասամբ ոգեշնչել է The Smiths խմբի դեբյուտը Top Of the Pops շոուի ժամանակ։ Այս շոուի ժամանակ The Smiths-ը կատարել Է This Charming Man երգը։ «Այն պահին... ես ուզում էի դառնալ Ջոնի Մարոմ (The Smiths-ի կիթառահար)»։

Դեռահաս Գալահահեր եղբայրները կապ են պահպանել հոր հետ՝ շինարարական աշխատանքներ կատարելով։ Սակայն նրանց հարաբերությունները հոր հետ շարունակում էին լարված մնալ։ Մի օր Նոելը ասել է. «մենք դեռ աշխատում ենք ամեն գիշեր մինչև ինը ժամ, քանի որ մենք անընդհատ վիճում ենք (հոր հետ)»։ Լքելով շինարարական ընկերությունը, որտեղ աշխատում էր նրա հայրը, Գալահերը աշխատանքի է տեղավորվել մեկ այլ շինարարական ընկերությունում, որը Բրիթիշ գազ ընկերության ենթակապալառուն էր։ Աշխատելով այդ ընկերությունում՝ նա վնասել է աջ ոտքը։ Վերականգնման ընթացքում Նոելին առաջարկել են աշխատանք, որը պահանջում է ավելի քիչ ֆիզիկական ջանքեր՝ ընկերության պահեստում։ Փորձելով ինչ-որ բանով զբաղեցնել ազատված ժամանակը, նա գրել է առնվազն երեք երգ, որոնք այնուհետև ընդգրկվել են Definitely Maybe (ներառյալ Live Forever-ը և Columbia-ն) ալբոմի կազմի մեջ։ 1980-ական թվականներին Նոելը եղել է գործազուրկ՝ թմրանյութեր օգտագործելով և երգեր գրելով։

1988 թվականի մայիսին Նոելը հանդիպել է Inspiral Carpets-ի կիթառահար Գրեհեմ Լամբերտին, The Stone Roses շոուի ժամանակ։ Նրանք ընկերացել են, և Նոելը սկսել է հաճախ գալ Inspiral Carpets-ի կատարումներին։ Երբ նա իմացավ, որ իրենց վոկալիստը լքել է խումբը, նա մասնակցել է նոր վոկալիստ ընտրելու համար կազմակերպված ունկնդրմանը։ Նրա թեկնածությունը մերժել են, բայց, այնուամենայնիվ, Նոելը երկու տարով դարձել է Inspiral Carpets-ի թիմի մի մասը։

Միացում Oasis-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին, երբ Նոելը վերադարձել է Inspiral Carpets-ի հետ ամերիկյան շրջագայությունից, իմացել է, որ իր եղբայր Լիամը երգիչ է դարձել տեղի The Rain անվանումով խմբում։ Նոելը այցելել է նրանց համերգներից մեկը, սակայն տպավորված չի եղել տեսածով։ Խմբի ղեկավար դառնալու առաջարկից հետո, նա համաձայնվեց միանալ խմբին, սակայն այն պայմանով, որ նա կվերահսկի խմբի ստեղծագործությունը և կդառնա երգերի հիմնական հեղինակը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Նոելը, առաջին անգամ լսելուց հետո, Լիամին և խմբի մյուս անդամներին ասել է. «Թույլ տվեք երգեր գրել, և ես ձեզ աստղ կդարձնեմ, կամ էլ դուք այստեղ՝ Մանչեսթերում կփեք»։ Խմբի նկատմամբ իր վերահսկողության շնորհիվ Նոելը ստացել է «շեֆ» մականունը։

1993 թվականի մայիսին խումբը տեղեկացավ, որ Executive Records-ի ձայնագրման ընկերության ներկայացուցիչը ներկա կլինի Գլազգոյում King Tut’s ակումբում տաղանդներ փնտրելու համար։ Միասին նրանք բավականաչափ գումար են կուտակել, որպեսզի ֆուրգոն վարձեն և ուղևորվեն վեցժամյա ճանապարհորդության։ Երբ նրանք ժամանեցին, նրանց մերժեցին մտնել ակումբ։ Սակայն խմբին, այնուամենայնիվ, հաջողվել է չորս երգ նվագել։ Նրանց խաղը տպավորել է Creation Records-ի հիմնադիր Ալան Մաքգիին, և նա նրանց առաջարկել է ժամանել Լոնդոն՝ վեց ալբոմների պայմանագիր կնքելու համար։ Այդ պահին Գալահերը ընդամենը վեց երգ է ունեցել, սակայն Ալան Մաքգին պնդում է, որ այն պահին, երբ նրանք հանդիպել են, Նոելը մոտ հիսուն երգ է ունեցել։ Ռիչարդ Էշքրոֆթը նույնպես տպավորված էր Oasis-ի խաղով և նույնիսկ հրավիրեց նրանց շրջագայության իր The Verve խմբի հետ։

