Բոստոն Բրուինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոստոն Բրուինս
Boston Bruins
Կոնֆերենցիա Արևելյան
Դիվիզիոն Հարավարևելյան
Հիմնադրում 1924
Պատմություն Բոստոն Բրուինս
(1924–այժմ)
Տան արենա Թի Դի Գարդեն
Քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Գույներ Սև, ոսկեգույն, սպիտակ

              

Սեփականատեր(ներ) Delaware North Companies
Գլխ. մենեջեր Կանադա Պիտեր Չիարելլի
Գլխ. մարզիչ Կանադա Կլոդ Ժուլյեն
Ավագ Սլովակիա Զդենո Չարա
Սթենլիի գավաթներ 6
(1928–29, 1938–39, 1940–41, 1969–70, 1971–72, 2010–11)
Կոնֆերենցիայի տիտղոսներ 4
(1987–88, 1989–90, 2010–11, 2012–13)
Նախագահական ավար(ներ) 2
(1989–90, 2013–14)
Դիվիզիոնի տիտղոսներ 25
(1927–28, 1928–29, 1929–30, 1930–31, 1932–33, 1934–35, 1937–38, 1970–71, 1971–72, 1973–74, 1975–76, 1976–77, 1977–78, 1978–79, 1982–83, 1983–84, 1989–90, 1990–91, 1992–93, 2001–02, 2003–04, 2008–09, 2010–11, 2011–12, 2013–14)
Պաշտոնական կայք http://www.bruins.nhl.com

«Բոստոն Բրուինս» (անգլերեն՝ Boston Bruins) ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) Արևելյան կոնֆերենցիայի Ատլանտիկ դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի վարչական կենտրոն Բոստոն քաղաքում։ Ակումբն հիմնադրվել է 1924 թվականին և համարվում է լիգայի 3-րդ հնագույն թիմը (ընդ որում՝ հնագույնը Միացյալ Նահանգներում)։

«Բրուինսը»՝ «Չիկագո Բլեքհոքսի», «Դետրոյթ Ռեդ Ուինգսի», «Մոնրեալ Կանադիենսի», «Նյու Յորք Ռենջերսի» և «Տորոնտո Մեյփլ Լիֆսի» հետ մտնում է NHL-ի «օրիգինալ վեցյակի» մեջ։

Սթենլիի գավաթն ակումբը նվաճել է վեց անգամ։

1995 թվականից տան հանդիպումները «Բրուինսն» անցկացնում է «Թի Դի Գարդեն» մարզապալատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]