Հայտնի է 1469 թվականից, 1555 թվականից Մոսկովյան պետության ամրոցն էր։ Քաղաք է 1781 թվականից։ 1611-1612 թվականներին բնակիչները մասնակցել են Մինինի և Պոժարսկու ղեկավարած ժողովրդական աշխարհազորին։ 1920-1925-ը Չուվաշական Ինքնավար Մարզի վարչական կենտրոնն էր։ Չեբոքսարի արդյունաբերականա և մշակութային խոշոր կենտրոն է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, թեթև, սննդի և փայտամշակման արդյունաբերությունը։ Կաշինանյութերի արտադրություն, 2 ՋԷԿ։ Վոլգայի վրա է Չեբոքսարիի ՀԷԿ-ը։ Չեբոքսարիում է Չուվաշական համալսարանը, ունի մանկավարժական և գյուղատնտեսական ինստիտուտներ, Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտի ֆակուլտետ, տեխնիկումներ, ուսումնարաններ, ԳՀԻ-ներ, թանգարաններ, 5 թատրոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 687)։