Վկայի անհետացումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վկայի անհետացումը
ռուս.՝ Пропажа свидетеля
Երկիր ԽՍՀՄ
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Նազարով
Սցենարի հեղինակBoris Mozhayev?
ԴերակատարներՎալերի Զոլոտուխին
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Վկայի անհետացումը» (ռուս.՝ «Пропажа свидетеля»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Նազարովը։ «Տայգայի տերը» ֆիլմի շարունակությունն է և նկարահանվել է հանդիսատեսի բազմաթիվ խնդրանքներով[1] Բորիս Մոժաևի համանուն վեպի հիման վրա։ Սկզբնաղբյուրում գլխավոր հերոսը ոստիկանության լեյտենանտ Չմուշկովն է, Սերյոժկինը միայն հիշատակվում է, սակայն ֆիլմի սցենարով նա կենտրոնական տեղ է զբաղեցնում սյուժեում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հեռավոր տայգայական գյուղում։ Տեղամասային տեսուչ Վասիլի Սերյոժկինը ծառայության է մեկնում նոր շրջան։ Նրա հերթապահության առաջին իսկ օրերին Լիսայա Կոսայի ափին հայտնաբերում են կենդանաբան Կոլգանովի մարմինը, որը զոհվել է որսորդական հրացանից արձակված կրակոցից։ Դեպքի վայրում Սերյոժկինը ոչ մի հանցանշան չի գտնում, բացառությամբ 37 համարի կոշիկի հետքի։

Կասկածյալների շրջանակը առաջին հերթին ներառում է տեղացի որսորդ-որսագողերին, որոնց հետ Կալգանովը վաղուց և սկզբունքորեն պայքարել է։ Միակ հնարավոր վկան՝ անտառապահների բրիգադի խոհարար Իվան Սադիկը, անհետացել է տայգայում։ Որսորդներն ասում են, որ նա կարող էր մարդակեր վագրի զոհ դառնալ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալերի Զոլոտուխինլեյտենանտ Վասիլի Սերյոժկին
  • Մաքսիմ Մունզուկ – Տեխե
  • Մարտա Զորիկտուևա – Ինգա
  • Լյուդմիլա Մակսակովա – Նաստյա
  • Արտյոմ Ինոզեմցև – Զուև
  • Նիկոլայ Կրյուկով – Յուրի Ստեպանիչ, քննիչ
  • Բորիս Յուրչենկո – Միխայիլ Եմելյանովիչ Բալաբին
  • Ալլա Մեշչերյակովա – Տատյանա
  • Բուդա Վամպիլով – Սեմյոն Դուգարովիչ, արտելի նախագահ

Նկարանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Նազարով
  • Սցենարիստ՝ Բորիս Մոժաև
  • Օպերատոր՝ Վլադիմիր Նիկոլաև
  • Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով

Ֆիլմը նկարահանվել է բուրյաթական Կիրեն գյուղում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «6 ролей и 7 фильмов Валерия Золотухина». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  2. «Бурятия у Валерия Золотухина ассоциируется с Кыреном». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  3. ««Думы»: Валерий Золотухин. Интервью и фрагменты спектакля». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.

Արտաքի հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]