Nautilus Pompilius (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nautilus Pompilius
Ժանրերարտ ռոք, նոր ալիք, սիմֆո ռոք, գոթիկ ռոք, հարդ ռոք, ֆոլկ ռոք, ինդի ռոք և գլեմ ռոք
Գործունեություն1982 - 1997
ԼեյբլՄելոդիա, Sintez Records?, Moroz Records? և DANA Music?
Կայքnautilus.ru
 Nautilus Pompilius (musical group) Վիքիպահեստում

Nautilus Pompilius («Նաուտիլուս Պոմպիլիուս»), խորհրդային և ռուսական ռոք խումբ, 1980-ականների երկրորդ կեսին և 1990-ականների կեսերին եղել է հայտնի տարածաշրջանում։ Հիմնադրվել է 1982 թվականին Սվերդլովսկում, Սվերդլովսկի ճարտարապետական ինստիտուտի ուսանողներ Վյաչեսլավ Բուտուսովի և Դմիտրի Ումեցկու կողմից։ «Переезд» դեբյուտային ալբոմը ձայնագրվել է 1983 թվականին։

Խմբի կազմը բազմիցս անգամներ փոխվել է։ Փոփոխությունների է ենթարկվել նաև խմբի երաժշտական ոճը։ Այսպես, սկզբնական շրջանում խմբի հիմնական ոճը եղել է հարդ ռոք, իսկ 1980-ականների կեսերին խմբի հիմնական ժանրը դարձել է նոր ալիք[1][2], ինչպես նաև խմբի ստեղծագործությունը հատվում է ռոք երաժշտության բազմաթիվ ուղղությունների հետ՝ ալտերնատիվ ռոք, պոստ փանկ, գոթիկ ռոք, արտ ռոք, սիմֆո-ռոք, գլեմ ռոք[3], ինդի ռոք և ֆոլկ-ռոք[4]։

Խմբի առավել հայտնի երգերից են՝ «Скованные одной цепью», «Титаник», «Взгляд с экрана», «Прогулки по воде», «Крылья», «Я хочу быть с тобой» и «Последнее письмо»[5]։

1997 թվականի հունիսի 5-ին «Россия» համերգային հարթակում տեղի ունեցած համերգից հետո, որը կոչվել է «Վերջին նավարկություն» խումբը պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ։ Խմբի վերջին ալբոմներն են «Яблокитай» և «Атлантида»։

Խմբի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես խումբը կոչվում է «Nautilus Pompilius»։ Nautilus pompilius-ը նաուտիլուս ցեղի փափկամարմինների տեսակների համակարգված անվանումն է։ Մի քանի ալբոմներում երկու բառերն էլ գրված են մատինատառ մեծատառերով՝ «NAUTILUS POMPILIUS»[6][7], ևս մի քանիսի վրա՝ ռուսերեն մեծատառերով՝ «НАУТИЛУС ПОМПИЛИУС»[8][9]։ Խումբը կոչվում է նաև «Наутилусами», «Нау» կամ ավելի կարճ՝ «НП»[10][11]։

Ի սկզբանե խումբը կոչվել է «Али-Баба и сорок разбойников», սակայն Սվերդլովսկի մյուս ռոք երաժիշտները բացասաբար էին վերաբերվում այդ անվանմանը[12]։ «Նաուտիլուս» տարբերակն առաջարկվել է 1983 թվականին հնչյունային ռեժիսոր Անդրեյ Մակարովի կողմից «Led Zeppelin»-ի նմանությամբ։ Որոշ ժամանակ անց երաժիշտները պարզել են, որ երկրում արդեն կա համանուն խումբ Եվգենի Մարգուլիսի գլխավորությամբ, որը քիչ առաջ լքել էր «Մաշինա վրեմենի» խումբը։ Շփոթությունից խուսափելու համար 1985 թվականին Իլյա Կորմիլցևի նախաձեռնությամբ, որի հետ խումբն արդեն այն ժամանակ սկսել էր համագործակցել, անունը երկարացրել է դարձնելով՝ «Նաուտիլուս Պոմպիլիուս»[12]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվերդլովսկի ճարտարապետական ինստիտուտը, որտեղ 1978 թվականին հանդիպել են Բուտուսովը, Ումեցկին, ինչպես նաև Գոնչարովը

