Դմիտրի Մեժևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Մեժևիչ
Ծնվել էդեկտեմբերի 19, 1940(1940-12-19)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 8, 2017(2017-03-08) (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊրեոբռաժենսկոե գերեզմանատուն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և կինոդերասան

Դմիտրի Եվգենևիչ Մեժևիչ (ռուս.՝ Дмитрий Евгеньевич Межевич, դեկտեմբերի 19, 1940(1940-12-19), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 8, 2017(2017-03-08), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դերասան, հեղինակ-կատարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Մեժևիչը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 19-ին։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է տպարանում։ Երկու տարի անց ընդունվել է Գեղարվեստաթատերական տեխնիկական ուսումնարան, որն ավարտել է 1964 թվականին՝ ստանալով «բեմի սարքավորում» որակավորումը։ Այնուհետև ընդունվել է Շչուկինի ուսումնարանի դերասանական ֆակուլտետը։

Ուսումնարանն ավարտելուց հետո Դմիտրիին հրավիրում են աշխատելու Տագանկայի թատրոն։ 1968-2011 թվականներին այս թատրոնի առաջատար դերասաններից մեկն էր, խաղացել է «Բարի մարդը Սեզուանից», «Տարտյուֆ», «Համլետ» և այլ ներկայացումներում։ 2011 թվականին Մեժևիչը Տագանկայի թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի՝ Յուրի Լյուբիմովի հետ հեռացել է այնտեղից[1]։

1962 թվականից Դմիտրի Մեժևիչը երգեր է գրել և կատարել դրանք։ Համագործակցել է Ալեքսանդր Գալիչի, Վլադիմիր Վիսոցկու հետ։ Նրան է նվիրված Բուլատ Օկուջավայի «Անձրևներ են, և ամառը հալչում է» երգը։

Մահացել է 2017 թվականի մարտի 8-ին։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացում Դեր
1964 Բարի մարդը Սեզուանից պապ, երաժիշտ
1964 Հակաաշխարհներ ներկայացման մասնակից
1965 Ընկածներ և կենդանիներ ներկայացման մասնակից
1965 10 օրեր, որոնք ցնցեցին աշխարհը զոնգեր կատարող
1966 Գալիլեի կյանքը վանական
1967 Պուգաչյով տղամարդ
1969 Մայրը տղամարդ
1970 Ի՞նչ անել կիթառով գնչու
1971 Համլետ տղա դերասան
1972 Ազատության արձանի մաշկի տակ ուսանող
1973 Հավատա՛, ընկե՛ր Բորիս Գոդունովի որդի՝ Ֆեոդոր
1975 Ամրացրեք գոտիները զինվոր
Աշխատանքն աշխատանք է
1978 Ռևիզորական հեքիաթ հոգեկան հիվանդ
1980 Ծովափի տունը Գլեբովի հայրը
1989 Դուստրը, հայրը և կիթառահարը կիթառահար
1996 Դեռահասը ծառա
1998 Մարատ դը Սադ հոգեկան հիվանդ
2000 Քրոնիկոններ Մոլվա
1981 Վիսոցկի ներկայացման մասնակից
1980 Надежды маленький оркестрик 3-րդ տղամարդ
2005 Տարտյուֆ Լոյալ
2007 Խելքից պատուհասը իշխան Տուգոուխովսկի
Թատերական սիրավեպ կիթառ
2007 Առաջ և հետո կիթառ
Ամրոցը գյուղացի, ծերունի
«Сказки» бабка Կալեբ
Արաբանախշեր նվագարանի երաժիշտ
Դիմակը և հոգին վանական

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2004 Опера. Хроники убойного отдела
2006 Վիոլա Տարականովա-3 Դմիտրի
2006 Որսորդը Պալիչ
2006 Մականունը «ալբանացի»
2006 Օրենք ու կանոն․ հանցավոր միտում
2006 Մեծ աղջիկներ Պյոտր
2007 Կայծքար
2008 Բոլորը կմահանան, իսկ ես կմնամ պահակ
2009 Ժուրով Գորբան
2009 Տայգայի տիրուհին Ստեփան
2010 Եթե երկինքը լռում է
2010 Սարդոստայն-4
2010 Մոսկվա․ կենտրոնական շրջան-3
2011 Նորապսակները
2013 Մարաթոն
2014 Ավազակների թագուհին
2015 Օրենքով ուսուցիչը Սև
2015 Ամեն ինչ կարող են արքաները
2016 Ընտրությունների օրը-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Актёр Дмитрий Межевич уволился из театра на Таганке». www.utro.ru. 07.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]