Բորիս Գրեբենշչիկով
Բորիս Գրեբենշչիկով | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Борис Борисович Гребенщиков |
Ի ծնե անուն | ռուս.՝ Борис Борисович Гребенщиков |
Նաև հայտնի է որպես | БГ |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1953[1][2] (67 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | ռոք, ռեգգի և ֆոլկ ռոք |
Մասնագիտություն | դերասան, բանաստեղծ, երգիչ, գրող, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար, երգերի հեղինակ, կիթառահար, հաղորդավար, ստեղնահար, Բազմագործիքավորող, հրատարակիչ, պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, լրագրող, ռոք երաժիշտ, մաթեմատիկոս, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կոմպոզիտոր և Երաժիշտ |
Գործիքներ | կիթառ, Շրթնահարմոն, ստեղնաշարային գործիքներ, metallophone?, tambura? և վոկալ |
Կրթություն | Q16711109? և Ֆիզիկա-մաթեմատիկական լիցեյ № 239 |
Անդամակցություն | Ակվարիում |
Պարգևներ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան |
Կայք | aquariumband.com |
Ստորագրություն | |
Boris Grebenshchikov Վիքիպահեստում |
Բորիս Բորիսի Գրեբենշչիկով (Бори́с Бори́сович Гребенщико́в, նոյեմբերի 27, 1953[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ակվարիում ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ, ռուսական ռոք-երաժշտության հիմնադիրներից մեկը։ Ավելի քան 30 ստեղծագործական տարիների ընթացքում Գրեբենշչիկովը գրել է ավելի քան 500 երգ, թողարկել ավելի քան 40 երաժշտական ալբոմ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին ավարտել է Լենինգրադի № 239 ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը։ 1972 թվականին նա և Անատոլի Գունիցկին հիմնել են Ակվարիում ռոք-խումբը։ Մինչև 1980-ականների վերջերը խումբը վարում էր կիսաընդատակյա գոյություն։
1977 թ. ավարտեց Լենինգրադի պետական համալսարանը և սկսեց աշխատել սոցիոլոգիայի ինստիտուտում` շարունակելով երգեր գրել և համագործակցել փորձարարական ուսանողական թատրոնի հետ։ 1977 թվականին հիմնեց «Ռոկսի» ինքնահրատ հանդեսը։
1978 թ. ամռանը Մայկ Նաումենկոյի հետ ձայնագրում է ակուստիկ ալբոմ։ Թբիլիսի-80 ռոք-փառատոնին մասնակցելու պատճառով հեռացվեց աշխատանքից, իսկ «Ակվարիում» խումբն արգելվեց։
1981 թ. ձայնագրվեց առաջին ամբողջական ալբոմը, իսկ խումբը դարձավ Լենինգրադի ռոք-ակումբի անդամ։
1982 թ. դարձավ Կինո խմբի առաջին ալբոմի պրոդյուսերը։
1987 թ. ԽՍՀՄ-ում թողարկվեց «Ակվարիումի» առաջին պաշտոնական ալբոմը, իսկ 1989 թ. թողարկվեց Գրեբենշչիկովի առաջին անգլալեզու ալբոմը՝ «Radio Silence», Դեյվ Սթյուարտի մասնակցությամբ։ 1997 թ. դարձավ «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր։ 2005 թվականից նաև ռադիոհաղորդավար է՝ վարում է «Աերոստատ» ծրագիրը։
2014 թ. թողարկեց մենակատարային «Սոլ» ալբոմը, որ մեծ հաջողություն ունեցավ։
2010 թ. Երևանում կայացավ նրա բանաստեղծությունների հայերեն ժողովածուի շնորհանդեսը[3]։ 2020 թ․ միացել է ռուս մտավորականներին՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-յին պաշտպանել Արցախի հուշարձանները։[4]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծություններ / Բ. Գրեբենշիկով; Ռուսերենից թարգմանեց` Ա. Շեկոյան; Երևան։ «Անիվ», 2010. 92 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուսաստանի ռոք երաժիշտներ
- Ռուս կիթառահարներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուս դերասաններ
- Ռուս գրողներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ռուս կոմպոզիտորներ