Միխայիլ Կոլցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլցով (այլ կիրառումներ)
Միխայիլ Կոլցով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 31 (հունիսի 12), 1898
ԾննդավայրԿիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 2, 1940(1940-02-02)[1][2][3] (41 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհրեա
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող և գրող
ԿուսակցությունԽՄԿԿ (1940)
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
Ստորագրություն
Кольцов Михаил автограф 1936.JPG
Mikhail Koltsov Վիքիպահեստում

Միխայիլ Եֆիմովիչ Կոլցով (ռուս.՝ Михаил Ефимович Кольцов, ի ծնե՝ Մոիսեյ Խաիմովիչ Ֆրիդլյանդ [Моисей Хаимович Фридлянд], մայիսի 31 (հունիսի 12), 1898, Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1940(1940-02-02)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային գրող, լրագրող, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) գործակալ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1938)։ ԽՄԿԿ անդամ (1918-19401917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների մասնակից։

1918 թվականին դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Տվյալ ժամանակահատվածում համարվել է խորհրդային մտավոր վերնախավի առանցքային դեմքերից, և, ենթադրաբար, ամենահայտնի լրագրողը ԽՍՀՄ-ում՝ շնորհիվ գրված ծաղրական գործերի («Բթամտության հարցի առթիվ», 1931 թ., «Իվան Վադիմովիչ, մակարդակով մարդ», 1933 թ.), որոնցում քննադատում էր բյուրոկրատիան և խորհրդային իրականության այլ երևույթներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Որպես ՆԿՎԴ գործակալ անցել է Իսպանիա և լուսաբանել քաղաքացիական պատերազմը։ 1936—1937 թթ.-ին «Պրավդա»-ում տպագրված ակնարկաշարը 1938 թ.- ին լույս է ընծայել առանձին գրքով՝ «Իսպանական օրագիր» խորագրով։ Հիմնադրել ու խմբագրել է «Օգոնյոկ» («Огонек»), «Չուդակ» «Чудак») «Կրոկոդիլ» («Крокодил») հանդեսները, Մաքսիմ Գորկու հետ պատրաստել «Աշխարհի օրը» (1937 թ.) ժողովածուն։

1937 թվականին վերադարձել է ԽՍՀՄ և մտերմացել այն ժամանակվա Ներիքին գործերի ժողկոմ Նիկոլայ Եժովի կնոջ՝ Եվգենիա Եժովայի հետ։ Եժովայի ինքնասպանությունից և Եժովի պաշտոնազրկվելուց հետո 1938 թվականի դեկտեմբերին Կոլցովը ձերբակալվել է։ 1939 թվականին, երբ Եժովը ձերբակալվեց, հարցաքննողներին ասաց, որ Կոլցովն ու Եժովան սիրեկաններ են եղել։ Կոլցովի անունն ընդգրկվեց մահապատժի ենթակա 346 «ժողովրդի թշնամիների» ցուցակում, որը նոր ժողկոմ Լավրենտի Բերիան 1940 թվականի հունվարի 16-ին ներկայացրել էր Քաղբյուրոյի դատին։ Ցուցակում ներառված էին Եժովը, առնվազն 60 նախկին ՆԿՎԴ սպաներ և Եժովայի՝ առնվազն երկու նախկին սիրեկաններ, որոնցից մեկը գրող Իսահակ Բաբելն էր։ Կոլցովը գնդակահարվեց 1940 թվականի փետրվարի 2-ին[4]։ Նրա երրորդ կինը ՝ Մարիա Օստենը նույնպես դատապարտվեց մահապատժի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Shentalinsky։ The KGB's Literary Archive։ էջ 70 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 519 CC-BY-SA-icon-80x15.png