Չափազանց աղմկոտ մենություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չափազանց աղմկոտ մենություն
չեխ․՝ Příliš hlučná samota
ՀեղինակԲոհումիլ Հրաբալ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուչեխերեն
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
ՀրատարակիչHarcourt
Հրատարակման տարեթիվ1976

«Չափազանց աղմկոտ մենություն» (չեխ․՝ Příliš hlučná samota), չեխ գրող Բոհումիլ Հրաբալի փիլիսոփայական կարճ վեպը։ Գրվել է 1973-1976 թվականներին՝ երեք տարբերակով և պաշտոնապես հրապարակվել է 1989 թվականին, քանի որ Չեխոսլովակիայի այն ժամանակվա կառավարությունը գիրքը ենթարկել է խիստ գրաքննության[1]։ Վեպը էկրանավորվել է 1996 թվականին, Հրաբալի մահից մեկ տարի անց։ 2007 թվականին ամերիկացի կինոռեժիսոր Ժենևևա Անդերսոնը վեպի մոտիվներով նկարահանել է «Չափազանց աղմկոտ մենություն» տիկնիկային մուլտիպլիկացիան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը գլխավոր հերոս, թղթի փաթեթավորող Գանտյայի ներքին մենախոսությունն է։ Նա վարում է միայնակ կենսակերպ, երեսունհինգ տարի շարունակ աշխատել է մամլիչ մեքենայի վրա։ Գանտյան «խելացի է դառնում ակամայից», քանի որ աշխատանքին զուգընթաց գրքեր է կարդում և ոգեշնչվում դրանցով։ Հինգ տարի անց նա թոշակի է անցնում և որպեսզի շարունակի մշտական աշխատանքը պատրաստվում է իր հետ վերցնել թերթերը, այն տարբերությամբ, որ նա «օրվա ընթացքում թողարկի միայն մեկ բրեկետ» և ամեն տարի կազմակերպի պատրաստի արտադրանքի ցուցահանդեսներ։ Վեպն ավարտվում է նրանով, որ ղեկավարը Գանտյայի փոխարեն աշխատանքը տալիս է սոցիալիստական աշխատանքի թիմի մարդկանց, որոնք շատ ավելի արագ էին աշխատում։ Վեպի առաջին տարբերակներում Գանտյան հասկանալով, որ դուրս է մնացել աշխատանքից, ինքնասպանություն է գործում՝ պառկելով սեփական մամլիչ մեքենայի տակ, իսկ վերջին տարբերակում՝ նա արթնանում է այգու նստարանին և հասկանում է, որ դա միայն երազ էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Грабал Б. Слишком шумное одиночество»։ Радио Кузбасс FM։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 13.06.2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]