Ալեքսանդր Բարկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Բարկով
հուն․՝ Αλέξανδρος Μπαρκόφ
Ծնվել էսեպտեմբերի 4, 1870(1870-09-04)[1]
ԾննդավայրՀելսինկի, Ռուսական կայսրություն կամ Հելսինկի, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է1942 կամ հունվարի 1, 1944(1944-01-01)[1] (73 տարեկանում)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՖինլանդիա
Flag of Greece.svg Հունաստան
Մասնագիտություննկարիչ
Alexander Barkoff Վիքիպահեստում

Ալեքսանդր Բարկով (հուն․՝ Αλέξανδρος Μπαρκόφ, սեպտեմբերի 4, 1870(1870-09-04)[1], Հելսինկի, Ռուսական կայսրություն և Հելսինկի, Ռուսական կայսրություն[1] - 1942 կամ հունվարի 1, 1944(1944-01-01)[1], Աթենք, Հունաստան[2]) 20-րդ դարի առաջին կեսի ֆին և հույն նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բարկովը ծնվել է Հելսինկում։ Նրա ծննդյան հուսալի ամսաթիվ (երբեմն նշվում է 1870), ինչպես նաև տեղեկություններ նրա ընտանիքի մասին չկան, բացառությամբ այն, որ նա ռուս էր, իսկ ծնողների անունները Գեորգի և Մարիա էին: Սովորել է Կիրառական արվեստի դպրոցում, իսկ 1890-1897 թվականներին՝ Հելսինկիի նկարչության դպրոցում: 1900 թվականին հեռանալով Ֆինլանդիայից՝ նա երբեք այլևս չի վերադարձել։

Բվականին երկար ժամանակ ապրել է Փարիզում, որտեղ էլ 1923 թվականին մասնակցել է Աշնանային սալոնին։ Բարկովի կենսագրական տվյալներն այնքան սուղ էին, որ նրա հետագա կյանքը կառուցվել է նրա ջրաներկների շնորհիվ, որոնց վրա նկարիչը, ստորագրության կողքին, միշտ գրառում է կատարում ստեղծագործության ստեղծման վայրի և ամսաթվի մասին:

Նրա աշխատանքների շնորհիվ մեզ է հասել այն, որ նա ժամանել է Հունաստան 1927 թվականին և ի սկզբանե հաստատվել է Աթենքում: 1928 թվականի վերջին նա բնակություն է հաստատել Սալոնիկում՝ գործուղումներ կատարելով դեպի Աթոս և Կերկիրա կղզի: 1929 թվականին նա գնացել է Պաղեստին և Կոստանդնուպոլիս, որից հետո վերադարձել է Սալոնիկ և շարունակել է ապրել ու աշխատել այստեղ:

Մարդկանց բազմությունը և շատ առարկաներ գրավեցին Բարկովին: Բազմամշակութային բնույթը, որը Սալոնիկն այն ժամանակ պահպանում էր ավելին, քան ցանկացած այլ հունական քաղաք, թափառական վտարանդի Բարկովին տվեց շրջակա միջավայրին ավելի մտերմության զգացում: Սա բացատրում է քաղաքում նրա երկար մնալը, որը չէր կարողում ապահովել նկարիչներին (հատկապես արտասահմանցի): Սալոնիկի ճարտարապետական ​​ոճերի բազմազանությունը դեռևս չէր խախտվել, և քաղաքը քաղաքային տարածք էր՝ արևմտաեվրոպական, արևելյան և բալկանյան մեգապոլիսների տեսարաններով: Սալոնիկի բյուզանդական և մահմեդական հուշարձանները, փողոցներն ու հրապարակները, Վերին քաղաքի բարդ ցանցը դարձան Բարկովի տասնյակ գործերի թեմաներ: Բարկովին ճանաչող մարդկանց վկայությունների համաձայն նրա կենսապայմանները շատ ծանր են եղել: Նա մենակ էր ապրում նախկին քարավանատան սենյակներից մեկում, որոնք տրամադրվում էին անօթևաններին: Նա ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ և համարվում էր ալկոհոլիկ:

