Պելագեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պելագեա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունПелагея Сергеевна Ханова
Ի ծնե անունռուս.՝ Полина Сергеевна Смирнова
Ծնվել էհուլիսի 14, 1986(1986-07-14)[1] (37 տարեկան)
Նովոսիբիրսկ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերֆոլկ ռոք, առտ ֆոլկ, ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլFeelee Records, Союз, Мистерия
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (2005)[2] և Novosibirsk Specialized Music School? (2000)
ԱնդամակցությունNGU?
ԱմուսինIvan Telegin?[3]
Պարգևներ
Կայքpelagea.ru
 Pelageya (singer) Վիքիպահեստում

Պելագեա Հանովա (հուլիսի 14, 1986(1986-07-14)[1], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, «Պելագեա» խմբի հիմնադիրն ու մենակատարուհին։ Կատարում է ռուս ժողովրդական երգեր, ռոմանսներ և հեղինակային ստեղծագործություններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելագեայի մայրը՝ Սվետլանա Հանովան, նախկին ջազ-երգչուհի, ձայնը կորցնելուց հետո դարձել է թատրոնի ռեժիսոր, դասավանդել է դերասանական արվեստ Նովոսիբիրսկում[4]։ Ներկայումս Սվետլանան դստեր խմբի պրոդյուսերն ու ռեժիսորն է։ Պելագեայի ազգանունը մոր վերջին ամուսնու ազգանունն է՝ Հանովա[5]։

Չնայած ծնողները ցանկանում էին դստեր անունը դնել Պելագեա, սակայն զագսում գրանցել են որպես Պոլինա։ Սխալը ուղղվել է անձնագիրը տալու ժամանակ[6]։ Պելագեա անունը կրել է երգչուհու նախատատը[7]։

Առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկանում[8]։

Պելագեան 8 տարեկանում առանց քնությունների ընդունվել է Նովոսիբիրսկի Գլինկայի անվան պետական կոնսերվատորիային կից Նովոսիբիրսկի հատուկ երաժշտական դպրոց, դարձել է դպրոցի 25 տարվա պատմության մեջ առաջին վոկալիստ-աշակերտուհին։

Պելագեան 9 տարեկան հասակում ծանոթացել է «Կալինով Մոստ» խմբի առաջնորդ Դմիտրի Ռևյակինի հետ, ով Պելագեայի ձայնագրությունն ուղարկել է Մոսկվա՝ «Ուտրենյայա զվեզդա» հաղորդում, Յուրի Նիկոլաևը առաջարկել է նրան մասնակցել «Ուտրենյայա զվեզդա»-ի մրցույթին, որտեղ նա գրավել է առաջին հորիզոնականը և դարձել է «1996 թվականի լավագույն ժողովրդական երգի կատարող» պատվավոր կոչման կրող, ստացել 1000 դոլար՝ որպես մրցանակ[8][9]։

Պելագեան 10 տարեկանում ստորագրել է պայմանագիր «Feelee Records» կազմակերպության հետ, տեղափոխվել Մոսկվա։ Սովորել է երաժշտական դպրոցում նաև երաժշտության և պարարվեստի խորացված ուսուցմամբ թիվ 1113 դպրոցում։

«Սիբիրի երիտասարդ տաղանդներ» ֆոնդի թոշակառու է։ Մասնակցել է ՄԱԿ-ի «Մոլորակի նոր անուններ» միջազգային ծրագրին։ Մասնակցել է ինչպես պաշտոնական, այնպես էլ այլընտրաքային նախագծերում։

1997 թվականին Պելագեան դարձել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի ՈՒՀԱ-ի անդամ, դարձել ամենաերիտասարդ մասնակիցը ՈՒՀԱ-ի ամբողջ պատմության մեջ, հետագայում այդ ռեկորդը գերազանցել են։

1998 թվականին Տատյանա Դյաչենկոյի հրավերով հանդես է եկել Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի գագաթնաժողովին[8][10]։

1999 թվականի հուլիսին Մստիսլավ Ռոստրոպովիչի հրավերով մասնակցել է «Էվյանե» երաժշտական փառատոնին Եվգենի Կիսինի, Ռավի Շանկարի, Պաատ Բուրչուլադզեի, Բի Բի Քինգի հետ միասին[11]։ Այդ ժամանակ Գալինա Վիշնեվսկայան Պելագեային անվանել է «համաշխարհային օպերային բեմի ապագա»։ Իսկ Պելագեան նշում է, որ Գալինա Վիշնեվսկայան խոր տպավորություն էր թողել իր վրա[12]։

14 տարեկանում Պելագեան էքստեռն ավարտել է դպրոցը և ընդունվել ինստիտուտ՝ էստրադայի բաժին։ 2005 թվականին ավարտել է ինստիտուտը կարմիր դիպլոմով[13]։

2003 թվականին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի տոնակատարությանը։

2004 թվականին նկարահանվել է «Եսենին» հեռուստահաղորդման մի դրվագում[6]։ Դերասանուհի Դարյա Մորոզի հետ միասին մասնակցել է «Երկու աստղ» հեռուստաշոուի 3-րդ եթերաշրջանին։

Պելագեան մասնակցել է «Поле-music» մինի-փառատոնի անցկացմանը[14]։

2009 թվականին Պելագեան հաղթել է «Չարտովայա դյուժինա» մրցանակաբաշխության «Մենակատարուհի» նոմինացիայում։ 2010 թվականին մասնակցել է Բոբի Մակֆերինի Բոբլ վոկալային օպերային։

2010 թվականին ամուսնացել է «Comedy Woman»-ի ռեժիսոր Դմիտրի Եֆիմովիչի հետ, փոխել ազգանունը, սակայն բաժանվել է նրա հետ 2012 թվականին և վերադարձրել է Հանովա ազգանունը[15][16]։

2012 թվականին մասնակցել է վոկալային «Ձայն» հեռուստաշոուին որպես մարզիչ, որը թողարկվում է «Առաջին ալիք»-ով[17]։ Մասնակցել է շոուին 3 եթերաշրջանի ընթացքում Լեոնիդ Ագուտինի, Ալեքսանդր Գրադսկու և Դիմա Բիլանի հետ։ Առաջին եթերաշրջանում Պելագեայի սանը Էլմիրա Կալիմուլինան էր, որը գրավեց 2-րդ հորիզոնականը, 2-րդ եթերաշրջանում Պելագեայի սանը Թինա Կուզնեցովան էր, որը գրավեց 4-րդ հորիզոնականը, 3-րդ եթերաշրջանում՝ Յարոսլավ Դրոնովը, որը գրավեց 2-րդ հորիզոնականը։

Որպես մարզիչ մասնակցել է նաև Առաջին ալիքի «Ձայն։ Երեխաներ» վոկալային հեռուստաշոուին[18]։ Նրա սան Ռագդա Հանիևան գրավել է 2-րդ հորիզոնականը[19]։

Ինգուշետիայի ղեկավար՝ Յունուս-բեկ Եվկուրովի հանձնարարությամբ մշակույթի զարգացման երկարատև աշխատանքների համար Պելագեան ստացել է «Ինգուշեթիայի Հանրապետության վաստակավոր մշակութային գործիչ» կոչումը։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ինգուշեթիայի Հանրապետության օրվա տոնակատարության ժամանակ՝ 2014 թվականի հուլիսի 4-ին։

2014 թվականին թողարկվել է Ալեքսանդրա Պախմուտովայի «Փայլում է անծանոթ աստղ» հեռուստաֆիլմը, որի տեքստը կարդում էր Պելագեան[20]։

2014 թվականին հնչյունավորել է զատիկին «Մախնի կրիլոմ» մուլտֆիլմում։

2015 թվականին վերադարձել է ՈՒՀԱ, սակայն արդեն որպես ժյուրի։ 2015 թվականին դարձել է լավագույն ֆոլկ երաժիշտ։

Պելագեա խմբի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելագեան Նովոսիբիրսկում համերգի ժամանակ: Ձախից՝ Պավել Դեշուրա 2008 թվական
  • Պելագեա Հանովա՝ վոկալ
  • Պավել Դեշուրա՝ կիթառ, բեկ-վոկալ
  • Դմիտրի Զելենսկի՝ թմբուկ
  • Ալեքսանդր Սավինիխ՝ բաս-կիթառ
  • Անտոն Ցիպկին՝ բայան, ստեղնաշար, բեկ-վոկալ

Խմբի տեխնիկական անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սվետլանա Հանովա՝ պրոդյուսեր, երգերի խոսքեր, տեղեկություն, ադմինիստացիա
  • Սերգեյ Պոլուբոյարինով՝ ձայնային ռեժիսոր

