Դոմինիկ Հաշեկ
Հաշեկը «Դետրոյթ Ռեդ Ուինգսի» կազմում 2006-07 մրցաշրջանում | |
| Ծնվել է | Դոմինիկ Հաշեկ Dominik Hašek հունվարի 29, 1965 (61 տարեկան) |
|---|---|
| Մականուն | Գերիշխող (Dominator) |
| Ազգություն | |
| Հասակ | 1,85 մ |
| Քաշ | 75 կգ |
| Դիրք | Դարպասապահ |
| Բռնվածք | Ձախ |
| Նախկին ակումբներ | ELH NHL KHL |
| Ազգային հավաքական | |
| NHL դրաֆթ | 1983 / 199-րդ ընտր. |
| Դրաֆթի ակումբ | Դետրոյթ Ռեդ Ուինգս |
| Ակտիվ շրջան | 1980–2011 |
Դոմինիկ Հաշեկ (չեխ.՝ Dominik Hašek, հունվարի 29, 1965[1][2][3][…], Պարդուբիցե, Արևելաչեխական երկրամաս, Չեխոսլովակիա[2][4][5][…]), չեխ նախկին հոկեյիստ, դարպասապահ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում 16 մրցաշրջան անցկացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Չիկագո Բլեքհոքս» «Բաֆալո Սեյբրզ» «Օտտավա Սենատորզ» և «Դետրոյթ Ռեդ Ուինգս» ակումբներում։ Հանդես է եկել նաև ռուսական «Սպարտակում», ինչպես նաև բազմաթիվ այլ չեխական ակումբներում։ Հոկեյի ազգային լիգայում ելույթներ ունենալու տարիներին համարվել է առաջնության լավագույն դարպասապահներից մեկը։
1990-ականների և վաղ 2000-ականների ընթացքում Հաշեկն արժանացել է 6 Վեզինայի գավաթի, որը շնորհվում է մրցաշրջանի լավագույն արդյունքն ունեցող դարպասապահին։
«Ռեդ Ուինգսի» կազմում 2002 թվականին նվաճել է Սթենլիի գավաթը՝ դառնալով տվյալ մրցանակին արժանացած եվրոպացի առաջին մեկնարկային հոկեյիստը։
Ակումբային կարիերայից զատ, հանդես է եկել նաև Չեխիայի Հանրապետության տափօղակով հոկեյի ազգային հավաքականում՝ նվաճելով ոսկե մեդալ 1998 թվականի Նագանոյի և բրոնզե մեդալ 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում։
Բազմաթիվ առիթներով կանադացի նշանավոր հոկեյիստ Ուեյն Գրեցկին Հաշեկին նկարագրել է որպես «լավագայն հոկեյիստը խաղում»[6]։
Մրցանակներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջ Վեզինայի գավաթ՝ 6 (1994, 1995, 1997, 1998, 1999, 2001)
- Ուիլյամ Մ. Ջենինգսի գավաթ՝ 2 (1994, 2001)
- Լեստեր Բ. Փիրոսոնի գավաթ՝ 2 (1997, 1998)
- Հարթի հիշատակի գավաթ՝ 2 (1997, 1998)[7]
Առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սթենլիի գավաթ՝ 1 (2002)[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 Evidence zájmových osob StB
- ↑ 5,0 5,1 Evidence zájmových osob StB
- ↑ Ուիգի, Լարի (1988 թ․ մարտի 23). «Կրքոտ թե՞ անկիրք». «Սպորտինգ նյուզ».(անգլ.)
- ↑ 7,0 7,1 «Հոկեյի երկրպագուներ»(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NHL.com կայքում(անգլ.)
- Էջը Հոկեյի համացանցային բազայում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Հաշեկ» հոդվածին։ |
| ||||||||||||||