Վացլավ Կլաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վացլավ Կլաուս
Vaclav Klaus headshot.jpg
Նախորդող Վացլավ Հավել
Հաջորդող Միլոշ Զեման
 
Կուսակցություն՝ Civic Democratic Party? (2009) և Քաղաքացիական ֆորում (1991)
Կրթություն՝ Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում և Կոռնելի համալսարան
Գիտական աստիճան՝ պրոֆեսոր, ճարտարագետ, գիտությունների թեկնածու և Պատվավոր դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և ուսուցիչ
Ազգություն չեխ
Դավանանք Czechoslovak Hussite Church?[1]
Ծննդյան օր հունիսի 19, 1941(1941-06-19)[2][3][4][…] (81 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[2][4][5]
Քաղաքացիություն Flag of the Czech Republic.svg Չեխիա
Ամուսին Լիվիա Կլաուսովա
Զավակներ Վացլավ Կլաուս և Jan Klaus?
 
Կայք՝ klaus.cz
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վացլավ Կլաուս (չեխ․՝ Václav Klaus, հունիսի 19, 1941(1941-06-19)[2][3][4][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[2][4][5]), չեխ տնտեսագետ և քաղաքական գործիչ, Չեխիայի Հանրապետության երկրորդ նախագահը (2003-2013), Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Եղել է նաև Չեխոսլովակիայի երկրորդ և վերջին վարչապետը 1992 թվականի հուլիսից մինչև Չեխոսլովակիայի կազմալուծումը՝ 1993 թվականի հունվարը և անկախ Չեխիայի Հանրապետության առաջին վարչապետը (1993-1998)։

Կլաուսը Չեխիայի ամենամեծ աջակենտրոն կուսակցության՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության համահիմնադիրներից է[6][7]։ Նրա նախագահությունը ուղեկցվել է բազում տարաձայնություններով մի շարք խնդիրների նկատմամբ ունեցած տեսակետների պատճառով՝ սկսած գլոբալ տաքացման նկատմամբ սնահավատությունից մինչև եվրոսնոտիապաշտություն[8] և կառավարման վերջին ամիսներին մեծածավալ համաներումների պատճառով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուսը ծնվել է 1941 թվականի հունիսի 19-ին Պրահայում Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատի ժամանակ և մինչև 1948 թվականը մեծացել Պրահայի Վինոգրադի համայնքում։ Իր խոսքերով մինչև 4 տարեկանը Կլաուսը 1945 թվականի մայիսին մասնակցել է Պրահայի ապստամբության ժամանակ բարիկադների կառուցմանը[9]։

Կլաուսը սովորել է միջազգային առևտրի տնտեսագիտության ոլորտում և 1963 թվականին ավարտել Պրահայի տնտեսագիտական համալսարանը։ Որոշ ժամանակ սովորել է նաև Իտալիայի համալսարաններում (1966) և ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանում (1969)։ Այնուհետև սովորել է Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում, որը 1970 թվականին կիսատ է թողել։

Այնուամենայնիվ նա շուտով աշխատանքի է անցնում Չեխոսլովակիայի պետական բանկում, որտեղ 1971-1986 թվականներին զբաղեցնում է տարբեր պաշտոններ։ Կլաուսն այլ երկրներ այցելելու առանձնահատուկ թույլտվություն ուներ՝ կարող էր այցելել հիմնականում սոցիալիստական երկրներ։ Սա կարող էր փոքր առավելություն լինել այդ ժամանակ[10]։ 1887 թվականին Վացլավը միացավ Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի Վիճակագրության ինստիտուտին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČT24 — 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Evidence zájmových osob StB (EZO)
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. «Curriculum Vitae of Vaclav Klaus»։ Office of the President of the Republic։ մարտի 5, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին։ Վերցված է 2008 թ․ հուլիսի 10 
  7. Klaus Václav (մայիսի 6, 2006)։ «The Threats to Liberty in the 21st century»։ Foundation for Economic Education։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին։ Վերցված է 2008 թ․ փետրվարի 11 
  8. Richter Jan (մարտի 7, 2013)։ «A decade with President Václav Klaus»։ Radio Prague 
  9. «Klaus vzpomínal na Pražské povstání: Jako čtyřletý jsem stavěl barikády»։ lidovky.cz (Czech)։ մայիսի 5, 2010։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24 
  10. «Vaclav Klaus – a wrong man for all reasons»։ Business News Europe։ հունվարի 21, 2009։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]