Միակ ճանապարհը
Միակ ճանապարհը ռուս.՝ Единственная дорога | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ Հարավսլավիա |
Ժանր | դրամա և պարտիզանների մասին ֆիլմ |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Vladimir Pavlovich? |
Սցենարի հեղինակ | Վադիմ Տրունին |
Դերակատարներ | Veljko Mandić?, Dušan Janićijević?, Վլադիմիր Պոպովիչ, Դրագոմիր Բոյանիչ, Անատոլի Բորիսովիչ Կուզնեցով և Tatyana Sidorenko? |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Պատմվածքի վայր | Հարավսլավիա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ և Zeta film? |
Տևողություն | 91 րոպե |
Միակ ճանապարհը (ռուս.՝ Единственная дорога, Շղթայված վարորդները (ռուս.՝ Okovani soferi), խորհրդային-հարավսլավական գեղարվեստական ֆիլմ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որը նկարահանվել է 1974 թվականին հարավսլավացի ռեժիսոր Վլադո Պավլովիչի կողմից։ Filmski Studio Titograd (ՀՍՖՀ) և «Մոսֆիլմ» (ԽՍՀՄ) կինոստուդիաների համատեղ արտադրություն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները, որոնց մասին պատմում է ֆիլմը, տեղի են ունենում երեք օրվա ընթացքում՝ 1944 թվականի ապրիլի 23-25-ը, Հարավսլավիայում։
Ճամփեզրին կանգ են առել գերմանա-ֆաշիստական տանկերն ու զրահամեքենաները, որովհետև վերջացել է վառելիքը։
Գերմանական հրամանատարությունը նախապատրաստում է ավտոշարասյուն, որը Ռումինիայից վառելիք պետք է հասցնի զրահատեխնիկայի համար։ Ճանապարհի մեծ մասը, որով պետք է անցնի ավտոշարասյունը, վերահսկվում է հարավսլավական պարտիզանների կողմից։
Պարտիզանների գործողություններն այնքան են սաստկացել, որ անհնար է առանց կորուստների անտառներով ու ամայի լեռնային անցումներով անցկացնել բենզին տեղափոխող հսկայական շարասյունը։ Որպեսզի ինչ-որ կերպ ապահովեն իրենց, հիտլերականները ղեկին նստեցրել են խորհրդային ռազմագերիների։ Նրանք մեքենան վարում են ձեռնաշղթաներով, որոնց շղթան նրանց կապում է թիկնապահի հետ։
Հարավսլավական պարտիզանների ջոկատի առաջադրանքը է կանգնեցնել շարասյունը, բայց ոչ մի դեպքում՝ ռուս գերիների կյանքի գնով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատյանա Սիդորենկո – Լյուբա
- Վելկո Մանդիչ – Կոստյա
- Ալեքսանդր Արժիլովսկի – Երշով
- Լև Դուրով – Պետրո
- Գլեբ Ստրիժենով – Իվան Եֆիմովիչ Կալենիչ
- Անատոլի Կուզնեցով – Սերգեև
- Դուշան Յանիչևիչ – Յավոր
- Վլադիմիր Վիսոցկի – Սոլոդով, վարորդներից մեկը
- Վլադիմիր Պուչկով – Ալյոշա
- Վլադիմիր Կաշպուր – Թաիրով
- Վլադիմիր Պոպովիչ – Սրեչկո
- Դրագոմիր Բոյանիչ – Զորան, դարբին
- Սվետլանա Դանիլչենկո – Բրանկա
- Իրինա Միրոշնիչենկո – Գորդանա
- Վլադիսլավ Դվորժեցկի – Վալտեր Հոլց, ավտոշարասյան պետ
- Իգոր Վասիլև – Էրիխ Գյունտեր
- Սերգեյ Յակովլև – Ալյոշայի հայրը
- Իգոր Կլաս – Մյուլլեր
- Բորիս Ռուդնև – Բոններ, տանկիստ, ՍՍ սպա
- Նիկոլայ Դուպակ – Ցիլկե, գեներալ
- Գենադի Յուխտին – Ցոլերն, զինվոր-ուղեկցորդ
- Վիկտոր Պավլով – Ռամկե, ֆելդֆեբել
- Իվան Ժևագո – Շրանկ
- Կոնստանտին Զաբելին – Տիպել
- Բորիս Բիտյուկով – Ալտենբաուեր
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգերի կատարում՝
- Վլադիմիր Վիսոցկի
- Տատյանա Սիդորենկո
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վադիմ Տրունին
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Պավլովիչ
- Օպերատոր՝ Ալեքսեյ Տեմերին
- Նկարիչ՝ Գեորգի Տուրիլյով
- Կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատրյան
- Երգերի տեքստը՝ Վլադիմիր Վիսոցկու
- Երգերի երաժշտությունը՝ Վլադիմիր Վիսոցկու
- Հնչյունային ռեժիսոր՝ Լև Տրախտենբերգ
- Մոնտաժող՝ Իրմա Ցեկավայա
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտադրություն՝
- Մոսֆիլմ
- Filmski Studio Titograd
- Գեղարվեստական, հեռուստատեսային, գունավոր ֆիլմ
Ֆիլմը եղել է առաջիններից մեկը, որ նկարահանվել է կադրի ունիվերսալ ձևաչափով[1]։ Այդպիսի նեգատիվից կարող էին արվել ֆիլմի պատճեններ ցանկացած ձևաչափով՝ լայնէկրան, լայնաֆորմատ և դասական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Г. И. Хазанов На киностудии «Мосфильм»(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1975. — № 7. — С. 59—64. — ISSN 0040-2249.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միակ ճանապարհը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «О съёмках фильма». Журнал «Советский экран» № 15, 1974 год
- Данные о фильме «Единственная дорога» на сайте Льва Дурова
|