Շոլոմ Ալեյխեմ
Շոլոմ Ալեյխեմ
իդիշ՝ שלום עליכם
| |
|---|---|
| Ծննդյան անուն | ռուս.՝ Шолом Нохумович Рабинович |
| Ծնվել է | մարտի 2, 1859[1] կամ փետրվարի 18 (մարտի 2), 1859 |
| Ծննդավայր | Պերեյասլավ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | մայիսի 13, 1916[1][2][3][…] (57 տարեկան) |
| Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
| Գերեզման | Mount Carmel Cemetery |
| Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, կինոսցենարիստ, երգիծաբան, վիպասան և satirical novelist |
| Լեզու | իդիշ և եբրայերեն |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | Tevye the Milkman?, The Bloody Hoax?, Menahem-Mendl?, Motl, Peysi the Cantor's Son?, Stempenyu: A Jewish Novel?, Wandering Stars?, It's Hard to be a Jew?, Q135455284?, Q135465516?, Scattered Far and Wide?, Q135465073? և Q135468574? |
| Զավակներ | Sarah Rabinovich? և Marie Waife? |
| Ազգականներ | Բել Կաուֆման և Ben Zion Goldberg? |
| Կայք | sholemaleichem.org |
| Շոլոմ Ալեյխեմ Վիքիքաղվածքում | |
| Շոլոմ Ալեյխեմ Վիքիդարանում | |
Շոլոմ Ալեյխեմ (Շոլոմ Նոխումովիչ Ռաբինովիչ, մարտի 2, 1859[1] կամ փետրվարի 18 (մարտի 2), 1859, Պերեյասլավ, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1916[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), հրեա գրող։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է իվրիտով, իդիշով, ռուսերենով։ Հետևել է հրեական և ռուս գրականությունների դեմոկրատական ու լուսավորական ավանդույթներին։ «Շոմերի դատը․․․» (1888) պամֆլետում, «Աղքատության թեման հրեական գրականության մեջ» հոդվածաշարում Շոլոմ-Ալեյխեմը պայքարել է ընդդեմ բուլվարային գրականության ու հովվերգական ռոմանտիկայի, հանուն ռեալիստական ժողովրդական գրականության։ «Մենդեր Բլանկը և նրա փոքրիկ ընտանիքը» (1887) վեպում Շոլոմ-Ալեյխեմը ծաղրի է ենթարկել բուրժուային, իսկ «Ստեմպենյու» (1888) և «Իոսելե-Սոխակ» (1889) վեպերում ստեղծել ժողովրդի ծոցից դուրս եկած տաղանդավոր մարդկանց ռոմանտիկական կերպարներ։ 1892 թվականից հրատարակել է «Մենախեմ-Մենդըլ», 1894 թվականից՝ «Տեվյեն կաթնավաճառ» վիպակների առանձին գլուխներ, որոնցում նրա հումորը հասել է կատարելության։ Շոլոմ-Ալեյխեմի ստեղծագործության մի զգալի շրջանն անցել է 1905-1907 թվականների հեղափոխության նշանաբանով։ 1900-ական թվականների սկզբներին գրողը կապեր է հաստատել Լ․ Տոլստոյի, Ա․ Չեխովի, Մ․ Գորկու, Վ․ Կորոլենկոյի հետ, իր ստեղծագործություններն ընթերցել մտավորականների և աշխատավոր երիտասարդության անլեգալ ու կիսալեգալ ժողովներում՝ Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, ստեղծել երգիծական պամֆլետներ ընդդեմ ինքնակալության։ «Ջրհեղեղ» (1906) վեպում Շոլոմ-Ալեյխեմը փորձել է տալ դարաշրջանի ընդարձակ պատկերը, ստեղծել հեղափոխականների կերպարներ։ Ռեակցիայի սկսվելուց հետո մեկնել է Ամերիկա, այնուհետև՝ Շվեյցարիա։ Հեղինակի հակակապիտալիստական միտումներն են արտացոլված «Թափառող աստղեր» (1909-1911) վեպում, պատմվածքներում և հատկապես «Մանուկ Մոտլը» (մսա-1, 1907, հայ․ հրտ․ 1937) վիպակում։ 1908 թվականին Շոլոմ-Ալեյխեմը վերադարձել է Ռուսաստան։ 1914 թվականին Գերմանիայից, որտեղ բուժվում էր, անցել է ԱՄՆ։ Կյանքի վերջին տարիներին Շոլոմ-Ալեյխեմը հրատարակել է «Արյունոտ կատակ» (1912) վեպը, աշխատել դրամատիկ ստեղծագործությունների («Խոշոր շահում», 1915) և ինքնակենսագրական «Տոնավաճառից» (անավարտ) վեպի վրա։ Առաջին համաշխարհային պատերազմն իր ցասումնալից արձագանքն է գտել նրա «Հազար ու մեկ գիշերվա հեքիաթներ» (1914) պատմվածաշարում։ Շոլոմ-Ալեյխեմի ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այդ երկու հակասեմիտը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Ременик Г. А. Шолом-Алейхем // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Kuiper K. Encyclopædia Britannica
- 1 2 Internet Broadway Database — 2000.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 539)։ |
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոլոմ Ալեյխեմ» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոլոմ Ալեյխեմ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոլոմ Ալեյխեմ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 2 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 13 մահեր
- 1916 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Դրամատուրգներ
- Հրեա գրողներ
- Ուկրաինայի հրեաներ
- Ուկրաինացի գրողներ
- Ուկրաինացի դրամատուրգներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- 19-րդ դարի ամերիկացի հրեաներ
- 20-րդ դարի ամերիկացի հրեաներ