Բորիս Մոիսեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Մոիսեև
Բնօրինակ անունռուս.՝ Борис Моисеев
Ծնվել էմարտի 4, 1954(1954-03-04)
Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էսեպտեմբերի 27, 2022(2022-09-27) (68 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասան, պարուսույց, երգիչ, հեռուստահաղորդավար, բալետմայստեր և պարող
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԽարկովի Ն. Վ. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն և Lithuanian Symphonic Wind Orchestra?
ԿրթությունQ24071259?
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Ոսկե գրամոֆոն
Կայքborismoiseev.pro
Ստորագրություն
Ստորագրություն
 Boris Moiseev Վիքիպահեստում

Բորիս Մոիսեև (բելառուս․՝ Барыс Міхайлавіч Маісееў, մարտի 4, 1954(1954-03-04), Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 2022(2022-09-27), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական պարող, դերասան, խորեոգրաֆ, էստրադային երգիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2006)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականին Մոգիլյովում՝ քրեակատարողական հիմնարկում[2]։ Մեծացել է առանց հոր, իսկ մայրը՝ Գենյա Բորիսովնա Մոիսեևնան, եղել է քաղբանտարկյալ[3]։ Մոր մահվանից հետո նրա հիշատակին Բորիսը նվիրել է իր «Խուլ ու համր սեր» (ռուս.՝ «Глухонемая любовь») երգը, քանի որ նրա մորը սպանել էր խուլ ու համր մի մարդ, ով շփոթել էր դուռը։

Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մինսկ և ընդունվել պարարվեստի ուսումնարան։ Սովորել է բալերինա Մլադինսկու մոտ։ Ուսումնարանն ավարտել է որպես դասական պարող։

Աշխատել է Ուկրաինայի Խարկովի օպերայի և բալետի թատրոնում՝ սկսելով դերասանի պաշտոնից, ավարտելով որպես խորեոգրաֆ-բեմադրող։

1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին մեկնեց Կաունաս և սկսեց պարել երաժշտական թատրոնում։ Ավելի ուշ դարձավ լիտվական «Տրիմիտաս» նվագախմբի բալետմաստեր։

1978 թվականին ստեղծեց «Էքսպրեսիա» ռուս.՝ «Экспрессия» պարային տրիոն, որտեղ պարում էր երկու աղջկա հետ (Լարի Խիտանա և Լյուդմիլա Չեսնուլյավիչյուտե)։ Տրիոն հանդես էր գալիս այն ժամանակ հայտնի «Յուրաս պերլե» յուրմալյան վարյետեում (ռուս.՝ «Юрас перле» («Морская жемчужина»)), որի գեղարվեստական ղեկավարը Մարկ Գուրմանն էր։ Այնտեղ Ալլա Պուգաչովան նկատեց տաղանդավոր պարողներին և հրավիրեց աշխատել իր շոուում։

1980-1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին տրիոն դուրս եկավ Պուգաչովայի խմբից և սկսեց ինքնուրույն կարիերա։ 1988-1989 թվականներին «Էքսպրեսիա»ն հանդես էր գալիս Իտալիայի, Ֆրանսիայի և Ամերիկայի ակումբներում։ Երկար ժամանակ տրիոն աշխատում էր իտալական Rai 2 հեռուստաընկերության «Ռաֆաելա Կարան ներկայացնում է» (ռուս.՝ «Раффаэлла Карра представляет]]») հեռուստաշոուում։

Մի քանի տարի անց Բորիս Մոիսեևն սկսեց աշխատել Նոր Օռլեանի մունիցիպալ թատրոնում՝ որպես խորեոգրաֆ և բեմադրող ռեժիսոր։ 1991 թվականին կոլեկտիվը վերադարձավ Ռուսաստան, և էկրան բարձրացավ «Էքսպրեսիա» փաստագրական ֆիլմը՝ նվիրված Մոիսեևի և նրա տրիոյի ստեղծագործությանը։

1992 թվականին բեմադրվեց առաջին ներկայացումը, որում «Էքսպրեսիա» տրիոն դարձավ զանգվածային շոու-նախագիծ «Բորիս Մոիսեևը և նրա լեդիները» (ռուս.՝ ««Борис Моисеев и его леди»)1993 թվականին բեմադրվեց «Բորյա Մ + Բոնի Մ» (ռուս.՝ «Боря М + Бони М») ներկայացումը «Բոնի Էմ» խմբի մասնակցությամբ։ Այդ նույն տարում բեմադրվեց նաև «Շոուն շարունակվում է՝ Ֆրեդի Մերկուրիի հիշատակին» (ռուս.՝ «Шоу продолжается - памяти Фредди Меркьюри»

