Պիկովայա դամա (վիպակ)
Պիկովայա դամա ռուս.՝ Пиковая дама | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1833 |
Հրատարակվել է | 1834 թվական[1] |
Queen of spades (Pushkin) |
«Պիկովայա դամա» (ռուս.՝ Пиковая дама), Ալեքսանդր Պուշկինի միստիկական տարրերով վիպակը մարդկային ընչքաղցության մասին, որում հեղինակն անդրադառնում է ճակատագրի անկանխատեսելիության թեմային։ Համարվում է Պ. Ի. Չայկովսկու համանուն օպերայի ֆաբուլայի աղբյուր։ Ժանրային առումով վիպակը հարում է (չավարտված) Պուշկինի այնպիսի գաղափարներին, ինչպիսիք են՝ «Եգիպտական գիշերներ», «Վասիլևսկի մեկուսացված տնակը» և հայտնի հատված «Հյուրերը տեղափոխվեցին ամառանոց․..»։ Վիպակը բազմիցս էկրանավորվել է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ ծառայող Գերմանը համեստ կյանք է վարում և կարողություն է կուտակում, նա նույնիսկ խաղաքարտերը ձեռքը չի վերցնում, այլ հետևում է ուրիշների խաղին։ Նրա ընկերը՝ Տոմսկին, պատմում է, թե ինչպես իր կոմսուհի տատիկը, լինելով Փարիզում, խաղաքարտերով պարտվել է խոշոր գումար։ Նա փորձել է պարտքով գումար վերցնել կոմս Սեն Ժերմենից, բայց դրա փոխարեն նա բացահայտել է նրա համար երեք շահող քարտերի գաղտնիքը։ Կոմսուհին, գաղտնիքի շնորհիվ, պարբերաբար շահում էր։
Գերմանը, գայթակղելով իր սանուհուն՝ Լիզային, մտնում է կոմսուհու ննջարան և սպառնալիքներով փորձում իմանալ գաղտնիքը։ Տեսնելով Գերմանին՝ զինված ատրճանակով (որը, ինչպես պարզվել է հետագայում, լիցքավորված չէր), կոմսուհին մահանում է սրտի կաթվածից։ Հուղարկավորությանը Գերմանին թվում է, որ հանգուցյալը բացում է աչքերը և հայացք նետում իր վրա։ Երեկոյան նրա ուրվականը հայտնվում է Գերմանի մոտ և ասում, որ երեք քարտերը (երեքը, յոթը, տուզը) կբերեն նրան հաղթանակ, բայց նա չպետք է օրվա մեջ մեկից ավելի անգամ խաղա։ Երկրորդ պայմանը՝ նա պետք է ամուսնանա Լիզայի հետ։ Վերջին պայմանը՝ հետագայում Գերմանը չի կատարել։ Երեք քարտերը Գերմանի համար մոլուցք են դառնում։
Պետերբուրգ է գալիս հայտնի աֆերիստ միլիոնատեր Չեկալինսկին։ Գերմանը դնում իր ողջ կապիտալը (47 հազար ռուբլի) երեքի վրա, հաղթում և կրկնապատկում է այն։ Հաջորդ օրը նա դնում է իր բոլոր գումարները (94 հազար ռուբլի) յոթի վրա, հաղթում է, և կրկին կրկնապատկում է կապիտալը։ Երրորդ օրը Գերմանը դնում է գումարը (188 հազար ռուբլի) տուզի վրա։ Ընկնում է տուզը։ Գերմանը կարծում է, որ հաղթել է, բայց Չեկալինսկին ասում է, որ տիկինը Գերմանին պարտվել է։ Ինչ-որ անհավանական կերպով Գերմանը «ուղղվեց», գումարը տուզի փոխարեն դրեց տիկնոջ վրա։ Գերմանը քարտի վրա տեսնում է քմծիծաղող և աչք տվող ագռավի աղջկան, որը հիշեցնում է նրան կոմսուհուն։ Սնանկացած Գերմանը խելագարվեց։ Նա նստած է Օբուխովյան հիվանդանոցում՝ 17-րդ համարում, ոչ մի հարցի չի պատասխանում և արտասովոր արագ փնթփնթում է․ «Երեքնո՛ց, յոթնո՛ց, մեկնոց։ Երեքնոց, յոթնոց, մեկնոց, աղջիկ...»։
Լիզավետա Իվանովնան ամուսնացավ մի շատ բարեհամբույր երիտասարդի հետ, որը ինչ-որ տեղ ծառայում է և բավական կարողություն ունի․ նա ծեր կոմսուհու նախկին կառավարչի որդին է։ Լիզավետայի մոտ դաստիարակվում է նրա աղքատ ազգականուհին։ Տոմսկին ռոտմիստրի աստիճան է ստանում և ամուսնանում է իշխանադուստր Պոլինայի հետ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիպակի ձեռագիրը չի պահպանվել, մնացել են միայն սկզբնական անավարտ տարբերակներից մի քանի սևագրություններ։ Գրական ժամանակը վերնագրված է 1833 թվականի աշնանը, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հայտնի է, որ Բոլդինոյից Պետերբուրգ դառնալիս Պուշկինը այն ավարտված վիճակում կարդացել էր նույն Նաշչոկինին։ Վիպակի հերոսուհու՝ կոմսուհու կերպարը վերցված է իրականությունից։ Պուշկինը, ինչպես Նաշչոկինն է ասել, այդպես էլ իր օրագրում գրել է, որ նրա նախատիպն է հանդիսացել իշխանուհի Նատալյա Պետրովնա Գոլիցինան։ Մոսկվայի այն ժամանակվա գեներալ-նահանգապետ Դմիտրի Գոլիցինի մայրը, որը Նաշչոկինի վկայությամբ «ապրում էր Փարիզում՝ իսկ և իսկ Պուշկինի նկարագրած ձևով»։