Ավելի ուշ Նոելը պատմել է, որ գրել է Oasis-ի առաջին սինգլը՝ Supersonic երգը «այն ժամանակի համար, որի ընթացքում այն հնչում է»։ Այդ սինգլը թողարկվել է 1994 թվականի սկզբին և հասել 31-րդ հորիզոնականին բրիտանական պաշտոնական հիթ-շքերթներում։ Սինգլին հաջորդել է Definitely Maybe դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է 1994 թվականի օգոստոսին։ Այն շատ հաջող էր խմբի համար. ալբոմը ճանաչվել էր ամենաարագ վաճառվող դեբյուտային ալբոմ և հասել բրիտանական չարթերում առաջին հորիզոնականին։ Չնայած խմբի արագ աճող ճանաչմանը, Նոելը կարճ ժամանակով լքել է այն, նրանց առաջին ամերիկյան շրջագայության ժամանակ։ Պայմանները վատ էին, և ամերիկյան լսարանը, որը հիմնականում գրանժ և մեթալ էր լսում, վատ ընդունեց խումբը։ Նոելը ասել է, որ իր վաղ երգերը, հատկապես Live Forever-ը, գրվել են գրանժին բնորոշ վատատեսությունը հաղթահարելու համար։ Նրա և Լիամի միջև լարված հարաբերությունները ծեծկռտուքի են վերածվել Լոս Անջելեսում կայացած համերգից հետո։ Հաստատապես համոզվելով, որ ցանկանում է ավարտել կարիերան երաժշտության մեջ, Նոելը, ոչ մեկին ոչինչ չասելով, մեկնել է Սան Ֆրանցիսկո։ Հենց այդ ժամանակ է, որ նա գրել է Talk Tonight երգը որպես երախտագիտություն մի աղջկա, ով խորհուրդ է տվել նրան մնալ խմբի հետ։ Նոելը հաշտվել է եղբոր հետ, և շրջագայությունը շարունակվել է Մինեապոլիսում։

Բրիտփոփի շրջան․ Փառքի գագաթնակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հաջորդ ալբոմը՝ (What's the Story) Morning Glory?-ն, որը թողարկվել է 1995 թվականին, նախորդել է Some Might Say սինգլը։ Այն զբաղեցրել է համար 1 դիրքը բրիտանական հիթշքերթներում և հասել է համար 4-ին Billboard 200 հիթ-շքերթում։ Oasis-ի հաջողությունը մասամբ պահպանվել է Գալահեր եղբայրների «ռոքնռոլի կենսակերպի» շնորհիվ։ Նրանք հարբում էին, թմրանյութեր էին օգտագործում, կռվում էին երկրպագուների, քննադատների և նույնիսկ միմյանց հետ, ինչպես նաև ձեռք էին բերել հայտնի ընկերներ, ինչպիսիք են Իէն Բրաունը, Փոլ Ուելերը և Մենին։ Նոելը գումարը ծախսում էր շատ շռայլ կերպով, գնելով ավտոմեքենաներ և լողավազաններ, չնայած այն հանգամանքին, որ չէր կարողանում ոչ վարել, ոչ էլ լողալ. Իր տունը նա անվանել է Supernova Heights, ի պատիվ Champagne Supernova երգի, իսկ իր երկու կատուներին անվանել է իր սիրած ծխախոտի բրենդերի անուններով։

Հեռացում խմբից[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 28-ին նա հայտարարեց խմբից հեռանալու մասին՝ պատճառ անվանելով խմբի վոկալիստ, եղբայր Լիամ Գալահերի հետ համատեղ աշխատանքը շարունակելու անհնարինությունը։ Նոելի խոսքով՝ նա Oasis-ի երկրպագուներին հայտնում է իր հեռանալու մասին «և տխրությամբ, և մեծ թեթևությամբ»[3]։ Նրա հեռանալը խմբի փլուզման պատճառ է դարձել։ 2009 թվականի հոկտեմբերի 8-ին Լիամը հայտարարեց խմբի ստեղծագործական ուղու ավարտի մասին։

2012 թվականին տասնամյա ընդմիջումից հետո առաջին անգամ վերադարձել է Քոաչելայի փառատոն[4]։ 2012 թվականի հունիսի 11-ին Տուշինոյում կայացած Մաքսիդրոմ փառատոնի ժամանակ Oasis խմբի նախքին առաջնորդը ցուցադրել է Ռուսաստանում իր առաջին սոլո ալբոմը՝ Noel Gallagher's High Flying Birds-ը[5]։

Երաժշտական սարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի ընթացքում Նոելը օգտագործել է բազմաթիվ տարբեր կիթառներ, էֆեկտների պեդալներ և ուժեղացուցիչներ։

Կիթառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրակիթառներ

  • Epiphone Supernova
  • Epiphone Riviera
  • Fender Telecaster
  • Rickenbacker 330
  • Epiphone Les Paul
  • Gibson Les Paul
  • Gibson Silver Florentine
  • Gibson Firebird
  • Gibson ES-355
  • Fender Telecaster
  • Fender Jaguar
  • Gibson ES-345
  • Epiphone Casino
  • Gibson Flying V
  • Gibson ES-335
  • Gibson SG

Ակուստիկ կիթառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալահերը ունի երկու տարբեր Gibson SJ-200 մոդելի կիթառ։ Նրանց նա հաճախ օգտագործում է իր համերգների ժամանակ։
  • Նոյելը ունի նաև Gibson և Martin ֆիրմաների կիթառի բազմաթիվ հին մոդելներ։ Օրինակ, Dig Out Your Soul ալբոմի ձայնագրման ժամանակ նա օգտագործում էր 1970 թվականի Martin D-28-ը։ Այլ ակուստիկ կիթառներ, որոնք օգտագործում էր Նոելը՝ Takamine EF-325SRC, Takamine FD-460SC, տասներկու լարային Takamine EG-335 և Takamine NV-360S։
  • Oasis-ի վաղ օրերին, նախքան Գալահերը ձեռք է բերել Gibson SJ-200-ը, նա օգտագործել է Epiphone EJ-200-ը։ Այն կարելի է տեսնել Wonderwall երգի երկու տեսահոլովակներում։ Նոյելը նաև օգտագործել է այն Talk Tonight-ի կատարման ժամանակ Փոլ Ուելերի հետ համատեղ։

Էֆեկտների պեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ibanez TS-9 Tubescreamer
  • Pete Cornish SS-2 Fuzz
  • THC Hotplate Power Attenuator
  • Roland Space Echo
  • Boss DD-3 Digital Delay
  • Boss PH-2 Super Phaser
  • Boss CS-3 Compression/Sustainer
  • Boss TU-2 Chromatic Tuner
  • Line 6 DL4 Delay Modeler
  • Hughes & Kettner Tube Rotosphere
  • Boss AC-2 and AC-3 Acoustic Simulators
  • Way Huge Aqua Puss Delay
  • Dunlop Cry Baby
  • Разные педали Vox Wah
  • Boss RV-3 and RV-5 Reverb
  • Boss PN-2 Tremolo/Pan
  • SIB Echodrive
  • Boss LS-2 Line Selector
  • Analogman King Of Tone Overdrive
  • Danelectro Dan-Echo Delay
  • Boss HR-2 Harmonist

Ուժեղացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marshall Valvestate 8080
  • Vox AC-30
  • WEM Dominator 25-watt tube
  • Marshall JCM-900
  • Orange Overdrive 120
  • Fender Blues Junior
  • Celestion G-12
  • Clark Beaufort и Clark Tyger
  • Vox AC-50
  • Fender Bassman

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ամսաթիվ Ալբոմ Բարձրագույն հորիզոնական UK Albums Chart-ում Հավաստագրումներ Վաճառքներ
2009 - The Dreams We Have as Children (Live for Teenage Cancer Trust) - -
2011 հոկտեմբերի 17 Noel Gallagher's High Flying Birds 1 Մեծ Բրիտանիա, 2*Պլատինե 2,5 միլիոն օրինակ
2015 փետրվարի 25 Chasing Yesterday[en] 1 Մեծ Բրիտանիա, Պլատինե
2017 նոյեմբերի 24 Who Built the Moon? 1 Մեծ Բրիտանիա, Ոսկե

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոելը ձախլիկ է, բայց կիթառ էր նվագում աջ ձեռքով[6]։
  • Նոելը հայտնի է որպես Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբի երկրպագու։ Շատ ավելի քիչ հայտնի է այն փաստը, որ Նոելը նույնպես աջակցում է շոտլանդական «Սելթիկ» թոփ-ակումբին, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով նրա իռլանդական ծագումը (ակումբի ֆանատիկ բազան գերազանցապես Գլազգոյի իռլանդական համայնքն է, ավելի քիչ՝ Մեծ Բրիտանիայի իռլանդական սփյուռքը և բուն Իռլանդիայի բնակիչները)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=gallagherno
  2. 2,0 2,1 2,2 https://mjf-database.epfl.ch/public
  3. http://lenta.ru/news/2009/08/29/quit/ Из британской группы Oasis ушел гитарист
  4. Стив Балтин. (2012-04-16)։ «Ноэл Галлахер: «Я расслаблен, и это очень странно»»։ rollingstone.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-04-16 
  5. Мария Кузнецова. (2012-06-09)։ «Ноэль Галлахер. Фотографии разных лет»։ rollingstone.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-06-14 
  6. Об этом говорится во множестве источников, включая интервью для «Behind the Music» канала VH1 (2000), интервью с Расселом Брендом в шоу «1 Leicester Square» (2006) и «Oasis: In Their Own Words» (1996).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]