Ֆեոդոր Դոստոևսկու գրական-հուշարձանային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեոդոր Դոստոևսկու գրական-հուշարձանային թանգարան
Dostoevsky museum Saint-Petersburg.jpg
Տեսակկենսագրական թանգարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրված է1971
Կայքmd.spb.ru/museum/

Ֆեոդոր Դոստոևսկու գրական-հուշարձանային թանգարան, ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկուն նվիրված 6 թանգարաններից մեկը, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում։

Թանգարան բացելու մտադրություն ուներ Դոստոևսկու այրին՝ ԱննաԴոստոևսկայան։ 1917 թ. նա լքեց Պետրոգրադն ումեկ տարի անց Ղրիմում մահացավ մենակության մեջ՝ իր երեխաներից ու թոռներից հեռու։ Դոստոևսկու ապրած տան իրերը նրա կինը տեղափոխվելուց առաջ հանձնել է պահպանության, սակայն դրանք հետագոյւմ կորել են, իսկ արխիվային նյութերը, որոշ բացառություններով, տեղ են գտել պետական արխիվներում։

1960-ական թթ. թանգարան բացելու նախաձեռնությամբ հանդես եկավ ճարտարապետ-նկարիչ Գ. Պիոնտեկը. թանգարանը պիտի բացվեր Կուզնեչնի փողոցում գտնվող այն տանը, որտեղ գրողն անցկացրել էր իր վերջին տարիները։ Նշված տանը Դոստոևսկին ընտանիքի հետ բնակություն է հաստատել 1878 թ. հոկտեմբերին և ապրել մինչ իր մահը՝ 1881 թ. հունվարի 28-ին (փետրվարի 9)։

Թանգարանը բացվել է գրողի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ 1971 թ.։ Թանգարանի կազմակերպման գործում մեծ ներդրում է ունեցել գրողի թոռը՝ Անդրեյ Ֆյոդորի Դոստոևսկին (1908—1968), ով հավաքել է իր նշանավոր պապի հիշատակին նվիրված արժեքավոր հավաքածուն, որն էլ հետագայում դարձել է թանգարանի ցուցադրության հիմքը։ Ընտանեկան մասունքներից թանգարանին է հանձնել նաև Դոստոևսկու բարեկամուհի Մարիա Սավոստյանովան։

ԹԱնգարանն զբաղեցնում է երկու հարկ։ Երկրորդ հարկում են գտնվում գրողի բնակարանն ու հիմնական ցուցադրությունը։ Գրողի բնակարանն զբաղեցնում է անկյունային դիրք այնպես, ինչպես նրա զբաղեցրած մյուս 20 բնակարաններից գրեթե բոլորը։ Բնակարանի ներքին տեսքը վերականգնվել է ըստ ժամանակակիցների հուշերի ու արխիվային նյութերի։ Այնտեղ ներկայացված են գրողի իրերն ու գրքերը, որ թանգարանին են նվիրել Դոստոևսկու ժառանգները։ Ցուցադրությունը պատմում է գրողի կյանքի ու ստեղծագործության մասին։

Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում անցկացվում են ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ, գրական ու երաժշտական երեկոներ, կինոդահլիճում ցուցադրվում են Դոստոևսկու ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]