Երբ նա աշխատում էր փողոցում, ցանկացած անցորդ կարող էր գնել իր ջրաներկներից մեկը, որոնք իր հետ էին՝ տուփի մեջ, կամ պատվիրել փողոցային տեսարան, որը Բարկովը կատարում էր բնորոշ վստահությամբ և արագությամբ, ինչը տպավորում էր մյուսներին: Աղքատությունը և Սալոնիկում արվեստի շուկայի բացակայությունը ստիպեցին Բարկովին 1932 թվականին լքել Մակեդոնիայի մայրաքաղաքը և տեղափոխվել Աթենք և Պիրեյոս:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Հունաստանի եռակի՝ գերմա-իտալա-բուլղարական օկուպացիայի ժամանակ, Բարկովը մնաց հունական մայրաքաղաքում, որտեղ էլ, ինչպես 1941-1942 թվականների ձմռան Մեծ սովից մահացած հարյուրհազարավոր հույներ, 1942 թվականի սկզբին մահացավ սովից[3]։

Բարկովի դիրքը հունական գեղանկարչության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Բարկովի աշխատանքները հույն հավաքորդների շրջաում շատ տարածված են, նրանցից շատերը հպարտանում են իրենց «Բարկոֆ»-ներով։

Այսօր Բարկովի աշխանանքները ընդգրկված են հույն նկարիչների աշխատանքներրի գրացուցակում[4]։ Նա հուանկան նկարչական շրջաններին (Նկարիչներ, գալերիստներ, արվեստի քննադատներ) չէր պատկանում, քանի որ կա՛մ չէր ուզում, կա՛մ չէր կարողանում մտնել այդ շրջաններ։ Նա մարգինալ և «փողոցային» նկարիչ մնաց մինչև Հունաստանի օկուպացիայի ժամանակ իր մահը։

Լինելով վերջին օտարազգի նկարիչներից մեկը, ով Հունաստանը իր հայրենիքն էր դարձրել՝ Բարկովը իր ջրաներկերում փրկեց այն, ինչը քիչ էր զբաղեցնում իր ժամանակակից հույն նկարիչներին․ մարդկանց ներկությունը միջպատերազմյան Աթենքի և Սալոնիկի փողոցներում՝ աշխույժ ամբոխներով, բայց և իրենց ճարտարապետության պատմական բնավորությամբ՝ հին և նոր։ Հույն նկարիչների նկարներում հուշարձանների նկարներում հազվադեպ էր տեղ գտնվում մաարդկային կյանքի ամենօրյա տեսարանների համար։ Մյուս կողմից օտարերկրացի նկարիչների 18-19-րդ դարերում շատ էին այցելում Հունաստան։ Նրանց հայացքը գրավում էին Բալկանյան թերակղզու տարասովոր մասի առասպելական նույնականությունը, որը հռչակավոր անցյալ մնացորդների կողքին պահպանում էր արևմտյան քաղաքակրթության խորհրդսնիշները՝ Պարթենոնը։ Այդ նկարիչների հունական բնապատկերների մեծամասնությունում և մեծ քանակությամբ փորագրություններում, հուշարձանները գլխավոր կամ նվազագույնը լրացուցիչ թեմա են։ Բնական գեղեցկությունը կապվում է հուշարձաններ պատկերելով, որպեսզի արդարացնեն այդքան հեռավոր ճանապարհորդությունը։ 20-րդ դարում Հունաստանում աշխատող օտարերկրացի նկարիչների թիվը նշանակալիորեն նվազել է։ Նրանցից շատերը Սալոնիկում էին գտնվում՝ կապած Երկրորդ համաշխարհայինի իրադարձությունների հետ, և նրանք արտացոլեցին քաղաքը՝ պահպանելով «օտար հայացքի» ավանդույթը, բայց հիմնականում իմպերսիոնստական ձևով։

