Յուրի Օլեշա
Յուրի Օլեշա | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 19 (մարտի 3), 1899[1][2][3] |
| Ծննդավայր | Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | մայիսի 10, 1960[4][5][6][…] (61 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][1][3] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Գրական անուն | Зубило |
| Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, սցենարիստ, վիպասան և գրող |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Richelieu Lyceum? |
| Ժանրեր | արձակ, երգիծանք, քնարապատմողական, հեքիաթ և հրապարակախոսություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Նախանձ և Երեք հաստլիկները |
Յուրի Կառլովիչ Օլեշա (ռուս.՝ Юрий Карлович Олеша, փետրվարի 19 (մարտի 3), 1899[1][2][3], Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 10, 1960[4][5][6][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][1][3]), ռուս խորհրդային գրող։
1924 թվականին գրել է «Երեք հաստլիկները» (հայերեն հրատարակություն 1935, համանուն կինոնկար՝ 1967) վեպ-հեքիաթը։ «Նախանձ» (1927, հայերեն հրատարակություն 1977) վեպը, որով հայտնի է դարձել Օլեշա-վիպասանի անունը, արտացոլում է հնի խորտակման և նորի արարման բուռն ժամանակաշրջանը․ միաժամանակ գրողին հուզել է այն հարցը, թե արդյո՞ք «արդյունաբերական» դարը չի աղքատացնի մարդու հոգեկան աշխարհը։ 1931 թվականին լույս է տեսել տարբեր տարիների պատմվածքներն ամփոփող «Բալի կորիզ» ժողովրդական, իսկ Վս․ Մեյերխոլդի անվան թատրոնում ներկայացվել է Օլեշայի «Բարեգործությունների ցուցակ» պիեսը։ Օլեշան գրել է նաև «Խստաբարո պատանին» (1934) կինոպիեսը, հանդես եկել հոդվածներով (գրական թեմաներով), ակնարկներով, հուշերով։ Նրա մահից հետո է լույս տեսել «Ոչ մի օր առանց տողի» գիրքը (1961)՝ օրագրային և կենսագրական բնույթի գրառումների մի համաձուլվածք, որ գրողը մտահղացել է որպես վեպ իր կյանքի մասին։ Օլեշայի ստեղծագործությունները թարգմանվել են արտասահմանյան շատ լեզուներով։
Հայերեն հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Օլեշա, Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Պետհրատ, 1935, 257 էջ
- Յուրի Օլեշա, Նախանձ (վեպ), Երևան, Սովետական գրող, 1977, 504 էջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 3 4 Олеша Юрий Карлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Օլեշա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 527)։ |
- Մարտի 3 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 10 մահեր
- 1960 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Ռուս գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս սցենարիստներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային հուշագիրներ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով