Հեղինակային երգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
NovellaMatveeva.jpg

Հեղինակային երգը երաժշտական ժանր է, որն առաջացել է 20–րդ դարի կեսերին տարբեր երկրներում։ Նրա տարբերակիչ առաանձնահատկություններից մեկը երաժշտության հեղինակի, տեքստի հեղինակի և կատարողի մեկ անունից հանդես գալն է։

ԽՍՀՄ-ի և հետխորհրդային Ռուսաստանի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային երգի նախորդող կարող ենք համարել քաղաքային ռոմանսը և Վերտինսկիի երաժշտական մինատյուրաները։ Սկզբնական շրջանում ժանրի հիմնքում ուսանողական և զբոսաշրջային երգերն էին։ Ժանրի առանձին ստեղծագործություններ հայտնվել են դեռևս 1930-ական թվականներին (Պ. Կոգանի և Գ. Լապսկիի հեղինակած ռոմանտիկ երգերը, որոնցից ամենահայտնին դարձել է «Բրիգանտինան»)։ Նախապատերազմյան Մոսկվայում հայտնի է դառնում երկրաբան Նիկոլայ Վլասովի երգերը։ Կարող ենք համարել, որ հենց ինքն էլ համարվում է զբոսաշրջային երգերի հիմնադիրը։ Այս սերնդի երգերը շատ քիչ են տարբերվում պաշտոնական ալիքներում հնչող երգերից։ Զբոսաշրջային և հեղինակային երգերի մեջ դասական է համարվում «Բակսանսկայա» երգը, որը գրվել է 1943 թ. ձմռանը ալպինիստների կողմից, Տերենտևայի «Թող օրերը անցնեն» հայտնի տանգոյի երաժշտության հիման վրա։