Բարկովը հիմնականում նկարում էր ջրաներկով։ 20-րդ հույն քիչ նկարիչներ էին ջրաներկ օգտագործում։ Նրանցից էին Կոնստանտինոս Պարտենիսը, որը 1908-1920 թվականներին նկարել է պատահական կղզային բնատեսարաններ, Գեոգրիոս Բուզյաիսը, որը 1928-1930 թվականներին Փարիզում աշխատելիս սիստեմատիկկորեն նկարում էր ջրաներկով և երբեմն էլ հետո, որոշ դեպքերով Յաննիս Ծառուխիսը, Նիկոս Խաձիկիրյակոս-Գիկասը, Գեորգիոս Բակալոն, Սպիրոս Վասիլիուն։ Անտոնիս Կոտիդիսը՝ Սալոնիկի Արիստոտելի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսորը, համարում է, որ պետք չէ Բարկովի աշխատանքները դիտարկել նրա ժամանակակից հունական գեղանկարչության ֆոնի վրա։

Քանի որ Բարկովն արդեն կայացած նկարիչ էր, որը ջրաներկը դարձրել էր իր հիմնական արտահայտման միջոցը, նա միայնակ կանգնած էր միջավայրում, որտեղ այդ միջոցը օգտագործվում էր ժամանակ առ ժամանակ, ավելի հաճախ որպես օգնող միջոց, քան որպես անկախ։ Նրա նկարչական ժամանակաշրջանը 1817-1827 թվականների արևմտաեվրոպական ջրաներկի ժամանակշրջանին, երբ նա աշխատում էր Փարիզում։ Բարկովը ձևավորել է իր անձնական ոճը այդ ժամանակաշրջանում՝ իմպերսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի միջև։ Նա ավելի զուսպ է՝ համեմատած էքսպրեսիոնիստների հետ, բայց ոչ մի նմանություն չունի պահպանողական հույն ջրանկարիչներ Անգելոս Յալինասի և Վիկենտիեմ Բոկացյամբիսի հետ, որոնք նկարում էին ծերության տարիներին, երբ Բարկովը ապրում և աշխատում էր Հունաստանում։ Բացի այդ նրանց թեմատիկան ուրիշ էր։

Բարկովի նկարները, բացի նկարչական և գեղագիտական նշանակությունից, ունեն նաև պատմական նշանակություն, քանի որ արտացոլում են Աթենքի և Սանոլիկի փողոցների կյանքը, որն արդեն չկա։

Չնայած իր ստեղծագործման ինչ-որ ժամանակ Բարկով աշխատել է բնապատկերների հետ, նրա ոգեշնչումը միշտ մնացել է մարդը քաղաքային բնապատկերում և նրա այդ ընտրությնա մեջ, չհաշված Տեոֆրաստ Տրիանդաֆիլլիդիսին, Բարկովը իր ժամանակի հունական գեղանկարչության մեջ իրեն հավասարը չունի։ Նա միշտ մնացել է օտարերկացի, որը սիրել է Պլական, Մոնաստիարկան, ժամանակաշրջանային նյութի խառնաշփոթը նրանց հնագույն ավերակների անժամանակության հետ, նրանց ազգայնականության և պատմականության խառնուրդը՝ այս ամենը փոխանցելով իր՝ գեղանկարչության ժամանակակից Հունաստանի ստեղծագործության համար առանձնահատուկ ձևով[5]։

Հետահայաց ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի փետրվարի 4-ից մարտի 5-ը Բարկովի 200 աշխատանքներ ցուցադրվել են աթենական Բենակի թանգարանում։ Հետո ցուցադրությունը տեղափոխվել է Սալոնիկ, որտեղ Բարկովի աշխատանքները ցուցադրվեցին Սալոնիկի քաղաքային պատկերասրահում մարտի 10-ից ապիլի 7-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]