Սկզբում Պուշկինը մտադիր է եղել վիպակն անվանել «Դատարկ կրակոց»։ Սակայն այն հենց առաջին հրատարակությամբ լույս է տեսել «Պիկովայա դամա» խորագրով, 1834 թվականին «Բիբլիոտեկա դլյա չտենյա»-ի երկրորդ հատորի երրորդ գրքում «P.» ստորագրությամբ և ունեցել է մեծ հաջողություն։ Ինքը՝ Պուշկինը, այդ մասին իր օրագրում գրել է․ «Իմ «Պիկովայա դաման» հույժ մոդայական է։ Խաղամոլները խաղում են միայն երեքնոցի, յոթնոցի և տուզի վրա։ Պալատում նմանություն են գտել ծեր կոմսուհու և Ն․ Գոլիցինայի միջև, և թվում է, թե չեն բարկանում»։
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիկովայա դամա (ֆիլմ, 1910)՝ համր ֆիլմ։ Ռեժիսոր Պյոտր Չարդինին (ըստ «Պիկովայա դամա» վիպակի և Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» լիբրետո օպերայի)
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1916)՝ համր ֆիլմ։ Ռեժիսոր Յակով Պրոտոզանով
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1918)/Pique Dame (1918)՝ (Գերմանիա)։ Ռեժիսոր Առտուր Վելին
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1922)՝ հունգարական ֆիլմ
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1927)/Pique Dame՝ (Գերմանիա)։ Ռեժիսոր Ալեքսանդր Ռազումնի
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1937)/La dame de pique (Ֆրանսիա)։ Ռեժիսոր Ֆեոդոր Օցեպ
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1949)/The Queen of Spades (Մեծ Բրիտանիա)։ Ռեժիսոր Торолд Дикинсон
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1949 TV)/The Queen of Spades (Մեծ Բրիտանիա)։ Ռեժիսոր Ջոն Գլին Ջոնս
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1950)/Queen of Spades (TV) (ԱՄՆ) (The Chevrolet Tele-Theatre սերիալ)
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1958)/La dame de pique (TV) (Ֆրանսիա)։ Ռեժիսոր Սթելիո Լորենցի
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1960) (ԽՍՀՄ)։ Ռեժիսոր Ռոման Տիխոմիրով՝ Չայկովսկու օպերայի էկրանավորում
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1965)/La dame de pique (Ֆրանսիա)։ Ռեժիսոր Լեոնարդ Կեյժել
- Պիկովայա դամա (TV) (ԽՍՀՄ)։ Ռեժիսոր Պյոտր Ֆոմենկո
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1972)/Dama pikowa. (TV) (Լեհաստան)։ Ռեժիսոր Յանուշ Մորգենշտերն
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1981)//Pique Dame (TV) (ԳՖՀ) (ըստ Չայկովսկու օպերայի)
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1982)՝ Իգոր Մասլեննիկովի ֆիլմը
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1987)՝ Պյոտր Ֆոմենկոյի ֆիլմ-ներկայացումը
- Այս… երեք հավատարիմ խաղաքարտերը…, 1988՝ Ալեքսանդր Օրլովի ֆիլմը
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1992) (TV) (Մեծ Բրիտանիա)։ Ռեժիսոր Փիթեր Մանիուրա (Պ․ Չայկովսկու ֆիլմ-օպերան)
- Պիկովայա դամա (ֆիլմ, 1999) (TV) (ԱՄՆ) Ռեժիսոր Բրայան Լարջ։ Պ․ Չայկովսկու օպերայի էկրանավորում
- Պիկովայա դամա (ֆիլմ, 2002) (TV) (Նիդեռլանդներ, Ճապոնիա, Ֆրանսիա)։ Ռեժիսոր Բրայան Լարջ, Չայկովսկու օպերայի էկրանավորում
- Դամա Պիկ (ֆիլմ, 2016)՝ Պավել Լունգինի ֆիլմը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. С. Пушкин Пиковая дама // Библиотека для чтения. — 1834. — Т. 2. — С. 109—140. за подписью «Р.»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виноградов В. В. Стиль «Пиковой дамы» // Пушкин: Временник Пушкинской комиссии / АН СССР. Ин-т литературы. — М.; Л.: Изд-во АН СССР, 1936. — [Вып.] 2. — С. 74—147.
- Денисенко С. В. «Пиковая дама» в кинематографе // Все страхи мира: Horror в литературе и искусстве: Сб. статей / Институт русской литературы (Пушкинский дом) РАН, Псковский государственный университет, Тверской государственный университет. — СПб. — Тверь: Изд-во Марины Батасовой, 2015. — С. 226—232. — 384 с. — ISBN 978-5-903728-94-7
- Добин Е. С. Туз и дама (А. Пушкин «Пиковая дама») // История девяти сюжетов: рассказы литературоведа. — Л.: Советский писатель, 1976. — С. 355—365.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկովայա դամա (վիպակ)» հոդվածին։ |
|