Մել Բրուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MelBrooksApr10.jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 28, 1926(1926-06-28)[1][2][2][…] (96 տարեկան)
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք[3]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, հնչյունավորող, երգերի հեղինակ, գրող, թատերական պրոդյուսեր, ռազմական գործիչ, հեռուստատեսային պրոդյուսեր, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան, լրագրող, լիբրետիստ և թատրոնի դերասան
Պարգևներ՝
Ամերիկյան արշավանքի մեդալ, մեդալ «Եվրոպա-աֆրիկյան միջինարևելյան արշավի» համար, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ,

Պրայմթայմ Էմմի մրցանակ՝ երաժշտական, երգիծական կամխառը ժանրերում սցենրաստիական աշխատանքի համար (1967)

,

Grammy Award for Best Music Film? (2002)

, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար,

Պրայմթայմ Էմմի մրցանակ՝ երաժշտական, երգիծական կամխառը ժանրերում սցենրաստիական աշխատանքի համար (1967)

,

Writers Guild of America Award for Best Original Screenplay? (1969)

,

«Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար (1975)

,

«Սատուրն» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1976)

,

Grammy Award for Best Comedy Album? (1998)

,

Գրեմմի մրցանակի փառքի սրահ (1998)

,

«Թոնի» մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար (2001)

,

Tony Award for Best Book of a Musical? (2001)

,

Գրեմմի մրցանակ լավագույն երաժշտական թատրոնի ալբոմ (2001)

,

Drama Desk Award for Outstanding Book of a Musical? (2001)

,

Grammy Award for Best Music Film? (2001)

,

Drama Desk Award for Outstanding Lyrics? (2001)

,

Drama Desk Award for Outstanding Musical? (2001)

,

Drama Desk Award for Outstanding Book of a Musical? (2001)

,

Drama Desk Award for Outstanding Musical? (2001)

,

Laurel Award for Screenwriting Achievement? (2003)

,

Laurence Olivier Award for Best New Musical? (2005)

, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր,

AFI կյանքի նվաճումներ մրցանակ (2013)

,

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար (1997)

,

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար (1998)

,

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար (1999)

,

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

և

Հյուգո մրցանակ լավագույն բեմադրության համար (1975)

IMDb։ID 0000316
melbrooks.com

Մել Բրուքս (անգլ.՝ Mel Brooks, ի ծնե՝ Մելվին Ջեյմս Կամինսկի,հունիսի 28, 1926(1926-06-28)[1][2][2][…], Բրուքլին, Նյու Յորք[3]), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան և պրոդյուսեր, որը հայտնի է իր պարոդիաներով և ֆարս ֆիլմերով։ 1969 թվականին իր ռեժիսորական «Պրոդյուսերները» դեբյուտի համար արժանացել է «Օսկար»֊ի։

2001 թվականին, նախկինում ստանալով Էմմի, Գրեմմի և Օսկար, նա միացել է ԷԳՕՏ֊ի սակավաթիվ հաղթողների ցանկին՝ «Պրոդյուսերները» մյուզիքլի համար պարգևատրվելով նաև Տոնիի մրցանակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մել Բրուքսը ծնվել է Նյու Յորքում (ԱՄՆ)՝ Վիլնյուսի նահանգից ներգաղթածների ընտանիքում։ Ապագա դերասանի առաջին լեզուն իդիշն է, որը նա հետագայում օգտագործել է իր կատակերգություններում (իր կատարմամբ ամենահայտնին՝ հնդկական ցեղի եզդախոս առաջնորդն է՝ «Շողշողացող թամբեր» կինոնկարում)։ Նրա մանկությունն անցել է Բրուքլինում՝ Ուիլյամսբուրգի շրջանում։ Երեկոյան հաճախել է կինոթատրոններ, որտեղ Չարլի Չապլինի մասնակցությամբ համր կատակերգություններ են ցուցադրվել։

