Արտեմի Տրոիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտեմի Տրոիցկի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1955(1955-06-16)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՅարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան (1977)
ԵրկերBack in the USSR?
Մասնագիտությունլրագրող, երաժշտական քննադատ, հաղորդավար, արձակագիր, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար և music journalist
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Ծնողներհայր՝ Kiva Maidanik?
Պարգևներ և
մրցանակներ
«Ազատ Ռուսաստանի պաշտպանին» մեդալ և Tampere Music Award?
Artemy Troitsky Վիքիպահեստում

Արտեմի Կիվովիչ Տրոիցկի (Арте́мий Ки́вович Тро́ицкий, հունիսի 16, 1955(1955-06-16)[1], Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռոք-լրագրող, երաժշտական քննադատ, ԽՍՀՄ-ում ռոքի առաջին տարածողներից, Ռուսաստանում ինդի և էլեկտրոնային երաժշտության տարածողներից։ Մի շարք փառատոների կազմակերպիչ և վարող։ Ժամանակից երաժշտության ռուսական առաջատար մասնագետներից։ «Ստեպնոյ վոլկ» (2008–2014) անկախ երաժշտական մրցանակի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն անց է կացրել Պրահայում։ 1977 թ. ավարտել է Մոսկվայի տնտեսավիճակագրական ինստիտուտը։ 1978-1983 թթ. աշխատել է Արվեստների պատմության ինստիտուտում, ազատվել է աշխատանքից՝ չհասցնելով պաշտպանել թեկնածուական թեզը։

1982-1983 թթ. եղել է "Զվուկի Մու" խմբի կիթառահարը։ "Պրոգրամմա Ա" հեռուստածրագրի համահիմնադիրներից է։ Եղել է ռուսական Playboy-ի խմբագիրը[2]։

2001 թ. Կառավարման պետական ինստիտուտում դասախոսություններ է կարդում երաժշտության կառավարման վերաբերյալ։

Ունի ընդդիմադիր հայացքներ. 2011 թ. իր հանրային ելույթների համար ենթարկվել է դատական հետապնդումների։ Ներկայումս բնակվում է Տալլինում[3], վարում է "Хижина дяди Тёма" ծրագիրը։ 2018 թ. Ա. Այրապետովը նրա մասին նկարահանել է "Քննադատ" ֆիլմը։

«Վերադարձ ԽՍՀՄ» գիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Արտեմի Տրոիցկին Անգլիայում (այնուհետեւ Ամերիկայում, Ճապոնիայում եւ Եվրոպայում) հրատարակեց «Back in the USSR. The True Story of Rock in Russia » (Վերադարձ ԽՍՀՄ։ Ռուսական ռոքի իրական պատմությունը) գիրքը՝ առաջինը, որ նկարագրում էր ռուսական ռոքի պատմությունը։ ԽՍՀՄ-ում գիրքը հրատարակվեց միայն 1991 թ.՝ «Ռոքը Միությունում։ 60-ականներ, 70-ականներ, 80-ականներ ...» վերնագրով։

Ավելի ուշ՝ 2007-ին, ռուսերեն տարբերակը հրատարակվեց «Վերադարձ ԽՍՀՄ» վերնագրով, իսկ 2009-ին գիրքը թողարկվել է աուդիո ձեւաչափով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]