«Nautilus Pompilius» խմբի պատմությունը սկսվել է 1978 թվականից, Սվերդլովսկի ճարտարապետական ինստիտուտի ուսանողներ Վյաչեսլավ Բուտուսովի և Դմիտրի Ումեցկու ծանոթացել են։ Այնտեղ նրանք ռոք խումբ ստեղծելու ցանկություն ունեին։ Ինչպես մյուս ուսանողները, Բուտուսովն ու Ումեցկին արմատային մշակաբույսեր էին հավաքում Մամինո գյուղում։ Բուտուսովի հետ հանդիպումից բացի, Դմիտրի Ումեցկին հանդիպել է նաև թմբկահար Իգոր Գոնչարովին, որն արդեն ելույթ էր ունեցել Չելյաբինսկի պարային հարթակներում։ Կոլտնտեսությունում Ումեցկին և Գոնչարովը կիսում էին իրենց երաժշտական գործիքները, Գոնչարովը ուներ հարվածային գործիքներ, իսկ Ումեցկին՝ բաս։ Վյաչեսլավ Բուտուսովը սովորել էր մեկ այլ խմբում և ինքնուրույն էր զբաղվել երաժշտությամբ։ Երեք ուսանողներ միավորվեցին միայն երկրորդ կուրսում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Արդյունք
1987 «Литуаника-87» «Լավագույն խումբ»[13] Հաղթանակ
«ZD Awards-87» «Լավագույն երգիչ» Առաջադրված
«Լավագույն խումբ» Առաջադրված
«Լավագույն երգ» - («Шар цвета хаки», «Скованные одной цепью», «Прощальное письмо», «Казанова») Առաջադրված
1988 «ZD Awards-88» «Լավագույն խումբ» Հաղթանակ
«Լավագույն երգ» - («Я хочу быть с тобой») Հաղթանակ
«Լավագույն երգ» - («Скованные одной цепью») Առաջադրված
«Լավագույն երգիչ» Առաջադրված
«Հիթ պարոդ ТАСС» «Լավագույն երգ» - («Я хочу быть с тобой»)[14] Առաջադրված
«Երաժշտական մարաֆոն» «Լավագույն երգ» - («Я хочу быть с тобой») Առաջադրված
«Լավագույն երգ» - («Скованные одной цепью») Առաջադրված
«Լավագույն երգ» - («Последнее письмо») Առաջադրված
«Հիթ պարոդ МЭ» «Լավագույն ալբոմ» - (Разлука)[15] Հաղթանակ
1989 «Հիթ պարոդ ТАСС» «Լավագույն խումբ» Առաջադրված
«Լավագույն երգ» - («Я хочу быть с тобой») Առաջադրված
1992 «Հիթ պարոդ НВ» «Լավագույն երգ» - («Скованные одной цепью»)[16] Առաջադրված
«Լավագույն երգ» - («Последнее письмо»)[17] Առաջադրված
1995 «Օվացիա» «Լավագույն ռոք խումբ»[18] Հաղթանակ
1996 «Հիթ պարոդ Յոթյակ» «Լավագույն երգ» - («Дыхание») Հաղթանակ
«Լավագույն ռետրո ալբոմ» - (Разлука)[19] Հաղթանակ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 - «Переезд»
  • 1985 - «Невидимка»
  • 1986 - «Разлука»
  • 1989 - «Князь тишины»
  • 1990 - «Наугад»
  • 1991 - «Родившийся в эту ночь»
  • 1992 - «Чужая земля»
  • 1994 - «Титаник»
  • 1995 - «Человек без имени» (записан в 1989)
  • 1996 - «Крылья»
  • 1997 - «Яблокитай»
  • 1997 - «Атлантида»

Համերգային ալբոմներ և վիդեոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - «Отбой» (համերգ «Россия» համերգային հարթակում, Մոսկվա, 1988 թվականի օգոստոսի 4)
  • 1994 - «Титаник Live» (համերգ «Россия» համերգային հարթակում, Մոսկվա, 1994 թվականի հունիսի 13)
  • 1994 - «Ни кому ни кабельность» (1987-1988 թվականների համերգային ձայնագրություններ, այդ թվում՝ 1987 թվականի ապրիլի 11-ին Նովոսիբիրսկում կայացած համերգի բնօրինակը)
  • 1996 - «Раскол» (համերգներ Օմսկում, 1988 թվականի հոկտեմբեր։ Ալբոմում կան դահլիճի աղմուկներ ու ծափահարությունները)
  • 1996 - «Акустика» (Լավագույն երգեր) (համերգ Գորբունովի անվան մշակույթի պալատում, Մոսկվա, 1996 թվականի մարտի 2)
  • 1997 - «Подъём» (համերգ Թալինում, 1987 թվականի հունիսի 21)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - «Титаник»
  • 1995 - «Крылья»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соболев, Олег. (2013 թ․ նոյեմբերի 26). «Russian Circles». Коммерсантъ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  2. Семибратов, Денис. ««Наутилус Помпилиус» станет героем «без музыки»». Комсомольская правда (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  3. Преображенский, Владимир. (2003). «Вячеслав Бутусов: «Концерт для меня — общественная нагрузка»». Россія (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  4. Sabrina Jaszi. «Nautilus Pompilius» (անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  5. 500 лучших песен «Нашего радио» // Наше радио. — 2014. Архивировано из первоисточника 27 Սեպտեմբերի 2017.
  6. «Князь тишины (виниловый диск)». naunaunau.narod.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  7. «Родившийся в эту ночь (виниловый диск)». naunaunau.narod.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  8. «Человек без имени (компакт-диск)». naunaunau.narod.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  9. «Раскол (компакт-диск)». naunaunau.narod.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  10. Шавырин, Дмитрий. (1990 թ․ ապրիլի 26). «Ожидается всплытие Нау». Московский комсомолец (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  11. «Всплытие «Наутилуса»». 1990. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  12. 12,0 12,1 Шинкаренко, Юрий. «Никто нас не разлучит...». Интервью с В. Бутусовым и И. Кормильцевым // 'Уральский следопыт'. — 1988. — № 12. Архивировано из первоисточника 14 Նոյեմբերի 2016.
  13. Литуаника-87
  14. «Песня года 1988-91». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. Мейнерт, 1991, էջեր 68—69
  16. Хит-парад Сергея Соловьёва // 'Новый взгляд'. — 1992. — № 01. Архивировано из первоисточника 3 հունվարի 2018.
  17. Хит-парад Брежнева // 'Новый взгляд'. — 1992. — № 06. Архивировано из первоисточника 3 հունվարի 2018.
  18. Пинич, 1997, էջ 153
  19. Хит-парад «Семёрки» — 8 // 'Моя газета'. — 1996. — № 08. Архивировано из первоисточника 3 հունվարի 2018.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nautilus Pompilius (խումբ)» հոդվածին։