Վյաչեսլավ Բուտուսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Բուտուսով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունВячесла́в Буту́сов
Նաև հայտնի է որպեսВБ, ВГ և ВГБ
Ծնվել էհոկտեմբերի 15, 1961(1961-10-15) (62 տարեկան)
Բուգաչ գյուղ, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերալտերնատիվ ռոք, արտ ռոք, նոր ալիք, ռոքնռոլ, էլեկտրական երաժշտություն, գոթական ռոք, պոստ փանկ
Մասնագիտությունկիթառահար, վոկալիստ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, բաս կիթառ, ստեղնաշարային, ռիթմ բոքս
ԼեյբլՆիկիտին
ԿրթությունUral State Academy of Architecture and Arts?
ԱնդամակցությունNautilus Pompilius[1], Յու-Պիտեր և Orden Slavy?
ԿապվածNautilus Pompilius, Յու Պիտեր
Deadушки, Յուրի Կասպարյան, Իգոր Տիխոմորով, Գեորգի Գուրյանով, Չեբոզա, Պելագեա, Բորիս Գրեբենշչիկով (Ակվարիում), 25/17
Պարգևներ
Կայքu-piter.ru
 Vyacheslav Butusov Վիքիպահեստում

Վյաչեսլավ Գենադևիչ Բուտոսով (ռուս.՝ Вячеслав Геннадьевич Бутусов, հոկտեմբերի 15, 1961(1961-10-15), Կրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ռոք երգիչ, Nautilus Pompilius և Յու Պիտեր խմբերի վոկալիստ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուտուսովը «Ռոքը Վոլգայի վրա» փառատոնին, 2012 թվական

Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 15-ին, Կրասնոյարսկ երկրամասի Բուգաչ գյուղում։ Հոր աշխատանքի պատճառով նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվում, ինչի պատճառով 9-րդ դասարանից նա սովորել և ապրել է սիբիրյան տարբեր քաղաքներում։

9-րդ դասարանում սովորելու ժամանակ նա տեղափոխվում է Սվերդլովսկ (ներկայիս Եկատերինբուրգ), որտեղ էլ շուտով ընդունվում է Սվերդլովսկի ճարտարապետական համալսարան։ Որպես սկսնակ ճարտարապետ նա մասնակցում է Սվերդլովսկի մետրոպոլիտենի կառուցման նախագծմանը։

Առաջին կուրսում ծանոթանում է Դմիտրի Ումեցկիի հետ։ Երկուսն էլ շատ լուրջ խորացան երաժշտության մեջ. նրանք միասին էին նվագում։ Ավարտելուց առաջ նրանք ձայնագրում են «Переезд» (1983) ալբոմը։ Նույն տարում Բուտուսովը ծանոթանում է Իլյա Կորմիլցևի հետ, ում հետ 1985 թվականին ձայնագրում է իր առաջին պրոֆեսիոնալ «Невидимка» ալբոմը։

«Նաուտիլուս» խմբի հետ աշխատելու հետ մեկտեղ, Բուտուսովը և Ումեցկին հանդես էին գալիս նաև «Ստեպ» խմբի կազմում, որը գլխավորում էր թմբկահար Եվգենի Դիմովը։ Խումբը մեծ հայտնիություն չունեցավ, իսկ դրա միակ «Мост» ալբոմը, որը թողարկվել էր 1999 թվականին, վերաթողարկվեց որպես Բուտուսովի սոլո ալբոմ։

1986 թվականին Բուտուսով-Ումեցկի-Կորմիլցև տրիոն ձայնագրում է «Разлука» ձայնապնակը, որով էլ սկսվեց «Նաուտիլուս Պոպմիլիուս» խմբի հայտնիությունը։ Հայտնվել են կենտրոնական մամուլի լրագրող-խմբագիր Եվգենի Դոդոլևի հոդվածում, որը կոչվում էր «Նաուտիլո՞ւս, թե՞ Պոպմիլիուս»[2][3]։ Խումբը իր գոյությունը պահպանել է ևս 10 տարի։

1997 թվականին սկսել է իր սոլո կարիերան։ Յուրի Կասպարյանի հետ ձայնագրել է «НезаконНоРожденный …» (1997) և իր սոլո «Овалы» (1998) ալբոմները։ Նկարահանվել է Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» ֆիլմում, որի համար գրել է սաունդթրեք։ Նաև խաղացել է «Եղբայր 2» ֆիլմում, սաունդթրեք ընտրվեց «Гибралтар-Лабрадор» երգը, որը ձայնագրվել էր Բորիս Գրեբենշչիկովի «Террариум» նախագծի համար, այն հիմնված էր Անատոլի Գունիցկիի բանաստեղծության վրա։

2000 թվականին թողարկվում է Բուտուսովի և «Deadушки» խմբի համատեղ «Элизобарра-торр» ալբոմը, որում խառնված էր էլեկտրոնային և ռոք երաժշտությունը։ 2001 թվականին Բուտուսովը 1990-ականների սկզբին Վիկտոր Ցոյի մահվան պատճառով լուծարված «Կինո» խմբի հետ ձայնագրում է «Звёздный падл» ալբոմը, որը բաղկացած էր Եվգենի Գոլովինի երգերից։ Նա հավաքեց «Յու Պիտեր» խումբը, որի մեջ ներառվում էր Բուտուսովը, Յուրի Կասպարյանը, Օլեգ Սակմարովը և Եվգենի Կուլակովը։ Այդ կազմով նրանք ձայնգրում են «Ударная любовь» (2001) սինգլը և «Имя рек» լիակատար ալբոմը (2003)։ 2003 թվականի վերջին Սակմարովը լքում է խումբը։

