Ալեքսանդր Գորոդնիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գորոդնիցկի
Александр Городницкий
Ծնվել էմարտի 20, 1933(1933-03-20) (90 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ-կատարող, երկրաֆիզիկոս և հեռուստահաղորդավար
Հաստատություն(ներ)Shirshov Institute of Oceanology?
Գործունեության ոլորտԵրկրաֆիզիկա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ և Լեռնային ինստիտուտ
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Բարեկամության շքանշան
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
Կայքgorodnitsky.com
 Alexander Gorodnitsky Վիքիպահեստում

Ալեքսանդր Մոիսեևիչ Գորոդնիցկի (ռուս.՝ Александр Моисеевич Городницкий, մարտի 20, 1933(1933-03-20), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գեոֆիզիկոս, պրոֆեսոր և ակադեմիկոս։ Լայնորեն հայտնի է որպես պոետ և բարդ, հեղինակային երգի հայրերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) երկրաֆիզիկայի ինստիտուտը 1957 թվականին և 1982 թվականին ստացել երկրաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ Հեղինակ է 260 գիտական աշխատությունների։ 1962 թվականից մասնակցել է արկտիկական երկրաբանական արշավների և օվկիանոսային գիտահետազոտական ուղևորությունների։

Բանաստեղծություններ սկսել է գրել դպրոցում (1947), առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականին։ Առաջին երգերը հայտնվել են 1953 թվականին ([1] Արխիվացված 2013-12-23 Wayback Machine)։ Երկար ժամանակ նրա երգերը տարածվել են ինքնահրատ ժապավենային ձայնագրությունների միջոցով։ Ի տարբերություն այլ բարդերի՝ Գորոդնիցկին իր երգերը կատարում է ա կապելլա։ Համերգների ժամանակ նրան սովորաբար նվագակցում է պրոֆեսիոնալ կիթառահարը։

Հեղինակն է «Հայաստանի երկրաշարժի զոհերի հիշատակին» (Памяти жертв землетрясения в Армении) բանաստեղծության։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]