Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1932
Լուծարված է2015
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ՏեղագրությունՄոսկվա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքmesi.ru
Ռուսաստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ.

Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան, ՄՏՎԻՊՀ (ռուս.՝ Московский государственный университет экономики, статистики и информатики, МГУЭСИ), համալսարան Մոսկվայում, որը նաև ունի իր մասնաճյուղը Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանը /ՄԷՍԻ/ հիմնադրվել է 1932 թ.։

Ռուսաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում ՄԷՍԻ-ն աչքի է ընկնում հարուստ փորձով և կայուն ավանդույթներով, ինչպես նաև Ռուսաստանի և արտերկրների համար բարձրակարգ կադրերի պատրաստմամբ։ ՄԷՍԻ-ի շրջանավարտները իրենց գործի վարպետներն են, որոնք զբաղեցնում են վճռական դիրքեր տնտեսության, բիզնեսի, պետական կառավարման համակարգում և միջազգային կազմակերպություններում։ Ռուսաստանում անցկացվող ամենամյա ռեյտինգների արդյունքները ցույց են տալիս, որ ՄԷՍԻ-ին գտնվում է Ռուսաստանի լավագույն բուհերի շարքում։ 2004 թվականին համալսարանը ճանաչվեց լավագույն մոսկովյան բուհ՝ ուսանողների հետ արտաուսումնական աշխատանքի կազմակերպման համար։ Իսկ ըստ 2010 թ.-ի Ռուսաստանի հասարակական պալատի և Ռուսաստանի Ինֆորմացիոն նորությունների գործակալության հետազոտությունների արդյունքների ՄԷՍԻ-ն ընդգրկվել է Ռուսաստանի 30 բուհերի ցանկում, որպես դիմորդների համար լավագույն կայքի հեղինակ։

ՄԷՍԻ-ն այսօր դա՝

  • ճանաչված առաջատար է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում;
  • օժտված է ժամանակակից ուսուցման մեթոդներով;
  • ապահովված է որակի կառավարման միջազգային համակարգով;
  • հարուստ է կրթական ծրագրերի լայն ընտրանիով;
  • ապահովված է բարձորակ պրոֆեսորադասախոսական կազմով;
  • աչքի է ընկնում տարածքային կենտրոնների խոշորագույն ցանցով;
  • համագործակցում է համաշխարհային ուսումնական հաստատությունների հետ;
  • աջակցում է ուսանողներին ուսանողական կյանքում;
  • ունի ժամանակակից նյութական և տեխնիկական բազա;

ՄԷՍԻ-ն հանդիսանում է միջազգային կրթական և գիտա-տեխնիկական ծրագրերի մասնակից՝ TACIS, ЮНЕСКО, Միջազգային բանկ, Եվրասիա հիմնադրամ, Կադրերի պատրաստման ազգային ֆոնդ և այլն։

ՄԷՍԻ-ն հանդիսանում է որպես ուսումնա-գիտա-արտադրական համալիր, 13 մասնաճյուղերով, 97 ներկայացուցչություններով և առավել քան 200 տարածքային գործընկերներով՝ Ռուսաստանում, ԱՊՀ-ում, Եվրոպայում և այլ երկրներում։ ՄԷՍԻ-ն տարիների ընթացքում հաստատել է ամուր կապեր արտասահմանյան առաջատար համալսարանների, միջազգային կազմակերպությունների և գիտահետազոտական կենտրոնների հետ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծել իրականացնել վերապատրաստումներ, համատեղ ծրագրեր ինչպես արտասահմանում, այնպես էլ եվրոպական ուսումնական հաստատություններում։ Այս արտոնությունները թույլ տվեցին ՄԷՍԻ-ին դառնալ ԱՊՀ երկրների բուհերից առաջինը, որը ստացել է ISO 9001։2000 որակի միջազգային հավաստագիր։

ՄԷՍԻ-ի Երևանյան մասնաճյուղի ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԷՍԻ-ի մասնաճյուղերը և ուսումնական կենտրոնները գործում են ՌԴ մարզերում, ԱՊՀ երկրներում, Մերձբալթիկայում և Բուլղարիայում։ 1999 թվականին ՄԷՍԻ-ն հիմնեց իր տարածքային ուսումնական կենտրոնը Հայաստանում։ ՄԷՍԻ-ի Երևանյան մասնաճյուղը ստեղծվել է 13.06.2002 թ. ՌԴ կրթության և գիտության նախարարության հրամանով, ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարությունների համաձայնեցված որոշման հիման վրա։ ՀՀ կառավարության որոշմամբ մասնաճյուղին տրամադրվել է ուսումնական մասնաշենք։

ՄԷՍԻ-ի երևանյան մասնաճյուղը, հանդիսանալով որպես կրթական, մեթոդական, գիտա-արտադրական և մշակութային կենտրոն, զարգացնում և առաջարկում է որակյալ կրթություն բոլոր ցանկացողներին։ Տեղեկատվական հասարակության պայմաններում ՄԷՍԻ-ի երևանյան մասնաճյուղը իրականացնում է լիարժեք և արդյունավետ մասնակցություն հանրային և մասնագիտական բնագավառում, իրականացնում է համատեղ նորարական նախագծեր, զարգացնում է ՌԴ և ՀՀ միջև կրթության և մշակույթի բնագավառում համագործակցությունը։

Մասնաճյուղի կրթական ծրագրերը հիմնված են գիտելիքների կառավարման համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների լայնամասշտաբ օգտագործման վրա և ուղղված են գիտելիքահենք տնտեսություն կառուցելուն և զարգացնելուն։ Մասնաճյուղում ուսուցումն իրականացվում է կրթական նորագույն համակարգերի՝ մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և ավանդական մեթոդների կիրառմամբ։ ՄԷՍԻ-ի երևանյան մասնաճյուղի շրջանավարտները ստանում են Ռուսաստանի դաշնության պետական դիպլոմ։ Ընդունելությունը կատարվում է ուսուցման ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգերով։ Մասնաճյուղի անվճար համակարգով սովորող ուսանողների կրթաթոշակը կազմում է 11000-16000 դրամ։

Մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիպլոմավորված մասնագետների ծրագրով.

  • Ֆինանսներ և վարկ;
  • Հակաճգնաժամային կառավարում;
  • Կիրառական ինֆորմատիկա տնտեսագիտության բնագավառում;
  • Կիրառական ինֆորմատիկա մենեջմենթում։

Ուսման ձևերն են՝ առկա և հեռակա։

Բակալավրի ծրագրով.

  • Տնտեսագիտություն;
  • Կառավարում;
  • Կիրառական ինֆորմատիկա։

Ուսման ձևերն են՝ առկա և հեռակա։

Միջին մասնագիտական կրթական ծրագրերով 9-րդ դասարանի հենքով.

  • Բանկային գործ;
  • Տնտեսագիտություն և հաշվապահական հաշվառում;
  • Կիրառական ինֆորմատիկա։

Ուսման ձևը՝ առկա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]