Դենիել Բոլդուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիել Բոլդուին
Daniel baldwin.jpg
Ծնվել էհոկտեմբերի 5, 1960 (58 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1988 — այժմ
Ամուսին(ներ)Իզաբելլա Հոֆման
Համատեղ ապրող(ներ)Իզաբելլա Հոֆման
IMDbID ID 0000838

Դենիել Բոլդուին (անգլ.՝ Daniel Baldwin), ամերիկացի դերասան, ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 5-ին, Նյու Յորք (նահանգում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Բոլդուին ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 5-ին Մասապեկուա, Նյու Յորք (նահանգում)։ Հանդիսանում է որպես երկրորդ ավագ եղբայրը չորս Բոլդուին եղբայրներից, որոնք նույնպես դերասաններ են։ Նաև ունի ավագ և կրտսեր քույրեր։ 1979 թվականին ավարտել է Ալֆրեդ Վեռների միջնակարգ դպրոցը։

Կինոյում առաջին քայլերը արել է 1988 թվականին։ Դենիելն ավելի հայտնի է իր Բո Ֆելտոնա խուզարկուի դերով հանրահայտ NBC «Սպանություն։ Կյանքը փողոցում» սերիալում։ Իր մասնակցությամբ ֆիլմերում կինոքննադատներն առանձնացնում են «Մեկուսացած արդարություն (1992 թվական), «Վամպիրներ» (1998 թվական), «Պանդորայի նախագիծը» (1998 թվական), «Գողանալ Կենդին» (2002 թվական), «Պապարացիներ» (2004 թվական) և «Մոխրագույն այգիներ» (2009 թվական):

Ամբողջ իր կինո կարիերայի ընթացքում Դենիելը նկարահանվել է 100-ից ավել ֆիլմերում և հեռուստասերալներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիելը երեք անգամ ամուսնացել է։ Առաջին անգամ ամուսնացել է Շերիլ Բոլդուինի հետ 1984 թվականից մինչև 1985 թվականը։ 1985 թվականին ծնվել է Շերիլ Բոլդուինի և Դենիել Բոլդուինի դուստրը՝ Քայլին։ 1990 թվականից մինչև 1996 թվականը ամուսնացել է Էլիզաբեթ Բոլդուինի հետ, 1994 թվականին ծնվել է Էլիզաբեթ Բոլդուինի և Դենիել Բոլդուինի դուստրը՝ Ալեքսանդրյուն։ 1995 թվականից մինչև 2005 թվականը ամուսանցել է դերասանուհի Հոֆման Իզաբելլայի հետ, որից էլ ունեցել է 1996 թվականին ծնված Ատիկուսը։ 2007 թվականի հուլիսից ամուսնացած է Ջոան Սմիթ Բոլդուինի հետ, ում հետ էլ դաստիարակում է իրենց երկու դուստրերին՝ Էվիս (ծնվել է 2008 թվականին) և Ֆինլին (ծնվել է 2009 թվականին)[1][2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]