1994 թվականին ներկայացվեց «Բորիս Մոիսեևի քմահաճույքը» (ռուս.՝ «Каприз Бориса Моисеева») շոու-ծրագիրը։ 1995 թվականին բեմադրվեց «Արատի երեխաները» (ռուս.՝ «Дитя порока») ներկայացումը, իսկ 1996 թվականին Մոիսեևը թողարկեց «Լքյալ հրեշտակ» (ռուս.՝ «Дитя порока») ներկայացումը։ Մոիսեևի խոսքերով՝ դա ներկայացում-խոստովանություն է, որտեղ ներկայացված է իր ճակատագիրը։

Ես երգում եմ ողբերգության և սիրո մասին։ Ես միշտ ցուցադրում եմ մարդկային զգացմունքների խորությունը, ով էլ որ լինի դրանով կապված՝ կինը և տղամարդը, թե տղամարդը և տղամարդը։ Դա սեր է իր բոլոր վերելքներով ու վայրէջքներով։ Ես խաղում եմ զգացմունքների պատմության բեմում։

1998 թվականին ներկայացումը ցուցադրվեց Բրոդվեյի «Beacon Theatre» թատրոնում։

1997 թվականին Մոիսեևը թողարկեց «Սիրո թագավորություն» (ռուս.՝ «Королевство любви») ներկայացումը, իսկ 1999 թվականին՝ «25 տարի բեմում կամ Պարզապես Շելկունչիկ» (ռուս.՝ «25 лет на сцене или Просто Щелкунчик») շոուն։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին բեմադրվեց «Չեմ հրաժարվում» (ռուս.՝ «Не отрекаюсь») ներկայացումը։ 2001 թվականին արտիստը սկսեց համագործակցել ֆրանսիացի երգիչ Նիլդա Ֆերնանդեզի հետ և ձայնագրեց մի քանի զուգերգ։ 2002 թվականին ներկայացվեց «Օտար» (ռուս.՝ «Чужой») շոու ծրագիրը։

2004 թվականն ներկայացվեց «Զգացմունքների կայսրություն» (ռուս.՝ «Империя чувств») հոբելյանական ծրագիրը՝ նվիրված արտիստի 50-ամյակին։ 2005 թվականին Մոիսեևը էպիզոդիկ դերում նկարահանվեց «Ցերեկային շրջագայություն» (ռուս.՝ «Дневной дозор») ֆանտաստիկ ֆիլմում։ Նույն թվականին Լյուդմիլա Գուրչենկոյի հետ երգել է մի քանի զուգերգ։

2005 թվականին Մոիսեևը Գորչենկոյի հետ համատեղ ներկայացրեց «Այս աշնանը ոչ ոք մեղավոր չէ» (ռուս.՝ «В этой осени никто не виноват») շոուն։ 2006 թվականի հունիսին «Ամառ» (ռուս.՝ «Лето») ծրագրով հանդես եկավ Նյու Յորքի «Միլենիում» համերգասրահում։

2007 թվականին Բորիս Մոիսեևը ներկայացրեց «Տիկնայք և պարոնայք» (ռուս.՝ «Леди и Джентльмены») շոուի պրեմիերան։ Նույն տարում լույս տեսավ Մոիսեևի ինքնակենսագրությունը «Թռչնակ. կենդանի ձայն» (ռուս.՝ «Птичка: живой звук») անվամբ։ 2008 թվականի մարտին ուկրաինական «Ինտեր» հեռուստատեսությամբ սկսվեցին «Նորաձևության դատավճիռ» (ռուս.՝ «Модный приговор», ուկրաիներեն՝ «Модний вирок») թոք շոուի նկարահանումները, որում Մոիսեևը հանդես էր գալիս դատավորի դերում։

2008 թվականին Ելենա Վորոբեյի հետ զուգերգով մասնակցել է «Երկու աստղ» (ռուս.՝ «Две звезды») հեռուստաշոուին (երկրորդ եթերաշրջան)[4]։

2009 թվականի փետրվարին Բորիս Մոիսեևը ներկայացրել է «Աղանդեր» (ռուս.՝ «Десерт») հոբելյանական շոուն՝ նվիրված իր 55-ամյակին։ Հաջորդ տարում ստեղծել է «ZERO» նոր շուն, որի պրեմիերան կայացել է մարտի 6-ին Սանկտ Պետերբուրգում։

2010 թվականի նոյեմբերին Մոիսեևը հեռացավ պրոդյուսեր Եվգենի Ֆրիդլյանդից, որի հետ աշխատում էր ավելի քան տասը տարի[5]։

