Գիտելիք (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիտելիք (այլ կիրառումներ)
Գիտելիք
Տեսակհասարակական կազմակերպություն և ընկերություն
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրված1947
Գլխադասային գրասենյակՍալտիկովների-Չերտկովների դաստակերտ, Կրասնոսելսկի շրջան
Գլխավոր քարտուղարՍերգեյ Վավիլով, Ալեքսանդր Օպարին, Մարկ Միտին, Նիկոլայ Սեմյոնով, Վլադիմիր Կիրիլին, Իվան Արտոբոլևսկի, Նիկոլայ Բասով և Konstantin Vasilyevich Frolov?
Պարգևներ
Լենինի շքանշան

«Գիտելիք» համամիութենական ընկերություն (ռուս.՝ Всесоюзное общество «Знание»), կրթական և քարոզչական կազմակերպություն Խորհրդային Միությունում և Ռուսաստանում։ Հիմնադրվել է 1947 թվականին։ Մինչև 1963 թվականը կոչվել է Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման համամիութենական ընկերություն։

Գիտելիքի ընկերության պատվավոր դիպլոմ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ Ալեկո Ջուզիկաինուին

Դասախոսությունների միջոցով զբաղվել է ԽՍՀՄ բնակչության շրջանում կրթական գործունեությամբ և հակակրոնական քարոզչությամբ, ինչպես նաև հրատարակել է գիտահանրամատչելի գրականություն։ Խորհրդային այլ հասարակական կազմակերպությունների նման, գտնվել է Կոմունիստական կուսակցության վերահսկողության ներքո։ Ունեցել է «Գիտելիք» հրատարակչությունը։

Գլխավոր ղեկավար մարմին է հանդիսացել վարչությունը, որն ընտրվում էր համամիութենական համագումարում՝ 4 տարի ժամկետով։ Միավորել է միութենական հանրապետությունների 15 ընկերությունները՝ ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, ազգային օկրուգների, քաղաքների և շրջանների իրենց քարոզչական կազմակերպություններով։ Սկզբնական կազմակերպություններ են ստեղծվել գիտական հիմնարկներում, ուսումնական հաստատություններում, ձեռնարկություններում։

1972 թվականի դրությամբ ունեցել է 2456 հազար անդամ, այդ թվում՝ 1700 ակադեմիկոս և թղթակից անդամ, 107 հազար դոկտոր և գիտությունների թեկնածու, պրոֆեսոր և դոցենտ։ 1972-ին ընկերությունը պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 80