Երաժիշտներ, որոնք մասնակցել են խմբի նախագծերին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուր Սերովսկի՝ պերկուսիա
  • Եվգենի Ուսցով՝ բայան
  • Ալեքսանդր Դոլգիխ՝ բայան
  • Վլադիմիր Բելով՝ պերկուսիա
  • Պավել Պիչուգին՝ բաս
  • Դմիտրի Ժդանով՝ ալտ սաքսոֆոն
  • Նիկիտա Զելցեր՝ ստեղնաշար
  • Դմիտրի Խոխլով՝ 2-րդ պերկուսիա
  • Արտյոմ Վորոբյով՝ ակուստիկ կիթառ
  • Միխայիլ Յուդին՝ պերկուսիա
  • Ռոման Շելետով՝ բաս
  • Վլադիմիր Բուսել՝ թմբուկ, ստեղնաշար
  • Գրեբստել՝ բաս
  • Դմիտրի Սիմոնոց՝ բաս
  • Սերգեյ Նեբոլսին՝ պերկուսիա
  • Ալեքսեյ Նեչուշկին՝ բաս

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Լյուբո» (սինգլ)
  • 2003 - «Պելագեա»
  • 2006 - «Սինգլ» (սինգլ)
  • 2007 - «Աղջկա երգեր»
  • 2009 - «Սիբիրյան դրայվ» (համերգային DVD, CD)[21]
  • 2010 - «Տրոպի»[22]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պելագեան զբաղվում է յոգայով։ Նախընտրում է առանց միս սնունդը[23][24][25]։
  • Պելագեայի մասին պատմում է «Վունդերկինդ» հեռուստաֆիլմի սյուժետային գծերից մեկը (2006 թվական, սցենարի հեղինակ՝ Յուլի Սեմյոնով, ռեժիսոր՝ Իլյա Ցվետկով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135360943 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://www.pelagea.ru/biography
  3. Пелагея и Иван Телегин официально развелись — 2020.
  4. Хальзова, А. (№ 09, 2008). «Воспитание детей – это тоже творчество». Здоровье школьника. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  5. Бирюков С. (21.01.2010). «Пелагея: «На телевидении и без меня тесно»». Труд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  6. 6,0 6,1 «Пелагея: "О мужчинах думать некогда!"». Вести Сегодня N182. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  7. «Пелагея. Народный рок-н-ролл». Fuzz. 17.07.2009. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 Вундеркинды. Телефильм. ООО «Альфа-фильм». Канал «Россия». Автор сценария - Юлия Семёнова, режиссёр - Илья Цветков, 2006. фрагмент с 14:10 по 20:32
  9. «Пелагея Ханова` Биография` Рождение фолк-этно-рок певицы и создание группы». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  10. Виноградова, М. Пелагея: «Я верю в чудеса!» // Домашний очаг. — 2013. — № 1. — С. 130–135. Архивировано из первоисточника 13 Ապրիլի 2014.
  11. Грум-Гржимайло Тамара (06.07.1999). «Безудержный Ростропович». Московские новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  12. «На высокой ноте». «Дорогое удовольствие – Челябинск». 2013 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  13. «Пелагея Ханова». Радио Маяк. 20.10.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին. Разъяснение дано в звуковой версии интервью от 20 октября 2012 года, фрагмент от 24:25 до 24:30

    - Пелагея: Нет, я даже фамилию обратно взяла. Так что, если что, я - Ханова. А то, знаете, про меня пишут разное. Я - Ханова.

  14. «Фестиваль Пелагеи "Поле-music" объединит полярные музыкальные культуры». ՌԻԱ Նովոստի. 11.07.2013.
  15. «Ханова Пелагея». Русская служба новостей. 04.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  16. «Пелагея тайно развелась с мужем». 7дней.ru. 22.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  17. «Финал». Первый канал. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  18. «Дети, «Голос»!». KP.RU. 2013 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  19. «Рагда Ханиева из Ингушетии стала второй на проекте «Голос. Дети»». KP.RU. 2014 թ․ ապրիլի 25.
  20. Ալեքսանդրա Պախմուտովա. Փայլում է անծանոթ աստղ, 2014 Փաստագրական ֆիլմ Первый канал
  21. Денис Ступников. «Пелагея устроила «Сибирский драйв»». КМ.RU. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  22. Крайний, Антон (13.07.2012). «Пелагея рассказала о последствиях конфликта с Первым каналом». km.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  23. «Пелагея». Смак, фрагмент от 1:30. 17.11.2012.
  24. «Пелагея Ханова: Американцы плакали от ужаса!». 30.06.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  25. «Пиратский альбом Пелагеи «Не для тебя»». ninorov.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելագեա» հոդվածին։