Լեոնիդ Յակուբովիչ
![]() ռուս.՝ Леонид Аркадьевич Якубович | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 31, 1945 (77 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | դերասան հաղորդավար շոումեն |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0945112 |
yakubovitch.com | |
Լեոնիդ Արկադիի Յակուբովիչ (հուլիսի 31, 1945, Մոսկվա, ԽՍՀՄ), Ռուսաստանի ժողովրդական ու վաստակավոր արտիստ, դերասան, շոումեն, գրող, «Հրաշքների դաշտ» հաղորդման հաղորդավար։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնիդ Յակուբովիչը ծնվել է 1945 թվականին Մոսկվայում։ Հայրը՝ Արկադիի Յակուբովիչը, եղել է ինժեներ, մայրը՝ Ռիմմա Յակուբովիչը բժիշկ-գինեկոլոգ։ Լեոնիդ Յակուբովիչը սովորել է Մոսկվայի Կույբիշևի անվան մեքենաշինական ինստիտուտում։ Ուսանողական տարիներից մասնակցել է ՈՒՀԱ մրցույթներին ու աչքի ընկել գրական գործունեությամբ՝ գրելով սցենարներ տարբեր հաղորդումների համար։ Նա բազմաթիվ պատմվածքների, բեմական ու թատերական ներկայացումների, էստրադային մենախոսությունների և մի քանի պիեսների հեղինակ է։ Նրա համբավը բարձրացավ 1991 թվականից, երբ սկսեց վարել ռուսական «Հրաշքների դաշտ» հաղորդումը։ 2004 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է։ 2012 թվականի փետրվարից ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակի մեջ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին կինը՝ Ռաիսա
- Երկրորդ կինը՝ Գալինա Յակուբովիչ (Անտոնովա)
- Որդին՝ Արտյոմ Անտոնով, (1973)
- Թոռը՝ Սոֆյա Արտյոմովնա, (2000)
- Երրորդ կինը՝ Մարինա Յակուբովիչ, (Վիդո)
- Աղջիկը՝ Վարվարա Լեոնիդովնա, (1998)[1][2]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մի անգամ՝ քսան տարի անց, 1980 թ., Однажды двадцать лет спустя
- Եկեք, առանց աճպարարության, 1992 թ., Давайте без фокусов!
- Աննա, 6-ից 18, 1993 թ., Анна: от 6 до 18
- Փեսացուն Մայամիից, 1994 թ, Жених из Майами
- Խաչակիրը, 1995 թ Крестоносец
- Մոսկովյան արձակուրդներ, 1995 թ, Московские каникулы
- Երալաշ, 1996 թ, Ералаш
- Հին երգեր գլխավորի մասին, 1996 թ, Старые песни о главном
- Հին երգեր գլխավորի մասին 2, 1997 թ, Старые песни о главном 2
- Եղբայր 2, 2000 թ, Брат 2
- Ռուս ամազոնուհիները, 2002 թ, Русские амазонки
- Հրաշքներին մի սովորեք, 2003 թ, Не привыкайте к чудесам
- Ռուս ամազոնուհիները 2,2003 թ, Русские амазонки 2
- Ծաղրածուներին չեն սպանում, 2005 թ, Клоунов не убивают
- Երեք օր Օդեսայում, 2007 թ, Три дня в Одессе
- Բուրատինոյի վերադարձը, 2013 թ, Возвращение Буратино
- Իմ երազանքների պապիկը, 2014 թ, Дедушка моей мечты
- Հրաշքների երկիր, 2016 թ, Страна чудес
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 31 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Ռուս գրողներ
- Ռուս հաղորդավարներ