Բանակում ծառայելուց հետո նա աշխատել է Լաս Վեգասում՝ որպես խաղատան հավաքարար, մինչև մի օր, ռեժիսորի խնդրանքով, բարձրացել է բեմ՝ սթենդ֊ափ արտիստի փոխարեն։ Սկզբում ելույթ է ունեցել մոր ազգանունով` Բրուքման, հետագայում այն կրճատել և դարձրել է Բրուքս։ Նա նաև թմբուկ է նվագել Բադի Ռիչի մոտ, ավելի ուշ դարձել դերասան, ապա՝ ռեժիսոր, այնուհետև աշխատել հեռուստատեսությունում, ստեղծել իր սեփական հեռուստածրագիրը, մի քանի սցենարներ է գրել «The Muppet» շոուի և «Խելացի՛ եղիր» սերիալի համար (ինչպես նաև հնչյունավորել է տիկնիկներից մեկի՝ պրոֆեսոր Կրասմանի կերպարը)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինոնկարը` «Պրոդյուսերներ» (1968)՝ խարդախ պրոդյուսերների մասին, նրան «Օսկար» է բերել՝ լավագույն սցենարի համար։ Հաջորդ կինոնկարը՝ «Տասներկու աթոռ»֊ը (1970), որը նկարահանվել է Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով վեպի մոտիվների վրա, հաջողություն չի ունեցել։ Դրանից հետո նա այլևս դասական ոճով ֆիլմ չի նկարահանել։

Հաջողությունը նրա դուռը թակել է չորս տարի անց. «Շողշողուն թամբեր» կատակերգությունը (1974) Մել Բրուքսին հավերժացրել է համաշխարհային կինոյի գանձարանում՝ որպես տաղանդավոր պարոդիստ։ Հաջորդ պարոդիական ֆիլմը՝ «Երիտասարդ Ֆրանկեշտեյն»-ն է (1975), որը նկարահանվել է Ջին Ուայլդերի սցենարով։ Այդտեղ Բրուքսը խաղացել է դոկտոր Ֆրանկենշտեյնի դերը, ինչն էլ ամրապնդել է նրա հեղինակությունը որպես կատակերգու։ Ֆիլմը նկարահանվել է սև ու սպիտակ կինոժապավենով (կանխատեսել են, որ այն կձախողվի, բայց դա տեղի չի ունեցել)։

Հաջորդ փորձը՝ կապված ձայնի հետ` «Համր ֆիլմ»֊ն է եղել (1976): Այն ստեղծվել է համր ֆիլմի կանոններին համապատասխան, որը մանուկ ժամանակ այդքան սիրել է Բրուքսը։ Այնուհետև նա նկարահանել է ևս մի քանի պարոդիա՝ «Վախ բարձունքից» (1977) (Ալֆրեդ Հիչքոքի թրիլերների հիման վրա), «Համաշխարհային պատմություն, մաս 1» (1981) (պատմական ֆիլմերի հիման վրա), «Տիեզերական ձվեր» (1987) (Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների», Ջին Ռոդդենբերիի «Աստղային ճանապարհի», և «Օտարը» ֆիլմի հիման վրա), «Ռոբին Հուդ։ Զուգագուլպաներով տղամարդիկ» (1993) («Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» բլոկբասթերի հիման վրա) և «Դրակուլա։ Մեռած և գոհ» (1995) (Կոմս Դրակուլայի մասին ֆիլմերի և Բրեմ Սթոքերի վեպի հիման վրա)։

Մել Բրուքսը նկարահանել է նաև ոչ պարոդիական ֆիլմ՝ «Կյանքը զզվանք է» (մեկ այլ թարգմանությամբ՝ «Փողը չի հոտում» 1991):

Բրուքսն ո Բենկրոֆտը՝ Կաննյան կինոփառատոնի ժամանակ, 1991 թվական

Ռեժիսորն իր ֆիլմերում հանդես է եկել նաև որպես դերասան՝ խաղալով փոքր դերեր. «Տասներկու աթոռներում»՝ հավաքարար Թիհոն, «Շողշողացող թամբերում»՝ առաջնորդ և նահանգապետ, «Ռոբին Հուդ. Զուգագուլպաներով տղամարդիկ»՝ Ռեբե։ Երբեմն խաղացել է նաև գլխավոր դերեր. բժիշկ Վան Հելսինգի դերը՝ «Դրակուլա. մեռած և գոհ» կինոնկարում, Մել Ֆանի դերը՝ «Համր կինոնկարում»։ «Տիեզերական ձվեր» կատակերգության մեջ խաղացել է նախագահ Դրիստի և Մեծն Յոգուրտի դերերը, իսկ «Կյանքը զզվանք է» ֆիլմում՝ Գոդդարթ Բոլթի (Պեպտո) դերը։

Մել Բրուքսի անունը բազմիցս հիշատակվում է «Սիմփսոններ» մուլտիպլիկացիոն սերիալում։ «Homer vs. Patty and Selma» սերիայում Հոմերը եղել է Բրուքսի տաքսու վարորդը։

