Յուրի Կարյակին
Յուրի Կարյակին ռուս.՝ Юрий Карякин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 22, 1930 Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 18, 2011 (81 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Պերեդելկինոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և հրապարակախոս |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կայք | karyakinyury.com |
![]() |
Յուրի Ֆեոդորովիչ Կարյակին (ռուս.՝ Ю́рий Фёдорович Каря́кин, 22 հուլիսի, 1930, Պերմ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ – 18 նոյեմբերի, 2011[1], Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն), ռուս գրականագետ, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Կարյակինը ծնվել է 1930 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1961 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ։ Աշխատել է «Проблемы мира и социализма» ամսագրում։
Անդրեյ Պլատոնովի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ունեցած հակաստալինյան ելույթի պատճառով 1968 թվականին Յուրի Կարյակինը Կոմունիստական կուսակցության Մոսկվայի քաղկոմի կողմից հեռակա կարգով հեռացվել է կուսակցությունից։
1989 թվականին Յուրի Կարյակինն ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, անդամակցել է Միջտարածաշրջանային պատգամավորական խմբին, որը եղել է ԽՍՀՄ առաջին լեգալ ընդդիմադիր խորհրդարանական խմբավորումը։ Յուրի Կարյակինը մասնակցել է «Мемориал» կազմակերպության ստեղծմանը։
Յուրի Կարյակինն է հեղինակել «Ռուսաստան, դու գժվել ես» (ռուս.՝ «Россия, ты одурела!») և «Փոցխին կանգնելը մեր ազգային մարզաձևն է» (ռուս.՝ «Наступать на грабли — наш национальный спорт») հայտնի արտահայտությունները։
1993 թվականին ստորագրել է «42-ի նամակը» (ռուս.՝ «Письмо 42-х»)։
Յուրի Կարյակինը մահացել է երկարատև ծանր հիվանդությունից հետո՝ 2011 թվականի նոյեմբերի 18-ին, Մոսկվայում։ Թաղվել է նոյեմբերի 22-ին Պերեդելկինոյի գերեզմանատանը[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան (2000) – հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[3],
- Մեդալ «Ազատ Ռուսաստանի պաշտպանին» (1993)[4]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карякин Ю. Ф. и Плимак Е. Г. Мистер Кон исследует «русский дух». — М.։ Соцэкгиз, 1961.
- Карякин Ю. Ф. и Плимак Е. Г. Запретная мысль обретает свободу. — М.։ Наука, 1966. — 304 с., 5 500 экз.
- Карякин Ю. Ф. Перечитывая Достоевского. — М.։ Новости, 1971. — 248 с.
- Карякин Ю. Ф. Самообман Раскольникова (Роман Ф. М. Достоевского «Преступление и наказание»). — М.։ Художественная литература, 1976. — 158 с.
- Карякин Ю. Ф. Достоевский. Очерки. — М.։ Правда, 1984. — 48 с., 94 000 экз.
- Карякин Ю. Ф. Достоевский и канун XXI века. — М.։ Советский писатель, 1989. — 656 с., 45 000 экз.
- Карякин Ю. Ф. Перемена убеждений (От ослепления к прозрению). — М.։ Радуга, 2007. — 416 с.
- Карякин Ю. Ф. Пушкин. От лицея до …Второй речки. — М.։ Радуга, 2009.
- Карякин Ю. Ф. Достоевский и Апокалипсис. — М.։ Фолио, 2009. — 704 с.
- Карякин Ю. Ф. Бес смертный. Приход и изгнание. — М.։ Новая газета, 2011.
- Карякин Ю. Ф. Не опоздать!։ Беседы. Интервью. Публицистика разных лет / Сост. И. Н. — рина. — СПб.։ Издательство Ивана Лимбаха, 2012. — 464 с., 1000 экз., ISBN 978-5-89059-176-0
- Зорина И. Н. Жажда дружбы. Карякин о друзьях и друзья о Карякине. — М.։ Радуга, 2010. — 416 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lenta.ru: О высоком: Умер публицист Юрий Карякин
- ↑ Исследователь Достоевского похоронен в Переделкино. > Писатель и публицист Юрий Карякин умер на 82-м году жизни после продолжительной болезни. // Новости телекомпании НТВ, 22 ноября 2011 года.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 8 августа 2000 года № 1469 «О награждении орденом Почёта Карякина Ю. Ф.»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 7 июня 1993 г. № 860 «О награждении медалью „Защитнику свободной России“ активных защитников конституционного строя»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Карякин Юрий Фёдорович на Биография.ру
- Новая книга Юрия Карякина «Перемена убеждений» (Эфир «Эхо Москвы»), 10 февраля 2008
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Կարյակին» հոդվածին։ |
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Պերմ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 18 մահեր
- 2011 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Պերեդելկինոյի գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գրականագետներ
- Ռուս գրողներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային գրողներ
- Ռուս արձակագիրներ