Տայգայի տերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տայգայի տերը
ռուս.՝ Хозяин тайги
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմիստիկ ֆիլմ
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Նազարով
Սցենարի հեղինակBoris Mozhayev?
ԴերակատարներՎալերի Զոլոտուխին և Վլադիմիր Վիսոցկի
ԵրաժշտությունԼեոնիդ Աֆանասև
Պատմվածքի վայրՍիբիր
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն83 րոպե
ՀաջորդՎկայի անհետացումը

«Տայգայի տերը» (ռուս.՝ «Хозяин тайги»), 1968 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Նազարովը[2][3][4]։ Ֆիլմի սցենարը գրել է Բորիս Մոժաևն իր «Տայգայի իշխանությունը» վիպակի հիման վրա։ Հետագայում նկարահանվել է շարունակությունը՝ «Վկայի կուրուստը» (1971) և «Նախնական հետաքննություն» (1978) գլխավոր դերում Վալերի Զոլոտուխինի (տեսուչ Սերյոժկին) մասնակցությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայգայական գյուղում, որտեղ տեղի է ունենում փայտեղենի լուղարկում և ամեն ինչ աչքի առջև է, կատարվում է արտակարգ դեպք․ գիշերը կողոպտում են գյուղի խանութը։ Հանցագործությունը խոստովանում է լաստառաք Նիկոլայ Իպատով (Միխայել Կոկշենով)։ Նա ձերբակալվում է, բայց երիտասարդ տեսուչ Սերյոժկինը (Վալերի Զոլոտուխին) հանգիստ չեն տալիս հարուցված քրեական գործում առկա հակասությունները․ նա հասկանում է, որ Իպատովը անմեղ է։

Կասկածն ընկնում է լաստառաքների արտելի և նրանց բրիգադիր Իվան Ռյաբոյի (Վլադիմիր Վիսոցկի) վրա։ Այն գիշերը, երբ Ռյաբոյը պատրաստվում է հեռանալ գյուղից իր սիրելի կնոջ (Լիոնելլա Պիրևա) հետ, Սերյոժկինը որոշում է բռնել նրան և կատարել խուզարկություն։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվում են գողացված իրերը, և տեսուչը ստիպված է ձերբակալել նրան։ Սակայն պարզվում է, որ գործին խառնված է ոչ միայն նա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալերի Զոլոտուխինավագ Վասիլի Ֆոկիչ Սերյոժկին
  • Վլադիմիր ՎիսոցկիԻվան Ռյաբոյ, լաստառաքների բրիգադիր
  • Լիոնելլա Պիրյևա – Նյուրկա, խոհարար
  • Միխայիլ Կոկշենով – Նիկոլայ Իպատով, լաստառաք
  • Դմիտրի Մասանով – Նիկոլայ Նոսկով, խանութի տնօրեն
  • Լեոնիդ Կմիտ – Լուբնիկով (Նազարիչ), ձիապան
  • Էդուարդ Բրեդուն – Գենյա Վարլաշկին, լաստառաք
  • Իվան Կոսիխ – լաստառաք սափրած գլխով
  • Վլադիմիր Լիպարտ[5]Ֆոմկին, լաստառաք
  • Եկատերինա Մազուրովա – Սեմյոնովնա
  • Ալլա Մեշչերյակովա – Տանյա, Սերյոժկինի կինը
  • Վլադիմիր Ռուդին – Անտոն, լաստառաք
  • Պյոտր Սավին – գյուղխորհրդի նախագահ
  • Պավել Շպրինգֆելդ – Ստեպան, գյուղական հարբեցող

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Բորիս Մոզաև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Նազարով
  • Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Նիկոլաև
  • Կոմպոզիտոր՝ Լեոնիդ Աֆանասև
  • Ֆիլմի տնօրեն՝ Ալեքսեյ Ստեֆանսկին
  • Ֆիլմի տնօրենի տեղակալ՝ Սերգեյ Կագրամանով
  • Բեմադրող նկարիչներ՝ Սեմյոն Ուշակով, Իրինա Շրետեր
  • Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
  • Հնչյունային օպերատոր՝ Եվգենի Ֆեոդորով
  • Ռեժիսոր՝ Յու Դանիլովիչ
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Դվիգուբսկի
  • Նկարիչ-դիմահարդար՝ Ա. Դուբրով
  • Մոնտաժող՝ Ե. Միխայլովա
  • Կոստյումների նկարիչ՝ Վ. Կիսելյովա
  • Խմբագիր՝ Վ. Լեոնով

Երգեր ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համար Վլադիմիր Վիսոցկին գրել է երգեր․

  • «Сколько чудес за туманами кроется…» (չի ներառվել)
  • Բյուրեղապակե տուն («Если я богат, как царь морской…»
  • Ռյաբոյի երգը («На реке ль, на озере…»

Բացի այդ, Վալերի Զոլոտուխինը կատարում է «Ой, мороз, мороз» ժողովրդական երգը։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նատուրալ նկարահանումները տեղի են ունեցել Վիեզժիյ Լոգ գյուղում (Մանսկի շրջան, Կրասնոյարսկի երկրամաս) և Մանա գետի ափին։
  • Նկարահանումների ժամանակ Զոլոտուխինը, իր խոսքով, «վաճառել է» Վիսոցկուն՝ թույլ տալով տեղի բնակիչներին կաթի և օղու դիմաց նայել դերասանին[6].
  • 1970 թվականին ֆիլմը 20-րդ տեղն է զբաղեցրել վարձույթում՝ ունենալով 26,8 մլն հանդիսատես։
  • Վլադիմիր Վիսոցկին կատակով հիշել է իր ելույթներում. «Հետո նկարահանեցին «Վկայի կորուստը» ֆիլմը, որտեղ նույնպես խաղացել է Զոլոտուխինը, իսկ ինձ չնկարահանեցին, քանի որ առաջին սերիայում նստեցրել են, իսկ երկրորդում՝ ազատ չեն արձակել»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хозяин тайги
  2. Умер Олег Мартьянов
  3. «Ягодный хит» и батл романсов. 5 песен, которые ошибочно считают народными
  4. В Воронеже умерла автор песни "Ой, мороз, мороз"
  5. Хозяин тайги (1969) Full Cast & Crew
  6. «Несколько единиц Высоцкого». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]