Բոհումիլ Հրաբալ
Բոհումիլ Հրաբալ չեխ․՝ Bohumil Hrabal | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | չեխ․՝ Bohumil František Kilian |
Ծնվել է | մարտի 28, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Brno-Židenice, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 3, 1997[1][2][3][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխիա[5][6] |
Գերեզման | Hradištko և Cemetery in Hradištko[7] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ-փաստաբան, բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան և Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[4] |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր (1946) |
Ժանրեր | պոեզիա և գեղարվեստական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Միլոշ Հրմա, Closely Watched Trains? և I Served the King of England? |
Պարգևներ | |
Ամուսին | Eliška Hrabalová? |
Ազգականներ | Bohuslav Kilian? |
![]() |
Բոհումիլ Հրաբալ (չեխ․՝ Bohumil Hrabal, [ˈboɦumɪl ˈɦrabal], մարտի 28, 1914[1][2][3][…], Brno-Židenice, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 3, 1997[1][2][3][…], Պրահա, Չեխիա[5][6]), չեխ գրող, արձակագիր, բանաստեղծ։ Առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի 1994 թվականին։ «Գնացքները խիստ հսկողության տակ են» ֆիլմի սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն սցենարի համար 1967 թվականին[9]։ Նա արժանացել է նաև միջազգային գրական բազմաթիվ մրցանակներ, ինչպես նաև մրցանակներ Չեխիայում, այդ թվում՝ «Ծառայությունների համար» շքանշան 1996 թվականին[10]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոհումիլ Հրաբալը ծնվել է 1914 թվականի մարտի 28-ին։ 1919 թվականին ծնողների հետ տեղափոխվել է քաղաք Նիմբուրկ, որտեղ նրա խորթ հայրն աշխատում էր որպես գարեջրի գործարանի տնօրեն։ 1935 Բոհումիլ Հրաբալն ընդունվել է Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, պատերազմի ժամանակ աշխատել է երկաթուղային կայարանում որպես հեռագրավար ու հերթապահ։ Պատերազմից հետո աշխատել է որպես ապահովագրական գործակալ և առևտրական միջնորդ։ Բոհումիլ Հրաբալի կատարած աշխատանքները հետագայում իրենց արտացոլումն են գտնում նրա ստեղծագործություններում[11]։ 1952 թվականից մինչ 1959 թվականն աշխատել է որպես մակուլատուրա մշակող, ապա թատրոնում աշխատել է որպես բեմի բանվոր[11]։
Բանաստեղծական առաջին փորձերը չհաշված՝ Բոհումիլ Հրաբալի առաջին լուրջ ստեղծագործությունները գրվել են նրա կյանքի չորրորդ տասնամյակում, սակայն հրատարակվել են միայն վաթսունական թվականներին[10]։ Նրա գրքերից մի քանիսը, մասնավորապես «Ես ծառայում էի Անգլիայի թագավորին» երկը միանգամից չեն հրատարակվել քաղաքական նկատառումներով։ 1960-ական թվականներին Բահումիլ Հրաբալը Չեխոսլովակիայի ամենաժողովրդական գրողն էր։1965 թվականին նա գրում է «Հատուկ նշանակության գնացքներ» ստեղծագործությունը, որում կոպիտ հումորը ծառայում է որպես ֆաշիստական նվաճողների դեմ պայքարի ցուցադրման միջոց[12]։
Բոհումիլ Հրաբալը մահացել է 1997 թվականի փետրվարի 3-ին հիվանդանոցում. նա փորձել էր կերակրել աղավնիներին և ընկել էր հինգերորդ հարկի պատուհանից։ Հնարավոր է, որ դա եղել է ինքնասպանություն, քանզի նման ձևով ընկնելը նկարագրված է նրա մի շարք ստեղծագործություններում։ Նրա աճյունասափորը թաղված է Պրահայի մոտ գտնվող ընտանեկան դամբարանում։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ztracená ulička (1948)
- Hovory lidí (1956)
- Skřivánci na niti (1959)
- Մարգարիտը հատակում / Perlička na dne (1963)
- Pábitelé (1964)
- Պարի դասեր մեծահասակ ու գիտուն աշակերտների համար / Taneční hodiny pro starší a pokročilé (1964)
- Հատուկ նշանակության գրացքներ / Ostře sledované vlaky (1965)
- Հայտարարություն տան վաճառքի մասին, որում ես այլևս չեմ ուզում ապրել / Inzerát na dům, ve kterém už nechci bydlet (1965)
- Kopretina (1965)
- Автомат Свет / Automat Svět (1966)
- Toto město je ve společné péči obyvatel (1967)
- Morytáty a legendy (1968)
- Domácí úkoly (1970)
- Poupata (1970)
- Ես ծառայում էի Անգլիայի արքային / Obsluhoval jsem anglického krále (1971)
- Něžný barbar (1973)
- Postřižiny (1974)
- Městečko, kde se zastavil čas (1974)
- Չափազանց աղմկոտ մենակություն / Příliš hlučná samota (1977)
- Ձնծաղիկների տոն / Slavnosti sněženek (1978)
- Տխրության գեղեցիկ վայրկյաններ / Krasosmutnění (1979)
- Առլեկինի միլիոնները / Harlekýnovy milióny (1981)
- Kluby poezie (1981)
- Domácí úkoly z pilnosti (1982)
- Կյանքն առանց սմոքինգի / Život bez smokingu (1986)
- Svatby v domě (1986)
- Vita nuova (1986)
- Proluky (1986)
- Kličky na kapesníku (1987)
- Listopadový uragán (1990)
- Կախարդական ֆյելտա / Kouzelná flétna (1990)
- Ponorné říčky (1991)
- Růžový kavalír (1991)
- Aurora na mělčině (1992)
- Večerníčky pro Cassia (1993)
- Atomová mašina značky Perkeo (1991)
- Bambino di Praga; Barvotisky; Krásná Poldi (1990)
- Básnění (1991)
- Bibliografie dodatky rejstříky (1997)
- Buďte tak hodná, vytáhněte rolety: výbor z milostné korespondence (1999)
- Chcete vidět Zlatou Prahu?: výbor z povídek (1989)
- Já si vzpomínám jen a jen na slunečné dny (1998)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Studenti pražských univerzit 1882–1945
- ↑ 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ https://www.unipd.it/en/university/history/honorary-degrees
- ↑ «Грабал Б. Слишком шумное одиночество»։ Радио Кузбасс FM։ Эфир от 19 апреля 2004 года։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2008 թ․ հունիսի 13
- ↑ 10,0 10,1 А.Кравчук.։ «Богумил Грабал. Зачин»։ Библиотека Максима Мошкова։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2008 թ․ հունիսի 13
- ↑ 11,0 11,1 «Проза Чехии. Богумил Грабал.»։ «Меценат и Мир»։ Արխիվացված է օրիգինալից 2005-10-23-ին։ Վերցված է 2008 թ․ հունիսի 28
- ↑ «Богумил ГРАБАЛ»։ Վերցված է 2008-06-28(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեհական կայք՝ նվիրված Բոհումիլ Հրաբալին (լեհ.)
- Bohumil Hrabal (անգլ.) Internet Movie Database կայքում
|