2004 թվականին Յու Պիտերը ձայնագրում է «Биографика» ալբոմը։

2005 թվականին Բուտուսովը ստանում է «Муз-ТВ-2005» մրցանակը՝ ռուսական ռոքի մեջ մեծ ներդրում ունենալու համար։ Այդ տարում թողարկվում է «Աչքակապուկ» ֆիլմը, որի սաունդթրեքի ստեղծմանը մասնակցել է Բուտուսովը։

2007 թվականին նա դառնում է գրող։ Վաճառքում է հայտնվում նրա «Виргостан» գիրքը, որի մեջ ներառվում էր երկու պատմություն և կենցաղում օգտագործվող խոսքերի բառարան։ Մի քանի ամիս անց հրատարակվում ևս մի գիրք, որը կոչվում է «Антидепрессант. Со-Искания»: Այն համարվում է Բուտուսովի և Նիկոլայ Յակիմչուկի համագործակցության արդյունք։ 2011 թվականին հրատարակվում է նրա «Архия» գիրքը։

2008 թվականին Բուտուսովը՝ որպես հրավիրված վոկալիստ, ձայնագրում է երիտասարդ կատարողների երգերի ալբոմը։ Նախագծի երաժշտական պրոդյուսերը դարձավ «Չեբոզա» խմբի ավագ Վասիլի Գոնչարովը։ Ալբոմը ստանում է «Модель для сборки» անվանումը։

2008 թվականի հունիսի 17-ին թողարկվեց Վյաչեսլավ Բուտուսովի և «Յու Պիտեր» խմբի «Богомол» ալբոմը։

2010 թվականի դեկտեմբերի 2-ին թողարկվեց Բուտուսովի և Յու Պիտեր խմբի «Цветы и тернии» ալբոմը (սկզբում այն կոչվում էր «Неохиппи»): 2012 թվականի մարտի 1-ին թողարկվեց Յու Պիտերի ալբոմը, որը կազմված էր երկրպագուներին ծանոթ համերգային տարբերակով երգերից։

2013 թվականի Վյաչեսլավ Բուտուսովը մասնակցել է «Летающие звери» բարեգործական մուլտիպլիկացիոն պրոյեկտին։ Դրան մասնակցում էին նաև Չուլպան Խամատովան, Անդրեյ Մակարևիչը և Սերգեյ Մակովեցկին։ Այդ նախագծից ստացած գումարները փոխանցվում էին երեխաների բուժմանը։

2015 թվականին Յու Պիտերը վերջացրեց իր աշխատանքը թվով հինգերորդ ստուդիական ալբոմի վրա, որը կոչվում է «Гудгора»: Պրեմերիան տեղի է ունեցել փետրվարի 24-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Բուտուսովը ներկայումս ամուսնացած է Անժելիկա Էստոևի հետ (ծնված՝ 1970). սա նրա երկրորդ ամուսնությունն էր։ Բուտուսովն ունի չորս երեխա՝ երեք դուստր՝ Աննան (առաջին ամուսնությունից՝ ճարտարապետ Մարինա Դաբրովոլսկի-Բուտուսով), ծնվել է 1980 թվականին, Քսենիա (ծնված՝ 1991), Սոֆյա (ծնված՝ 1999) և որդին՝ Դանիելը (տան ամենափոքր երեխան, ծնված՝ 2005)[4]: Առաջին և երկրորդ դուստրները ծնվել են նույն օրը՝ հուլիսի 31-ին, նրանց միջև տարբերությունը 11 տարի է։ 2013 թվականի դեկտեմբերի 6-ին Վյաչեսլավ Բուտուսովը դարձավ պապիկ՝ ծնվեց նրա ավագ դուստր Քսենիայի դուստրը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1985 — «Мост» (Եվգենիյ Դիմովի «Степ» նախագծի կազմում)
  2. 1997 — «Незаконнорожденный АльХимик доктор Фауст пернатый змей» (Յուրի Կասպարյանի հետ)
  3. 1998 — «Овалы» (սոլո ալբոմ) [1][2][3] Արխիվացված 2005-03-21 Wayback Machine[4] Արխիվացված 2016-12-10 Wayback Machine
  4. 2000 — «Элизобарра-торр» (Deadушка խմբի հետ)
  5. 2001 — «Звёздный падл» (Վյալչեսլավ Բուտուսով և Կինո) [5][6]
  6. 2001 — «Тихие игры»
  7. 2003 — «ИмяРек»
  8. 2004 — «Биографика»
  9. 2008 — «Модель для сборки»
  10. 2008 — «Богомол»
  11. 2008 — «НауБум»
  12. 2010 — «Цветы и Тернии»
  13. 2012 — «10-ПИТЕР»
  14. 2014 — «НауРок»
  15. 2015 — «Гудгора»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքերի հեղինակ.

  • Եղբայր — 1997
  • Եղբայր 2 — 2000
  • Պատերազմ — 2002
  • Աչքակապուկ — 2005
  • Ասեղ Remix — 2010

Դերեր ֆիլմերում.

Թվական Անվանում Դեր
1987 Առաջ այլ ժամանակներ էին կամեո
1987 Հայելի հերոսի համար կամեո
1988 Ռոքը Ռուսաստանից կամեո
1988 Սերպը և կիթառը Դերի անվանումը նշված չէ
1989 Նաստյա և Եգոր կամեո
1989 ՔՎ։ Քնելու վագոն Քնելու վագոնի հաճախորդ
1997 Եղբայր կամեո
2005 Ալեքսանդևր Բաշաչև։ Մահացու թռիչք կամեո
2008 Նավթի օր կամեո

Նաև նկարահանվել է Յուրի Շևչուկի «Осень» (2008) տեսահոլովակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]