Ժան Տատլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Տատլյան
Жан Татлян.jpg
Ծնվել էօգոստոսի 1, 1943(1943-08-01) (78 տարեկան)
Սալոնիկ, Հունաստան
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of France.svg Ֆրանսիա և Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերէստրադա և շանսոն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգիչ
Գործիքներվոկալ
Կայքtatlian.ru
Jean Tatlian Վիքիպահեստում

Ժան Հարությունի Տատլյան (օգոստոսի 1, 1943(1943-08-01), Սալոնիկ, Հունաստան), հայ խորհրդային և ֆրանսիացի երգիչ։ Ըստ իր կարծիքի՝ Տատլյանը Խորհրդային Միության առաջին շանսոն երգիչն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Տատլյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 17-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում[2]։ Ընտանիքի երեք զավակներից կրտսերն է եղել։ 1947 թվականին ընտանիքը ներքաղթել է Խորհրդային Հայաստան։

Երաժշտությամբ սկսել է զբաղվել մինչև չափահաս դառնալը։ Ավարտել է Կիևի էստրադային-կրկեսային ուսումնարանը[3][4][5]։ 1956 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Սուխում, որտեղ աշխատել է տեղի ֆիլհարմոնիայում։ 1961 թվականին դարձել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատար։ Հետագայում տեղափոխվել է Լենինգրադ և աշխատել Լենհամերգում (ռուս.՝ Ленконцерт), ստեղծել է իր նվագախումբը, որի երաժշտական ղեկավար է հրավիրել Գրգորի Կլեյմիցին։

Նրա հիթերից են «Փողոցային լապտերներ», «Աշնանային լույս», «Երկ կաթիլի մասին», «Հին աշտարակ» երգերը։ Ձայնասկավառակների տիրաժը անցել է 50 միլիոնից։

1971 թվականին ֆրանսուհու հետ կեղծ ամուսնություն ձևակերպելով արտագաղթել է Ֆրանսիա[6][7][8]։ Երգել է Փարիզի «Ռասպուտին»կաբարեում, «Մոսկովյան աստղ» ռեստորանում։ Ավելի ուշ, Փարիզի կենտրոնում՝ Հաղթական կամարի հարևանությամբ իր սեփական՝ «Երկու կիթառ», ռեստորանն է բացել, որի երգացանկում սեփական երգերից բացի, կատարել է նաև հայկական, գնչուական և ռուսական ժողովրդական երգեր։ Արագ է տիրապետել ֆրանսերենին և ծանոթություն է հաստատել հայտնի անձանց հետ, որոնց թվում էին՝ Միշել Մերսյեն, Շառլ Ազնավուրը, Լայզա Մինելլին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Летопись газетных статей, Выпуски 1-13։ Всесоюзная книжная палата։ 1994 
  2. Жан Татлян выступил в Москве
  3. «20 ноября в Абхазской государственной филармонии состоится концерт эстрадного певца Жана Татляна»։ Государственное информационное агентство Апсныпресс։ 2012-11-09։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին։ Վերցված է 2017-05-13 
  4. «Сегодня в Абхазской государственной филармонии состоится концерт эстрадного певца Жана Татляна»։ Государственное информационное агентство Апсныпресс։ 2012-11-20։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին։ Վերցված է 2017-05-13 
  5. «Жан Татлян: "Я еще молод, мне остался 31 год до ста лет!"»։ Государственное информационное агентство Апсныпресс։ 2012-11-21։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին։ Վերցված է 2017-05-13 
  6. Федор Раззаков (2004)։ Жизнь замечательных времен, 1970-1974 гг: время, события, люди։ Eksmo 
  7. «New York Magazine, 19 October 1987» 
  8. «В Москве состоится концерт звезды 60-х Жана Татляна»։ PanArmenian Network։ 2009-01-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]