Մի անգամ՝ քսան տարի անց
Մի անգամ՝ 20 տարի անց ռուս.՝ Однажды двадцать лет спустя | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կատակերգություն, մելոդրամա |
Թեմա | large family? և Հերոսուհի մայր (կոչում) |
Թվական | 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուրի Եգորով[1] |
Սցենարի հեղինակ | Արկադի Ինին Յուրի Եգորով |
Դերակատարներ | Նատալյա Գունդարևա Վիկտոր Պրոսկուրին |
Օպերատոր | Նիկոլայ Պուչկով Ալեքսանդր Կովալչուկ |
Երաժշտություն | Մարկ Ֆրադկին |
Նկարահանման վայր | Կալուգա և Bibirevo District? |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 77 րոպե |
IMDb | ID 0081262 |
Մի անգամ՝ քսան տարի անց (ռուս.՝ Однажды двадцать лет спустя), 1980 թվականին Յուրի Եգորովի կողմից նկարահանված ֆիլմ, որում պատկերված է բազմազավակ մոր կյանքը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելուց 20 տարի անց շրջանավարտների կյանքին նվիրված հեռուստատեսային շոուի տաղավարում հանդիպում են ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Նադեժդա Կրուգլովայի նախկին համադասարանցիները։ Շրջանավարտներից յուրաքանչյուրը պիտի կարճ պատասխանի երկու հարցի՝ «Ո՞րն է նրա կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը» և «Էլ ի՞նչ է նա սպասում կյանքից»։ Հերոսուհի մայրը, որը տասը երեխա ունի, դժվարանում է այդ հարցին միանշանակ պատասխան տալ։ Նրա կարծիքով՝ կյանքում չկան ոչ կարևոր պահեր։
Ֆիլմը բաղկացած է գլխավոր հերոսուհու հիշողություններից, ով փորձում է գտնել այդ հարցերի պատասխանները։ Նա հիշում է երեխաների մասին ունեցած մտահոգությունները նրանց դեռահասության տարիքում, դեռ փոքր անձնավորությունների մեծանալը։ Չնայած երեխաների դաստիարակության հետ կապված բազմաթիվ խնդիրներին՝ նա մնում է հմայիչ ու սիրելի կին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Գունդարևա – բազմազավակ մայր
- Վիկտոր Պրոսկուրին – Կիրիլ, ընտանիքի հայրը
- Մարինա Յակովլևա – Նատաշա, ուսուցչուհի, Կրուգլովների ավագ դուստրը
- Ալեքսեյ Յասուլովիչ – Անտոն Կրուգլով
- Դարյա Մալչևսկայա – Մաշա Կրուգլովա
- Եվգենի Լազարև – հաղորդավար
- Օլեգ Եֆրեմով – նկարիչ
- Իգոր Յասուլովիչ – զինվորական
- Վալենտին Սմիրնիտսկի
- Վալենտինա Տիտովա – Լենոչկա Ամոսովա, աստղագետ, համադասարանցի
- Ալեքսանդր Պոտապով – համադասարանցի
- Լեոնիդ Յակուբովիչ – համադասարանցի
- Տատյանա Եգորովա – համադասարանցի
- Ալեքսեյ Միրոնով - Անտոնի պապը
- Ալևտինա Ռումյանցևա – ուսուցչուհի
- Կլավդիա Կազլյոնկովա – Ռաթիմա
- Ելենա Չուխրայ – Անդրեյի կինը
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 – Համամիութենական 14-րդ կինոփառատոնի (Վիլնյուս) գեղարվեստական ֆիլմերի բաժին – մրցանակ քնարական կատակերգության համար[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0081262/
- ↑ КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.83
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը imdb.com կայքում
- Ֆիլմը kinopoisk.ru կայքում
- Ֆիլմը ՅուԹյուբ կայքում
- Ֆիլմը kino-teatr.ru կայքում
|