Սառցե պալատ (Սանկտ Պետերբուրգ)
Սառցե պալատ (ռուս.՝ Ледовый дворец), մարզահամերգային համալիր Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ նախատեսված 12 300 հանդիսատեսի համար։ Այստեղ անցկացվում են երաժշտական համերգներ, սպորտային միջոցառումներ և այլ արարողություններ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998–2000 թվականներին կառուցվում է մարզադաշտը, և 2000 թվականի ապրիլին տեղի է ունենում առաջին հանդիպումը։ Համալիրի համար ծախսվել է մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար[1]։ Պալատը կառուցվել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող Հոկեյի առաջնության առթիվ՝ Բոլշևիկների պողոտա մետրոկայարանի մոտ՝ ազատ վայրում[2]։
Ինտերյեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամֆիթատրոնի և պատշգամբի միջև՝ բեմի ամբողջ շառավղով տեղակայված են 74 VIP-օթյակներ, որոնց հարմարավետությունը համեմատելի է հյուրասենյակային համարի հետ։
Ընթացիկ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմ արենայում խաղում է Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի հոկեյի ակումբը՝ ՍԿԱ–ն, տեղի են ունենում ռուսական և արտասահմանյան էստրադայի աստղերի համերգներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սառցե պալատը կդառնա մոսկովյան
- ↑ պալատի մասին(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սառցե պալատ (Սանկտ Պետերբուրգ) Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայք
- Sport812.ru(չաշխատող հղում)