2010 թվականի դեկտեմբերի 20-ին Բորիս Մոիսեևը հոսպիտալացվեց ինսուլտի կասկածանքով։ Հաջորդ օրը բժիշկները հաստատեցին ախտորոշումը։ Օր օրի արտիստի դրությունը վատանում էր, ինչի արդյունքում մարմնի ձախ կողմը պարալիզացվեց։ Դեկտեմբերի 23-ին երգիչը կոմայի մեջ ընկավ, միացվեց արհեստական շնչառության ապարատ։ Փետրվարի 3-ին երգիչը դուրս գրվեց հիվանդանոցից[6], ապրիլի 17-ին ներկա գտնվեց Քրիստինա Օրբակայտեի համերգին, իսկ արդեն հուլիսի 22-ին երգեց «Նոր ալիք»-ում։

Երգիչը ամբողջովին չի վերականգնվել. նրա դեմքի ոչ բոլոր մկաններն են գործում, դժվարությամբ է խոսում[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Մոիսեևն ունի երկու եղբայր՝ Վիտալի Սկոլբին և Մաքսիմիլիան, որդի դերասանուհի Էուգենիա Պլեշկիտեից[8] և թոռ։
  • Մոիսեևը փոփ երգչուհի Ալյոնա Ապինայի դստեր՝ Քսենիայի կնքահայրն է։
  • 2010 թվականի օգոստոսի 12-ին մամուլին հայտարարեց ամերիկուհի Ադել Թոդի հետ ամուսնության մասին, որը պետք է կայանար 2010 թվականի սեպտեմբերի 15-ին Սոչիում։

Սեռական կողմնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Մոիսեևը Ռուսաստանի առաջին համասեռական երգիչներից է, ով իրականացրել է քամինգ աութ (ռուս.՝ каминг-аут)։ Իր խոսքերով ինքը երբեք չի թաքցրել իր կողմնորոշումը և նախկինում դրա պատճառով շատ խնդիրներ է ունեցել[9]։ Միաժամանակ նա պնդում է.

Ես չեմ քարոզում համասեռական մշակույթը։ Ես այն պարզապես խաղացել եմ իմ նախկին ներկայացումներում[10]։

Չնայած իր կողմնորոշմանը՝ արտիստը պաշտպանել է համասեռականների շքերթի դեմ արգելքը Մոսկվայում, որը պետք է կայանար 2006 թվականին[11]։

Մեկնաբանելով միասեռականների հարսանիքի հարցը՝ արտիստը հայտարարել է, որ ճիշտ չի համարում, երբ համասեռականը ցուցադրում է իր կողմնորոշումը[12]։

Միևնույն ժամանակ Բորիս Մոիսեևը խրախուսում է միասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրման գաղափարը։ Հարցազրույցներից մեկում հայտարարել է.

Ես կարծում եմ, որ երեխա պետք է որդեգրեն այն մարդիկ, ովքեր կարող են նրանց տալ սեր և ապահովել նրա կրթությունն ու անհոգ ապագան։ Ինչո՞ւ դա չեն կարող անել միասեռ զույգերը։

Թեև արտիստն ինքը այդ քայլին պատրաստ չէ[13]։

2010 թվականին ТНТ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Բորիս Մոիսեևը հայտարարել է, որ ինքը համասեռական չէ և բոլոր այս տարիներին ստել է իր կողմնորոշման հետ կապված հարցերում՝ ստեղծելով իր համար համապատասխան կերպար փառքի հասնելու համար[14]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - Տարվա լավագույն շոու. «Շոուն շարունակվում է՝ Ֆրեդի Մերկուրիի հիշատակին» (ռուս.՝ «Шоу продолжается - памяти Фредди Меркьюри»)
  • 1994 - Շոու ներկայացում երկրի հրապարակում. (ռուս.՝ ««Борис Моисеев и его леди»)
  • 1997 - Պարի կոլեկտիվ. Բորիս Մոիսեև և «Էքսպրեսիա տրիո»
  • 1998 - «Կապույտ լուսին» (ռուս.՝ «Голубая луна») (դուետ Ն.Տրուբաչի հետ)
  • 1999 - «Շելկունչիկ» (ռուս.՝ «Щелкунчик») (դուետ Ն.Տրուբաչի հետ)
  • 2003 - «Երբ կմոռանաս դու ինձ» (ռուս.՝ «Когда забудешь ты меня») (դուետ Ն.Ֆերնանդեսի հետ)
  • 2004 - «Պետերբուրգ-Լենինգրադ» (ռուս.՝ «Петербург-Ленинград») (դուետ Լ.Գուրչենկոյի հետ)
  • 2010 — «Աստղիկ» (ռուս.՝ «Звёздочка») (նոր տարբերակ)

2006 թվականի հուլիսի 26-ին արժանացել է Ռուսաստանի պատվավոր արտիստ կոչմանը[15]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

CD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 — Дитя порока
  • 1998 — Праздник! Праздник!
  • 1999 — Просто Щелкунчик
  • 2000 — По секрету…
  • 2000 — Лебедь
  • 2001 — Потанцуем?!
  • 2002 — Чужой
  • 2004 — Любимый человек
  • 2006 — Ангел
  • 2007 — Птичка. Живой звук
  • 2012 — Пастор. Лучший из мужчин

