Բել Կաուֆման
Բել Կաուֆման անգլ.՝ Bel Kaufman | |
---|---|
![]() Բել Կաուֆման (աջից երկրորդը) | |
Ծնվել է | մայիսի 10, 1911[1] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 25, 2014[1] (103 տարեկանում) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, համալսարանի պրոֆեսոր և գրող |
Լեզու | ռուսերեն, ամերիկյան անգլերեն, իդիշ և անգլերեն |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Հանթեր քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Ներքև տանող աստիճանով դեպի վեր (վեպ) |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Պարգևներ | Anti-Defamation League? |
Ազգականներ | Շոլոմ Ալայխեմ |
Բել Կաուֆման (անգլ.՝ Bel Kaufman, ի ծնե Բելլա Միխայլովնա Կոյֆման, մայիսի 10, 1911[1], Բեռլին, Գերմանական կայսրություն - հուլիսի 25, 2014[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)՝ ամերիկացի գրող և մանկավարժ: Հրեական գրականության դասական ներկայացուցիչ Շոլոմ-Ալեյխեմի թոռնուհին (մայրական գծով)[2]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բել Կաուֆմանի ծնողները՝ ամերիկացի գրականագետներ և լրագրողներ Միխայիլ Կոյֆման և Լայլա (Սառա Սոլոմոնովա) Ռաբինովիչն (1887-1964 թվականներ) են[3]: Ծնվել է Բեռլինում, որտեղ նրա հայրը սովորում էր Բեռլինյան համալսարանի բժշկական ֆակուլտետում: Մանկությունը (Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբից) անց է կացրել Օդեսայում, 1923 թվականի դեկտեմբերից՝ ԱՄՆ-ում[4]: Սկզբում ընտանիքը ապրում էր Բրոնքսում, իսկ մի տարի անց, երբ նրա հայրը բժշկությամբ զբաղվելու լիցենզիա ստացավ տեղափոխվեցին Նյու Յորք[5]:
1934 թվականին գերազանց ավարտեց Նյու Յորքի Հանթեր քոլեջը, այնուհետև Կոլումբիայի համալսարանի գրականության մագիստրատուրան (1936 թվական)[6]: Տասը տարի աշխատել է անգլերեն լեզվի ուսուցչուհի Նյու Յորքի միջնակարգ դպրոցներում, այնուհետև Նյու Յորքի քաղաքային համալսարանում[7]:
1930- ական թվականների վերջին սկսել է հրապարակել կարճ արձակ ստեղծագործություններ: 1940-ական թվականներից Esquire ամսագրում հրապարակել է հեքիաթներ և սկետչեր, վերցնելով Բել Կաուֆման (Bel Kaufman) գրական կեղծանունը[8]:
Բել Կաուֆմանի հիմնական ճանաչում բերեց ինքնակենսագրական և բազմիցս վերահրատարակված «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» վեպը՝ (անգլ.՝ Up the Down Staircase, 1965 թվական) հիմնված տարիների դասավանդման փորձի վրա: Ամսագրային տարբերակով այն ի սկզբանե հրապարակվել է «Saturday Review»-ում 1962 թվականին, նոյեմբերի 17-ից: Վեպը էկրանարկվել է ռեժիսոր Ռոբերտ Մալլիգանի կողմից՝ 1967 թվականին («Up the Down Staircase») գլխավոր դերում ՝ Սենդի Դեննիս: 1969 թվականին վեպի հիման վրա Բել Կաուֆմանը հրապարակեց համանուն պիեսը: Վեպը թարգմանվել է 16 լեզուներով և հրատարակվել վեց միլիոն տպաքանակով, իսկ նրա անվանումը՝ Up the Down Staircase վերածվեց իդիոմատիկ արտահայտության[9]:
Կաուֆմանին է պատկանում «Սեր և նման բաներ...» (անգլ.՝ Love, etc.), «La Tigresse» հեքրաթների ժողովածուն, «This and That» ինքնակենսագրական ակնարկների գիրքը: 2004 թվականին լույս տեսավ Օդեսայում մանկության տարիների հիշողությունների մասին պատկերազարդ գիրքը՝ «Odessa Memories»[10]: Այլ ստեղծագործությունների շարքերում՝ «Կիրակի զբոսայգում» (Sunday in the Park, 1985 թվական), «Ամերիկայում արտասահմանում» (Abroad in America, 1976 թվական): Բել Կաուֆմանի պատմությունները՝ «Նամակ հանգուցյալ ուսուցչին» և «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» ընդգրկվել են «Արևմուտքը մոտ է» ժողովածույի մեջ[11]:
Բել Կաուֆմանը հանդիսանում էր Կոլումբիայի համալսարանում իդիշի ուսումնասիրության բաժնի նախագահը[12]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժիշկ Սիդնի Գոլդստայնի հետ առաջին ամուսնությունից երեխաները՝ Ջոնաթան Գոլդսթայն (անգլ.՝ Jonathan Goldstine, ծնվել է 1942 թվականին)՝ Փենսիլվանիա նահանգի համալսարանի համակարգչային և ճարտարագիտական գիտությունների պրոֆեսոր և Թեա Գոլդսթայն (անգլ.՝ Thea L. Goldstine, ծնվել է 1944 թվականին), հոգեբան[13]:
Ամուսինը՝ Սիդնի Գլակ (անգլ.՝ Sidney J. Gluck, ծնվել է՝ 1917 թվականին), Նոր դպրոցի սոցիալական հետազոտությունների քաղաքատնտեսության պրոֆեսոր, Շոլոմ-Ալեյխեմի հիմնադրամի նախագահ (The Sholem Aleichem Memorial Foundation)[14][15]: Ըստ Կաուֆմանի «Նա ունի հինգ մասնագիտություններ[16]: Եղել է պրոֆեսոր-մարքսիստ: Հեռուստատեսությունում ուներ ծրագիր Չինաստանի մասին: Նա նկարիչ է, լուսանկարիչ է: Նա գլխավորում է Շոլոմ-Ալեյխեմի հիմնադրամը»[17]:
Եղբայրը՝ Շերվին Կաուֆման (անգլ.՝ Sherwin Allen Kaufman, ծնվել է 1920 թվականին), մանկաբարձ-գինեկոլոգ, կոմպոզիտոր և երգահան, գինեկոլոգիայի, անպտղության բուժման, ծննդօգնության կազմակերպչական հարցերի մասին մի շարք գիտական և սիրված գրքերի հեղինակ[18]:
Երկու հորաքույրները՝ Բասյա (Բերտա) Կոյֆմանը և Ուդլ (Ադել) Կոյֆմանը՝ ամուսնացած էին հրեա գրողների հետ[19]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 թվական՝ «Ներքև տանող աստիճանով դեպի վեր»
- 1979 թվական՝ «Սեր և նման բաներ...»
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Up the Down Staircase (վեպ): Pan Books, 1964 թվական:
- Bel Kaufman’s Up the Down Staircase (պիես): The Dramatic Publishing, 1969 թվական:
- Love, etc. (վեպ), Prentice Hall, 1979 թվական Open Road, 2012 թվական:
- This and That: Random Thoughts and Recollections: Open Road, 2012 թվական:
- La Tigresse and Other Short Stories. Open Road, 2013 թվական:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ В документах — Belle Kaufman (также — Belle Goldstine).
- ↑ Ляля Кауфман
- ↑ New York Senate: Honoring esteemed and cherished teacher and author Bella Bel Kaufman on the occasion of her 100th Birthday
- ↑ Некролог в The New York Times
- ↑ Remembering More Than a Century of Bel Kaufman's Rebellious Charm
- ↑ В Одессе семья Койфман жила в собственном двухэтажном доме по Ришельевской улице, 57.
- ↑ Serving up a blast from a Yiddish-writing past
- ↑ At 100, Still a Teacher, and a Jokester
- ↑ Bel Kaufman
- ↑ Obituary in «Boston Globe»
- ↑ Некролог в The New York Times
- ↑ Научная библиография Джонатана Голдстайна
- ↑ Bel Kaufman «This and That: Random Thoughts and Recollections»
- ↑ Bel Kaufman «La Tigresse: and Other Short Stories»
- ↑ Sidney J Gluck
- ↑ Привет, училка!: Интервью Татьяне Бек. // Независимая газета, 29 октября 2004
- ↑ Sherwin Music
- ↑ A Reading to Recall the Father of Tevye
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Интервью с Бел Кауфман. 2001 г. Журнал «Чайка».
- Да, я его внучка!: Интервью Александру Бураковскому. // Vestnik.com № 10 (321), 14 мая 2003.
- Привет, училка!: Интервью Татьяне Бек. // Независимая газета, 29 октября 2004.
- Всё, что написано и снято про школу, это повторение «Вверх по лестнице, ведущей вниз» Интервью Анастасии Орлянской // OpenSpace, 11 января 2011.
- Бел Кауфман 100 лет. С днем рождения, Беллочка!
- Бел Кауфман: «100 лет прожила, но я этого не чувствую.» Видео-интервью на портале RUNYweb.com