Նա նաև երգեր է գրել՝ իր իսկ կինոնկարների համար։ «Ռոբին Հուդը. Զուգագուլպաներով տղամարդիկ» և «To be or not to be» ֆիլմերի ռեփերը, «Վախ բարձրությունից» երգը՝ նույնանուն ֆիլմում։ Այսպիսի բազմակողմանի զարգացվածության շնորհիվ Բրուքսը (ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, դերասան) երկրպագուների շրջանում ստացել է «Մարդ֊Նվագախումբ» մականունը։

Մել Բրուքսը «Brooks Film» կինոստուդիայի տնօրենն է։ Դեյվիդ Լինչի «Փիղ֊մարդը» ֆիլմը նկարահանվել է այս ստուդիայում (ժամանակին անգամ կատակել են այն մասին, թե ինչպես կարող են դրաման նկարահանել կատակերգու ռեժիսորի ստուդիայում)։ Բրուքսը հեղինակել է ևս մի քանի կինոնկար՝ «Լինել, թե չլինել» (1983), «Ճանճը» (1986), «Ճանճը 2» (1989), «Պրոդյուսերները» (վերափոխում՝ 2005 թվականին)։

Այժմ վարպետն այլևս չի նկարահանում, բայց ակտիվորեն դերեր է ստանձնում կինոնկարներում և հեռուստասերիալներում, ինչպես նաև հնչյունավորում է անիմացիոն կերպարներ։ 2007 թվականին թողարկվել է «Տիեզերական ձվերի» մուլտիպլիկացիոն տարբերակը, որը բաղկացած է 25 րոպեանոց սերիաներից։

2013 թվականի հունիսին Բրուքսը արժանացել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի մրցանակին` համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած կարևոր ավանդի համար՝ դառնալով ամենատարեց մարդը, որը Լիլիան Գիշից հետո ստացել է այդ մրցանակը։ 2016 թվականի սեպտեմբերին նա արժանացել է Արվեստի ոլորտի ազգային մեդալով՝ «ամբողջ կյանքում աշխարհին ծիծաղել սովորեցրելու» համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1951-1961 թվականներին Բրուքսը ամուսնացած է եղել Ֆլորենս Բաումի հետ. նրանք ունեցել են երեք երեխա՝ Ստեֆանին, Նիկկին և Էդին։ Երկրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Էն Բանկրոֆթի հետ, որը մահացել է 2005 թվականին։ Նրանց միակ ընդհանուր երեխան՝ Մաքս Բրուքսը, դարձել է գրող և սցենարիստ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 — «The Producers»
  • 1970 — «The Twelve Chairs»
  • 1974 — «Blazing Saddles»
  • 1974 — «Young Frankenstein»
  • 1976 — «Silent Movie»
  • 1977 — «High Anxiety»
  • 1981 — «History of the World, Part I»
  • 1983 — «To Be Or Not To Be»
  • 1987 — «Spaceballs»
  • 1991 — «Life Stinks»
  • 1993 — «Robin Hood: Men in Tights»
  • 1994 — «The Little Rascals»
  • 1995 — «Dracula: Dead and Loving It»
  • 1999 — «Screw Loose»
  • 2007 — «Spaceballs»
  • 2015 — «Hotel Transylvania 2»
  • 2018 — «Hotel Transylvania 3: Summer Vacation»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adler, Bill, and Jeffrey Feinman. Mel Brooks: The Irreverent Funnyman. Chicago: Playboy Press, 1976. OCLC 3121552.
  • Crick, Robert A. The Big Screen Comedies of Mel Brooks. Jefferson, N.C: McFarland, 2002. 978-0-7864-1033-0. OCLC 49991416.
  • Holtzman, William. Seesaw, a Dual Biography of Anne Bancroft and Mel Brooks. Garden City, N.Y: Doubleday, 1979. 978-0-385-13076-9. OCLC [1].
  • Patrick McGilligan (biographer)|McGilligan, Patrick. Funny Man: Mel Brooks. Harper, 2019, 978-0062560995
  • Parish, James Robert. It's Good to Be the King: The Seriously Funny Life of Mel Brooks. Hoboken, N.J: Wiley, 2007. 978-0-471-75267-7. OCLC 69331761.
  • Symons, Alex. Mel Brooks in the Cultural Industries: Survival and Prolonged Adaptation. Edinburgh: Edinburgh University Press, 2012. 978-0-7486-4958-7. OCLC 806201078.
  • Yacowar, Maurice. Method in Madness: The Comic Art of Mel Brooks. New York: St. Martin's Press, 1981. 978-0-312-53142-3. OCLC 7556005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]