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 — Борис Моисеев. Просто щелкунчик
  • 2005 — Борис Моисеев и его леди: 5 лет спустя
  • 2005 — Борис Моисеев. Шоу продолжается
  • 2005 — Борис Моисеев. Лебедь
  • 2005 — Борис Моисеев. Королевство любви
  • 2005 — Навеки Ваш… Борис Моисеев
  • 2009 — Леди и Джентльмены
  • 2009 — Десерт

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1974 - Ясь и Янина - սոլիստ պարի կոլեկտիվում
  2. 1985 - Пришла и говорю - պարող
  3. 1985 - Сезон чудес - պարող
  4. 1993 - Месть шута - Ռիգոլետո
  5. 2003 - Безумный день, или Женитьба Фигаро - այգեպան Անտոնիո
  6. 2005 - Али-Баба и сорок разбойников - ցիգան-բախտագուշակ
  7. 2006 - Дневной дозор - ծննդյան տոնի հյուր
  8. 2006 - Счастливы вместе - կամեո
  9. 2007 - Очень новогоднее кино, или ночь в музее
  10. 2007 - Самый лучший фильм - ոստիկանության մայոր
  11. 2008 - Золотая рыбка - Զոլուշոկ
  12. 2009 - Золотой ключик - պանդուխտ երաժիշտ
  13. 2010 - Зайцев, жги! История шоумена
  14. 2012 - Марсианин

Տեսահոլովակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - Весна на радость не похожа
  • 1994 - Эгоист
  • 1994 - Дитя порока
  • 1994 - Одинокая ночь
  • 1995 - Танго кокаин
  • 1995 - Танго кокаин (երկրորդ տարբերակ)
  • 1996 - Ангел хранитель
  • 1997 - Глухонемая любовь
  • 1997 - Голубая луна
  • 1998 - Королевство любви
  • 1999 - Звездочка
  • 1999 - Научи меня любить
  • 1999 - Щелкунчик
  • 2000 - Две свечи
  • 2000 - Маленький
  • 2000 - Аты баты
  • 2000 - Кукольная любовь
  • 2000 - Чёрный лебедь
  • 2001 - Ихтиандр
  • 2001 - День и ночь
  • 2001 - День и ночь (remix)
  • 2001 - Сексуальная революция
  • 2002 - Когда забудешь ты меня
  • 2002 - Грешный миг
  • 2003 - Татуировка
  • 2004 - Петербург - Ленинград
  • 2005 - Ненавижу
  • 2008 - Прибалтийский роман
  • 2008 - Приходит ночь
  • 2009 - Две тени
  • 2009 - Королева зима
  • 2010 - Бешеное сердце
  • 2010 - Я не могу тебя терять
  • 2012 - Дай мне повод остаться
  • 2014 - Я бальник
  • 2014 - Не важно

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Почётное звание присвоено указом президента России № 783 от 26 июля 2006 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  2. «Рожденный не вовремя Моисеев» — МузОБОЗ № 6, 31 марта 1995
  3. Здесь и далее биографические сведения приводятся по данным официального сайта Б. Моисеева Արխիվացված 2006-11-11 Wayback Machine
  4. «Две звезды»: Елена Воробей — Борис Моисеев
  5. «Борис Моисеев ушел от продюсера Евгения Фридлянда:: Карта музыки - MapMusic.ru - Новости музыки - Новости шоу-бизнеса - Музыкальные новинки». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  6. Полная история развития событий
  7. Денис Бояринов. Бальник «Colta.ru», 03.06.2015
  8. Подробности свадьбы Бориса Моисеева
  9. Борис Моисеев: Путь к славе через кладбище и ледяные слёзы // Pravda.ru
  10. «Н. Свинтилова, Т. Корнелюк. «Народный артист» в лицах". Борис Моисеев: «От брака никто не застрахован» // Puls.by». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  11. Борис Моисеев называет себя одним из миссионеров Господа и выражает солидарность с московскими властями, запретившими гей-парад // Interfax-Religion.Ru
  12. «Борис Моисеев считает выставление однополых браков напоказ „неправильным по отношению к Богу“» // Interfax-Religion.Ru
  13. Борис Моисеев приветствует идею усыновления детей однополыми парами // Interfax-Religion.Ru
  14. «COSMOPOLITAN. Видеоверсия. Выпуск № 169. Боря: «Я лгал, что я гей! А мне верили! Это грех»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  15. «Указ Президента Российской Федерации Владимира Путина от 26.07.2006 № 783». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Моисеев, Б. М. Птичка : Живой звук / Борис Моисеев. — М. : АСТ : Астрель, 2007. — 344 с. ռուս.՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Մոիսեև» հոդվածին։